Մեդրեսե
Ենթակատեգորիա | Վանական դպրոցներ, դպրոցի շենք | |
---|---|---|
Ոգեշնչված | Nezamiyeh | |
Կազմված է | Darul Uloom Waqf, Deoband |
Մեդրեսե (արաբ․՝ مدرسة, բառացի «վայր, որտեղ ուսումնասիրում են»[1][2]), իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է և անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտներն իրավունք ունեն դիմելու համալսարան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթին կից առաջին մեդրեսեն բացվել է Մարոկկոյում 859 թվականին (Ալ-Կարաուին)։ Մեդրեսեն տարածում գտավ 9-13-րդ դարերում այն երկրներում, որտեղ դավանում էին իսլամը, այդ թվում նաև մինչհեղափոխական Ռուսաստանում (Բուխարա, Սամարղանդ, Խիվա, Միջին Մերձվոլգա, Հարավային Ուրալ, Սիբիր)։ Մեդրեսեները հիմնականում բացվել են խոշոր մզկիթներին կից։
Ուսումնական առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արաբերեն
- Ղուրան և Ղուրանի մեկնություն (թաֆսիր)
- Հադիս
- Քալամ
- Շարիաթ
- Իսլամի պատմության և այլ հարակից դիսցիպլիններ։ Միջին դարերում մեդրեսեն ոչ միայն մուսուլման աստվածաբանության օջախ էր հանդիսանում, այլև մեծ մշակութային։
Մեդրեսեի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդրեսեների ճարտարապետական տեսքը ձևավորվել է արևելքում՝ իսլամադավան աշխարհում, 10-12-րդ դարերում։
1-2-հարկանի շինությունները իրենց մեջ ներառում են բակ, ուղղանկյունաձև հատակագծով հանրակացարան, մզկիթ, լսարան։ Ընդհանուր առմամբ մեդրեսեները զանազանվում են իրենց տիպաբանությամբ՝ ըստ գտնվելու վայրի։ Միջին Ասիայում մզկիթը և լսարանը տեղաբաշխված էին գլխավոր շինության մեջ, որի երկու կողմերում բացվում է օթյակը։ Փոքր Ասիայում մեդրեսեի բակը սովորաբար ծածկված է գմբեթով։ Ասիայում ծածկը հիմանականում կամարակապ է, Հյուսիսային Աֆրիկայում փայտամած՝ կղմինդրապատ։ Մեդրեսեն զարդարված է քանդակներով, թրծակավե սալիկներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «madrasah | Origin and meaning of madrasah by Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «TenguGo». www.tengugo.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաթարստանում հայտնվել է կանանց մեդրեսե
- Казанские медресе XIX — начала XX в. в документах и материалах Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդրեսե» հոդվածին։ |
|