Մեգան Մարքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգան Մարքլ
անգլ.՝ Meghan Markle
անգլ.՝ Rachel Markle
Մեգան Մարքլ
Ծնվել էօգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3][…] (42 տարեկան)
ԾննդավայրԿանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունԻմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց[5] և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց (2003)[6][7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունmultiracial people?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և գեղագիր
ԸնտրանիSuits[7]
Ծնողներհայր՝ Թոմաս Մարքլ[7], մայր՝ Դորիա Ռեգլենդ[7]
Ամուսին(ներ)Ուելսի արքայազն Հարրի[7][8]
Համատեղ ապրող(ներ)Cory Vitiello?
Երեխա(ներ)Prince Archie of Sussex?[7] և Princess Lilibet of Sussex?
Պարգևներ և մրցանակներ
royal.uk/the-duchess-of-sussex
sussexroyal.com

Մեգան, Սասեքսի դքսուհի (անգլ.՝ Meghan, Duchess of Sussex[11][12], օգոստոսի 4, 1981(1981-08-04)[1][2][3][…], Կանոգա Պարկ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նախկին դերասանուհի և մոդել, որն առավել հայտնի էր Ռեյչել Զեյնի դերով՝ Ֆորս-մաժոր հեռուստասերիալում (2011-2018)

Ամուսնացած է Սասեքսի դուքս Հարիի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքլը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, հայրն սպիտակամորթ է, ունի հոլանդական և իռլանդական արմատներ[13][14], մայրը` աֆրոամերիկուհի[15]։ Հայրը եղել է ռեժիսոր, մայրը` սոցիալական աշխատող և յոգայի ուսուցիչ[16]։

Ամերիկացի հետազոտող Գարի Բոյդ Ռոբերթսի տվյալներով՝ Մեգանը` Անգլիայի Էդուարդ III թագավորի անմիջական ժառանգն է։ Հարրին և Մեգանը 17 սերնդի ազգական են[17]։

Մեգանը ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանը[18]։ Իր դեբյուտային դերը խաղացել է «Գլխավոր հիվանդանոց» սերիալում և սրան հաջորդող տարիների ընթացքում աշխատել է որպես մոդել և դերասանուհի, խաղացել է նաև մի քանի սերիալների էպիզոդիկ դերերում, ինչպիսիք են` «C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք», «90210. Նոր սերունդ», «Եզր», «Կասլ»[19]։ Նա հայտնվեց մեծ էկրանին «Հիշի՛ր ինձ» և «Անտանելի ղեկավարներ» ֆիլմերի շնորհիվ։ Լոս Անջելեսում ծնված և մեծացած Մեգանը տեղափոխվել է Տորոնտո, որտեղ էլ նկարահանվել է «Ֆորս մաժոր» հեռուստասերիալում[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի սեպտեմբերի 11-ին Մեգանը ամուսնացել է կինոռեժիսոր Տրևոր Էնգելսոնի հետ, որի հետ սկսել է հանդիպել 2004 թվականից[15]։ Զույգը բաժանվել է 2013 թվականի մայիսին, իսկ նույն տարվա օգոստոսին էլ ամուսնալուծվել[20]։

2016 թվականի նոյեմբերին Մարքլը ապրել է Լոնդոնում և հրաժարվել նախկին ամուսնու ֆինանսական աջակցությունից։ Այնուհետև, 2016 թվականի նոյեմբերի 8-ին Կենսինգտոնայն պալատը հաստատեց այն տեղեկությունները, որ Մարքլը մի քանի ամիս է, ինչ հանդիպում է արքայազն Հարրիի հետ։ Իր հայտարարության մեջ Հարրին պահանջում է լրատվամիջոցներից՝ դադարել հետապնդել Մեգանին և նրա ընտանիքին[21]։ 2017 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնապես հայտարարվել է Մեգանի և Հարրիի նշանադրության մասին[22]։ Համաձայն ժառանգության նոր կանոնների` Մեգանի հետ ամուսնությունից հետո Հարրին չի կորցնում բրիտանական գահը ժառանգելու իրավունքը, չնայած նրան, որ աղջիկը կաթոլիկ է[23]։

Նշանադրության ժամանակ Մեգանին նվիրած մատանու ձևավորումը կատարել է արքայազն Հարրին։ Կոմպոզիցիայի կենտրոնում Բոտսվանայից բերված հսկայական ադամանդ է, մյուս երկու ադամանդները վերցված են Հարրի մոր` արքայադուստր Դիանայի հավաքածուից[24]։

Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը` 2018 թվականի մայիսի 26-ին` Վինձոր ամրոցում[17][25][26]։ Նախքան հարսանիքը, որի համար վճարել էր արքայական ընտանիքը, Մարքլը ստացավ բրիտանական քաղաքացիություն և փոխեց իր կրոնը մկրտության ծեսից հետո, որը ընդունված է անգլիական եկեղեցում[27][28]։ Նոր մկրտության և հաստատման արարողությունը տեղի է ունեցել Վինձորի Սուրբ Գևորգ եկեղեցում[29]։ Դրանից հետո նա պետք է թողներ իր դերասանուհու կարիերան[30]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անուն Բնօրինակի անուն Դեր
2005 Ավելին, քան սեր A Lot Like Love Նատալի
2010 Թեկնածու The Candidate Քեթ
2010 Հիշիր ինձ Remember Me Մեգան
2010 Փախուստ Վեգասից Get Him to the Greek Տատյանա
2011 Անտանելի ղեկավարներ Horrible Bosses Ջեյմի
2012 Անգործունակ ընկերներ Dysfunctional Friends Թերրի
2013 Պատահական հանդիպումներ Random Encounters Մինդի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անուն Բնօրինակ անուն Դեր Ծանոթագրություններ
2002 Գլխավոր հիվանդանոց General Hospital Ջիլլ Ցերեկային օճառային սերիալ
2004 Ապագայի քաղաք Century City Նատաշա Դրվագ. «A Mind Is a Terrible Thing to Lose»
2005 Կրճատումներ Cuts Քորի Դրվագ. «My Boyfriend’s Back»
2005 Սիրո միավորում Love, Inc. Թերեզա Սանթոս Դրվագ. «One on One»
2006 Պատերազմ տանը The War at Home Սյուզան Դրվագ. «The Seventeen-Year Itch»
2006 Խաբեություն Deceit Գվեն Հեռուստաֆիլմ
2006 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Վերոնիկա Պերես Դրվագ. «The Seventeen-Year Itch»
2008 Առաքյալները The Apostles Քելլի Քլհուն Փորձնական
2008 Լավ վարքագիծ Good Behavior Սեդի Վալենսիա Փորձնական
2008 90210. Նոր սերունդ 90210 Վենդի Դրվագ. «The Jet Set» и «We’re Not in Kansas Anymore»
2008 Երկար ու երջանիկ 'Til Death Տարա Դրվագ. «Joy Ride»
2009 Ճանապարհի ասպետը Knight Rider Էննի Օրտիս Դրվագ. «Fight Knight»
2009 Առանց հետքի Without a Trace Հոլլի Շեպարդ Դրվագ. «Chameleon»
2009 Եզր Fringe Կրտսեր գործակալ Էմի Ջեսապ Դրվագ. «A New Day in the Old Town» и «Night of Desirable Objects»
2009 Լիգա The League Մինգեն Դրվագ. «The Bounce Test»
2010 C.S.I. Մայամիի հանցագործության վայրը CSI: Miami Սպա Լիա Մոնտոյան Դրվագ. «Backfire»
2011 — մեր օրեր Suits Suits Ռեյչել Զեյն մշտական դեր
2012 Կասլ Castle Շառլոտա Բոյդ Դրվագ. «Once Upon a Crime»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-37908788
  3. 3,0 3,1 http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb16687080v
  4. 4,0 4,1 4,2 Meghan Markle and Prince Harry: a timeline of how their lives collided — 2018. — ed. size: 645108 — ISSN 0956-1382
  5. https://www.cnn.com/2018/05/16/us/meghan-markle-high-school/index.html
  6. https://www.bbc.com/news/entertainment-arts-37908788
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 https://www.royal.uk/duchess-sussex
  8. https://www.royal.uk/royal-wedding-2018
  9. https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  10. https://time.com/collection/most-influential-people-2018/5217561/meghan-markle/
  11. Griffiths, Emmy. «Will Meghan Markle use her first name Rachel if she marries Prince Harry?». Hello!. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. UKTV (2016 թ․ փետրվարի 21). «Meghan Markle Rapid Fire Questions | Suits Season 5 | Dave». YouTube. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  13. «Meghan Markle: Six things you didn't know about Prince Harry's girlfriend». The Week. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. Dewan, Angela; Isaac, Lindsay (2016 թ․ նոյեմբերի 8). «Meghan Markle: Prince Harry warns press about harassing girlfriend». CNN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. 15,0 15,1 «Подруга принца Гарри Меган Маркл: кто она» (ռուսերեն). Би-Би-Си. 2016 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. 16,0 16,1 «Как Канада подготовила Меган Маркл к жизни в королевской семье» (ռուսերեն). Би-Би-Си. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  17. 17,0 17,1 «Стала известна дата свадьбы принца Гарри и Меган Маркл». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  18. «Meghan Markle: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  19. «Meghan Markle Biography». BuddyTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  20. Meghan Markle, Husband Trevor Engelson Quietly Separated In August
  21. Prince Harry condemns press 'abuse' of girlfriend
  22. «Принц Гарри женится на Меган Маркл». BBC Русская служба (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  23. «Королевская помолвка: кольцо из Ботсваны и новый титул Меган Маркл». BBC Russian. 27 ноября 2017. Վերցված է 27 ноября 2017-ին.
  24. Принц Гарри сам придумал дизайн помолвочного кольца Меган Маркл // Spletnik.ru.
  25. «His Royal Highness Prince Harry and Ms. Meghan Markle are engaged to be married». Британская королевская семья. 27 ноября 2017. Վերցված է 27 ноября 2017-ին.
  26. «The wedding of Prince Harry and Ms.Meghan Markle». Британская королевская семья. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.
  27. «Свадьба принца Гарри и Меган Маркл назначена на май». BBC Russian. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.
  28. Robert Booth (28 ноября 2017). «Prince Harry to marry Meghan Markle at Windsor Castle in May». The Guardian. Վերցված է 29 ноября 2017-ին.
  29. Свадьба года: стало известно где и когда поженятся принц Гарри и Меган Маркл
  30. «Принц Гарри и Меган Маркл: семь новых фактов о королевской паре». BBC Russian. 28 ноября 2017. Վերցված է 28 ноября 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Մարքլ» հոդվածին։