Մեխորադա դել Կամպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիցիպալիտետ
Մեխորադա դել Կամպո
Mejorada del Campo
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար մարզՄադրիդ
ՊրովինցիաՄադրիդ
ՇրջանԿուենկա-դել-Էնարես
Մակերես17,21 կմ²
ԲԾՄ578 մետր
Բնակչություն24 274 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ28840
Ավտոմոբիլային կոդM
Մեխորադա դել Կամպո (Իսպանիա)##
Մեխորադա դել Կամպո (Իսպանիա)

Մեխորադա դել Կամպո(իսպ.՝ Mejorada del Campo)՝ մունիցիպալիտետ և բնակավայր Իսպանիայում, մտնում է Մադրիդի պրովինցիայի Մադրիդի ինքնավար համայնքի կազմի մեջ։ Մունիցիպալիտետը Կուենկա-դել-Էնարես շրջանի մասն է։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խուստո Գալեգո Մարտինեսի տաճարը»

Մեխորա-դել-Կամպոյում է գտնվում այսպես անվանվող «Խուստո Գալեգո Մարտինեսի տաճարը՝ հսկայական շինություն, որը իր սեփական նախաձեռնությամբ և իր միջոցներով կառուցել է վանական Խուստո Գալեգո Մարտինեսը 1961 թվականին։ «Տաճարը» կառուցվում է առանց Կաթոլիկ եկեղեցու օրհնության և աջակցության։

Մեխորադա դել Կամպոն երկնքից

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Óscar Téllez Gómez, Դեպորտիվո-Ալավես ՖԱ-ի և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող
  • Antonio Adán Garrido, Բետիս ՖԱ[2]-ի ֆուտբոլիստ
  • Alejandro Palomeque, Կախա Սեգովիա ՖԱ-ի ֆոտւբոլիստ
  • Justo Gallego Martínez, «Տաճար»ի հիմնադիրը
  • Ely López, «La Voz» երաժշտական մրցույթի մասնակցուհի
  • Miguel Berrocal, լուսանկարիչ
  • Manuel Sisón Adan, Ֆլամենկոյի կիթառահար
  • Manolo Calvo, Բռնցքամարտիկ, եվրոպայի չեմպիոն միջին քաշային կարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  2. «Բետիս ՖԱ-ի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]