Մարկ Ելիզարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզարով Մարկ Տիմոֆեևիչ
Ելիզարով Մարկ Տիմոֆեևիչ
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ անդամ
 
Կուսակցություն՝ Բոլշևիկներ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 22, 1863
Ծննդավայր գյուղ Բեստուժևկա
Վախճանի օր մարտի 10, 1919
Վախճանի վայր Պետրոգրադ
Թաղված Լիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Ամուսին Աննա Ելիզարովա-Ուլյանովա

Մարկ Տիմոֆեևիչ Ելիզարով (ռուս.՝ Марк Тимофеевич Елизаров, մարտի 22, 1863, գյուղ Բեստուժևկա - մարտի 10, 1919, Պետրոգրադ), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1893

1886 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ Եղել է Ալեքսանդր Ուլյանովի մտերիմը և ամուսնացել նրա քրոջ՝ Աննա Ուլյանովայի հետ։ Կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Մոսկվայում, Սամարայում։ Հեղափոխական գործունեության համար երկու անգամ (1901- 1905) ձերբակալվել և աքսորվել է։ 1906 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Սամարայի կոմիտեի անդամ։ 1908 թվականին արտասահմանում հանդիպել է Վլադիմիր Լենինին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է հաղորդակցության ճանապարհների ժողկոմ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ելիզարով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 493