Մարտին Հարնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Հարնիկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1987(1987-06-10)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Համբուրգ

Մարտին Հարնիկ (գերմ.՝ Martin Harnik, հունիսի 10, 1987(1987-06-10)[1][2], Համբուրգ, Գերմանիա), Գերմանիայում ծնված ավստրիացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս գերմանական Շտուտգարտում և Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականիում[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիխ Հարնիկը՝ Մարտինի հայրը, ծնունդով եղել է Ավստրիայի Շտիրիա շրջանից, իսկ մայրը՝ Սյուզան Հարնիկը, եղել է Համբուրգից[4]։ Մարտին Հարնիկը ծնվել է Համբուրգում 1987 թվականին։ Եղել է ընտանիքի երեք զավակներից ամենաերիտասարդը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարնիկը սկսել է իր ֆուտբոլային կարիերան 1992 թվականին՝ «Ֆերլ» ֆուտբոլային ակումբում։ 2006 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական ռեգիոնլիգայում հանդես եկող «Վերդերի Բրեմեն»։

2007/08 թվականների մրցաշրջանում եղել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը «Վերդերի Բրեմենի» կազմում։

Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում 2007 թվականի օգոստոսի 15-ին 20-ամյա ֆուտբոլիստը կատարեց իր նորամուտը միջազգային ֆուտբոլ և առաջին խաղը անցկացրեց խորվաթական «Դինամո Զագրեբի» դեմ։

2009 թվականի օգոստոսի 24-ին լուրեր տարածվեցին, որ Հարնիկը կարող է ազատ գործակալի կարգավիճակով լքել Վերդենի Բրեմենը[5]։ Վեց օր հետո նա վարձավճարով տեղափոխվեց Դյուսելդորֆի Ֆորտունա։

Մեկ մրցաշրջանում նա ճանաչվեց Երկրորդ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (2010 թվականի դրությամբ հեղինակել էր 12 գնդակ)։

2010 թվականի ապրիլի 26-ին Հարնիկը հայտարարել է, որ պատրաստվում է լքել Դյուսելդորֆը[6]։

Շտուտգարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին նա տեղափոխվել է գերմանական Շտուտգարտ[7]։ Երկրորդ մրցաշրջանի առաջին խաղում Հարնիկը հեղինակել է Շտուտգարտի 3 հաղթական գնդակներից երկրորդը՝ Շալկեի դեմ խաղում[8]։ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆրայբուրգի դեմ հանդիպման ընթացքում դառնում է դուբլի հեղինակ[9]

Բունդեսլիգայի 2011/12 մրցաշրջանում, Հարնիկը դառնում է Շտուտգարտի լավագույն ռմբարկուն՝ 17 գոլերով։ 2012 թվականի հունվարի 6-ին նա երկարաձգել է պայմանագիրը Շտուտգարտի հետ մինչև 2016 թվականը[10][11][12]։

Հարնիկը Ավստրիայի հավաքականի կազմում 2012 թվականին:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարնիկը իրավունք է ստացել հանդես գալ Գերմանիայի հավաքականի կազմում, սակայն նախընտրել է խաղալ Ավստրիայում, չնայած նրան, որ նա երբեք չի ապրել այդտեղ։

Ավստրիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նրա դեբյուտը գրանցվել է Չեխիայի դեմ խաղում (օգոստոսի 22, 2007 թվական) (1-1)։ 78-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը և Չեխիայի հավաքականին զրկել հաղթանակից։

Ավստրիայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին, սակայն Ավստրիան դուրս է մնացել մրցաշարից[13][14]

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Հանդիպում
1. օգոստոսի 22, 2007 Էրնսթ Հափլ արենա,Վիեննա  Չեխիա
1–1
1–1
Ընկերական
2. մայիսի 30, 2008 UPC-արենա, Գրաց  Մալթա
5–1
5–1
3. հոկտեմբերի 12, 2010 թագավորական արենա, Բրյուսել  Բելգիա
4–4
4–4
ՈւԵՖԱ Եվրո 2012-ի որակավորում
4. հունիսի 7, 2011 UPC-արենա, Գրաց  Լատվիա
2–1
3–1
Ընկերական
5.
3–1
6. սեպտեմբերի 2, 2011 Veltins-Arena, Գելզենկիրխեն  Գերմանիա
4–2
6–2
ՈւԵՖԱ Եվրո 2012-ի որակավորում
7. փետրվարի 29, 2012 Վյորթերսի մարզադաշտ, Կլագենֆուրտ  Ֆինլանդիա
2–0
3–1
Ընկերական
8. հոկտեմբերի 16, 2012 Էրնսթ Հափլ արենա, Վիեննա  Ղազախստան
4–0
4–0
ՖԻՖԱ ԱԱ 2014-ի որակավորում
9. մարտի 26, 2013 Ավիվա մարզադաշտ, Դուբլին  Իռլանդիա
0–1
2–2
10. հոկտեմբերի 11, 2013 Ֆրենդս արենա, Սոլնա  Շվեդիա
0–1
2–1
11. մարտի 27, 2015 Ռեյնպարկ մարզադաշտ, Վադուց  Լիխտենշտայն
0–1
0–5
ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորում
12. սեպտեմբերի 8, 2015 Ֆրենդս արենա, Սոլնա  Շվեդիա
0–2
1–4
ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորում
13.
0–4
14. մարտի 26, 2016 Էրնսթ Հափլ արենա, Վիեննա  Ալբանիա
2–0
2–1
Ընկերական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Harnik, Martin» (German). kicker.de. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Hellmann, Frank (2011 թ․ հունվարի 1). «Der Piefke». FrankfurterRundschau (գերմաներեն). Frankfurter Rundschau GmbH. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Harnik auf der Abschussliste» (German). derstandard.at. 2009 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Martin Harnik verlässt die Fortuna» (German). Fortuna Düsseldorf. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «VfB strengthen the squad». VfB Stuttgart. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  8. «VfB Stuttgart 3–0 Schalke 04». ESPN Soccernet. 2011 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «SC Freiburg 1 – 2 VfB Stuttgart». ESPN Soccernet. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. «Harnik signs extension with VfB». VfB Stuttgart. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  11. «Heynckes hints at move». ESPN FC. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  12. «3:2! Die Bayern machen das Triple perfekt» (German). kicker. 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Austria squad for Euro 2008». The Guardian. 2008 թ․ մայիսի 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  14. «Co-hosts Austria pay penalty against Croatia». CNN. 2008 թ․ հունիսի 8. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Հարնիկ» հոդվածին։