Մարինյան պալատ (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարինոյի պալատ (Կիև)ից)
Մարինյան պալատ
ուկրաիներեն՝ Маріїнський палац
Երկիր`Ուկրաինա Ուկրաինա
Ճարտարապետական ոճ`բարոկկո ճարտարապետություն
Ճարտարապետ`Վարֆոլոմեյ Ռաստրելլի
Կառուցման
ժամանակաշրջան`
1744 թվական
Քարտեզ
Քարտեզ
Մարինյան պալատի տեսքը

Մարինյան պալատ (ուկրաիներեն՝ Маріїнський палац), երկհարկանի պալատ Կիևում, որը գտնվում է Դնեպրի աջ ափին։ Պալատի նախագիծը գծել է ճարտարապետ Վարֆոլոմեյ Ռաստրելլին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի ճակատը

Պալատը հիմնադրվել է 1744 թվականին՝ Ելիզավետա Պետրովնա կայսրուհու պատվերով։ Պատվիրատուն չի հասցրել այցելել պալատ։ Եկատերինա II-ը Կիև այցելել է 1787 թվականին։ Փետրվարի 14-ին այստեղ է եղել Վենեսուելայի քաղաքական գործիչ Ֆրանսիսկո Միրանդան, ով իսպանական գաղութային համակարգի ազատամարտիկ էր[1]։ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբում պալատը Կիևի գեներալ-մարզպետների նստավայրն էր։

19-րդ դարի սկզբին Թագավորական պալատը մի շարք հրդեհների հետևանքով այրվել է։ Կես դար անց, 1870 թվականին, Ալեքսանդր II-ը ճարտարապետ Կարլ Մաևսկուն հանձնարարել է վերակառուցել պալատը՝ ելնելով հին պլաններից և նկարներից։ Վերակառւցելուց հետո վերանվանվել է Մարինյան պալատ՝ ի պատիվ Մարիա Ալեկսանդրովնա կայսրուհու։ Նրա ցանկությամբ պալատի հարավային կողմում զբոսայգի է ստեղծվել։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մարինյան պալատ է տեղափոխվել Մարիա Ֆեոդորովնան, ով բուժում էր ժամանած վիրավորներին։ Նա այստեղ անցկացնում է երկու տարի, մինչև որ իմանում է իր որդու՝ Նիկոլայ II-ի հրաժարականի մասին։

Մարինյան պալատը համարվել է Կիև այցելող կայսերական ընտանիքների անդամների նստավայրը մինչև 1917 թվականը։

Հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ժամանակ Մարինյան պալատը օգտագործվել է որպես զինվորական շտաբ։ 1920-ական թվականներին շենքը եղել է դպրոց, ավելի ուշ դարձել թանգարան։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պալատը խիստ տուժել է և 1940-ական թվականներին վերանորոգվել է։ Եվս մեկ անգամ այն վերանորոգվել է 1980-ական թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Francisco de Miranda. Diario de Moscú y San Petersburgo. — ISBN 980-276-225-3, с. 143». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինյան պալատ (Կիև)» հոդվածին։