Մարիներ (ժողովուրդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիներ (այլ կիրառումներ)
Մարիները Յոշկար Օլայում Բարեկենդանը տոնելիս (փետրվարի 25, 2017)

Մարիներ (մարիներեն՝ мари, ռուս.՝ марийцы, նախկին անվանումը՝ չերեմիսներ), ֆինն-ուգորյան Էթնիկական խումբ։

Բնակվում են գլխավորապես Մարիական, ինչպես նաև Բաշկիրական, Ուդմուրտական, Թաթարական հանրապետություններում, ՌԴ Կիրովի, Գորկու, Պերմի և Սվերդլովսկի մարզերում։ Բաժանվում են 3 տերիտորիալ խմբի՝ լեռնային (առավելապես՝ Վոլգայի աջ ափին), մարգագետնային (Վոլգայի ձախ ափին), և արևելյան (Բաշկիրիայում և Սվերդլովսկի մարզում)։ Ընդհանուր թիվը՝ 600 000։ Լեզուն մարիերենն է։ XVI դ․ ռուսական պետության կազմի մեջ մտնելուց հեաո սկսվեց Մարիների քրիստոնեացումը, սակայն արևելյան և մարգագետնային Մարիների փոքր խմբեր քրիստոնեություն չընդունեցին՝ մինչև XX դարը պահպանելով հին հավատալիքները, հատկապես նախնիների պաշտամունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիներ (ժողովուրդ)» հոդվածին։