Մեծ իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ իշխան (ռուսերեն՝ вели́кий князь, լիտվերեն՝ didysis kunigaikštis)՝ Ռուսիայում անկախ պետության ղեկավարի տիտղոս (մոնղոլ-թաթարական լծի ժամանակ մեծ իշխանը ենթարկվում էր միայն մոնղոլական խանին)։ Լիտվայի Մեծ իշխանությունում - գերագույն ղեկավարի տիտղոս, սկզբնապես ժառանգական, 1430 թվականից հետո ընտրովի։