Մարիամ Ասլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Ասլամազյան
Ծնվել էհոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1907[1][2][3]
ԾննդավայրԲաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էհուլիսի 16, 2006(2006-07-16)[4] (98 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան[1] և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ[2]
Մասնագիտություննկարչուհի և խեցեգործ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Մարիամ Ասլամազյան Վիքիդարանում
 Mariam Aslamazian Վիքիպահեստում

Մարիամ Արշակի Ասլամազյան (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1907[1][2][3], Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[2][3] - հուլիսի 16, 2006(2006-07-16)[4], Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարչուհի։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990)։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1961։

Երանուհի Ասլամազյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Ասլամազյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում

Ծնվել է Բաշ-Շիրակ գյուղում։ Պապը՝ Սիմոն աղան, զտարյուն հույն էր։ Ազգանունը ստուգաբանվում է որպես «անգին գանձ»։ Սիմոն աղան երիտասարդ տարիներին եղբոր հետ սիրահարվում է հայուհի Գյուլիզարին, սակայն հայրը հավանությունը տալիս է Սիմոնի օգտին՝ որպես ավագ որդու։ Գյուլիզարի ծնողները պայման են դնում, որ նրանք ամուսնանան Հայ առաքելական եկեղեցում և ընդունեն առաքելական հավատը։ Հետո հունական Ասլամազ ազգանվանը ավելացվում է հայկական «յանը» և դառնում Ասլամազյան[5]։

Հայրը՝ Արշակ Սիմոնի Ասլամազյանը զբաղվել է ջրաղացներ կառուցելով։ Ընկերություն է արել Ավետիք Իսահակյանի հետ, Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների[6]։

Մարիամ Ասլամազյանն ունեցել է յոթ քույր և մեկ եղբայր։ Այս առիթով նա նշել է.

Յուրաքանչյուր հայկական նահապետական ընտանիքում ուրախությամբ են սպասում որդու ծննդյանը։ Իսկ մեր մոտ ծնվում էին միայն աղջիկներ և, վերջապես, վեցերորդ աղջկանից հետո, ծնվում է տղա՝ Սիմոն Արշակի Ասլամազյանը։ Աստված իմ, ինչպիսի ուրախություն էր տիրում տանը և ջրաղացներում, դժվար է նկարագրելը։ Տան դռները բաց էին հյուրերի համար, սեղանները՝ բացված։ Այսպես տոնեցին այդ ծնունդը շուրջ մեկ ամիս[7]։
- Մարիամ Ասլամազյան

Քույրերն են՝ Աշխեն, Անահիտ, Երանուհի, Հասմիկ, Սեդա, Թամարա[8]։

Միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում։ Գեղանկարչության մեջ իր առաջին քայլերը Մարիամն արել է Լենինականի գեղարվեստական ստուդիայում, որտեղ գեղանկարչություն է դասավանդել նկարչուհի Յուլիա Վերժբիցկայան, իսկ նկարչություն՝ Ելիզավետա Պատկանյանը[9]։ 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Այստեղ աշակերտել է Ստեփան Աղաջանյանին, Սեդրակ Առաքելյանին։ 1927 թվականին առաջին անգամ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930 թվականին տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։ Այստեղ նրան դասավանդել են Կուզմա Պետրով-Վոդկինը, Ալեքսանդր Սավինովը[10]։

Շիրիմը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Գյումրիում գործում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որի առաջին հարկում ցուցադրվում են Մարիամ Ասլամազյանի աշխատանքները [11]։

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում

Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ–հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով` առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության։ Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր։ Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն` կարևորում է կարմիրը։ Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ։ Մ. Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին։ Դին տեղափոխվել և հուղարկավորվել է Երևանում։ Մ. Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում` Բեռլին, Լենինգրադ, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն։ Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի, 1970-1971 թվականների դափնեկրի կոչման, Համալ Աբդենասերի մրցանակի /1976/[12]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլամազյանի արդիական թեմայով գեղանկարչական կոմպոզիցիաներում առկա է կերպարվեստի ազգային նկարագիրը («Հերոսի վերադարձը», 1943, «Հերոսի երգը», 1944, երկուսն էլ՝ ՀԱՊ)։ Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառական իրեր և այլն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվա, 1958, 1997
  • Լենինգրադ, 1958

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջավահարլալ Ներուի անվան մրցանակ, 1973
  • Գամալ աբդ ալ-Նասերի անվան մրցանակ, 1976
  • 1965-ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ
  • 1972-Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
  • 1976-Համալ Աբդել Նասերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
  • 1990-ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
  • 1932-Սոչի քաղաքի «Վորոշիլովի» անվան առողջարանի նկարազարդման համար փակ մրցույթի ընթացքում առաջին մրցանակ, «Խաղողի բերքահավաքը» 1931 թվականին
  • 1936-Լենինգրադի նկարիչների միության կազմակերպության /ԼՆՄԿ/ երկրորդ մրցանակ, Հայաստանին նվիրված էտյուդներ
  • 1937-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ՝ «Հայաստանի գորգագործուհիները» կտավի համար
  • 1938-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ `«Երիտասարդի դիմանկարը» կտավի համար»
  • 1939-2-րդ մրցանակ` «Զանգեզուրի կոլտնտեսուհին» հեղինակային լիթոգրաֆիայի գունային լուծման համար
  • 1940-2-մրցանակ` Մոսկվայի ՌՍՖՍՀ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում մի շարք դիմանակարների համար
  • 1941-ԼՆՄԿ ցուցահանդեսի 1-ին կարգի մրցանակ` «Միկոյանը Հայաստանի խաղողի այգիների ֆերմաներում»
  • 1944- Գերագույն Խորհրդի հրամանագրով մայիսի 1-ից պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության շքանշանով»՝ «Հերոսի վերադարձը» կտավի համար
  • 1945-Գերագույն Խորհրդի հրամանագրով 1945 թվականի հունիսի 6-ին պարգևատրվել է «Հանուն Մեծ հայրենական պատերազմի տարած քաջարի աշխատանքի» շքանշանով՝ մի շարք նկարների և պաստառների համար՝ «Հերոսի վերադարձը», «Հերոսի երգը», «Պաշտպանության հիմնադրամ»
  • 1946- մրցանակ Կահիրեում ՝ «Հերոսի երգը» նկարի համար
  • 1948-Մասնակցել է Փարիզի «Կինը, նրա կյանքն ու ձգտումները» միջազգային ցուցահանդեսին և համարվում է «Հակաֆաշիստական կոնգրեսի» պատվիրատուն Փարիզի «Խորհրդային միության կանանց հանձնաժողովի» կողմից։
  • 1949-Պարգևատրվել է Մոսկվայի նկարիչների խորհրդի կազմակերպության /ՄՆԽԿ/ անվան պատվոգրով գեղարվեստական նկարազարդման մեջ՝ լավ աշխատանք կատարելու համար
  • 1950-Արժանացել է պատվոգրի` գեղարվետական նկարազարդման մեջ գերազանց աշխատանք ցուցաբերելու համար։
  • 1951-Արժանացել է պատվոգրի և շնորհակալագրի Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից` սահմանապահների դիմանկարների համար։
  • 1956-Պարգևատրվել է «Լավ աշխատանքի համար» շքանշանով՝ Մոսկվայի ցուցահանդեսում ցուցադրվող «Գարուն» նկարի համար
  • 1957-«Աղջիկների տոնը» ստեղծագործության ցուցադրման համար արժանացել է շնորհակալականի՝ 6-րդ «Երիտասարդների համաշխարհային փառատոնի» շրջանակներում։
  • 1957-Պարգևատրվել է ՄՆԽԿ կողմից շնորհակալագրով «Համաշխարհային սեմինարի» շրջանակում կազմակերպված կին-արվեստագետների ցուցահանդեսին մասնակցության համար`«Հայաստանի ծխախոտագործուհիները» կտավի համար
  • 1961-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Գերագույն խորհրդի» հրամանով մայիսի 15-ից շնորհվել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարչի կոչում
  • 1961-Ստացել է 2-րդ կարգի դիպլոմ՝ «Արվեստ և կենցաղ» խեցեգործական իրերի ցուցահանդեսի ժամանակ։
  • 1965-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով հունվարի 7-ից «Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության ժողովրդական նկարչի» կոչմանն է արժանացել։
  • 1967-«Մոսկվայի նկարիչները` Հոկտեմբերի 50-ամյակին» ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացել է դիպլոմի։
  • 1969-Պարգևատրվել է շնորհակալագիր- վկայականով՝ «Կանանց համաշխարհային կոնգրեսին» մասնակցելու համար։
  • 1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի հրամանագրով փետրվարի 2-ից պարգևատրվել է պատվոգրով՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար։
  • 1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության կողմից և Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Նկարիչների խորհրդի հասցեի» կողմից շնորհվել է պատվոգիր՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար։
  • 1972- «Խորհրդային միության բարեկամության » և արտասահմանյան երկրների մշակութային կապերի կողմից արժանացել է պատվոգրի։
  • 1972- Արժանացել է պատվոգրի` Մոսկվայի «Բարեկամության տան» մեջ կազմակերպված մի շարք անհատական ցուցահանդեսների համար։
  • 1972 թվականի փետրվարին լույս տեսած “Правда” թերթի մեջ հրատարակվել է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկրի շնորհման մասին ինֆորմացիա
  • 1973 թվականի մարտի 22-ին պարգևատրվել է շքանշանով, արժանացել պատվոգրի ՝ Հնդկաստան կատարած այցի համար, համարվում է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
  • 1976 թվականի հունվարի 13-ից “Правда” թերթի մեջ հրատարակվում է ինֆորմացիա Համալ Աբդել Նասերի անվան մրցանակին արժանանալու համար Մոսկվայի «Բարեկամության տան» անհատական ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Եգիպտոսին։
  • 1976 թվականի դեկտեմբերի 7-ին Եգիպտոսի կառավարության հրավերով մեկնում է Կահիրե` ստանալու իր մրցանակը
  • 1990 թվականի հունվարի 19-ին ՄՆԽԿ –ան կողմից շնորհվում է «Տարվա միջսեկցիոն» մրցանակ
  • 1997-Պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյա հիշատակին» նվիրված շքանշանով
  • 1997 թվականի հոկտեմբերի 20-ին «Տրետյակովյան պետական պատկերասրահում» բացվում է նրա անհատական ցուցահանդեսը
  • Բորիս Նիկոլաևիչ Ելցինի կողմից ստանում է շնորհավորանքներ՝ իր 90-ամյակի և ստեղծագործական կյանքի 70-ամյակի կապակցությամբ։
  • Շնորհավորանքներ՝ Դումայի կողմից
  • Յ. Մ. Լուժկովի անձնական շնորհավորանքները
  • Մոսկվայի կառավարության կողմից շնորհվել է պատվոգիր
  • Հայաստանի հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից՝ շնորհավորանքներ հայերեն լեզվով
  • Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի կառավարիչ Ա. Դ. Գոմցյանի կողմից՝ շնորհավորանքներ
  • «Արևելյան ժողովրդների թանգարանի» աշխատակիցների կողմից շնորհավորանքներ
  • Պատմամշակութային «Կումայրի» արգելոցի աշխատակիցների կողմից՝ շնորհավորանքներ
  • Գյումրի քաղաքի քաղաքապետի որոշման համաձայն 17.10.1997 թվականից սկսած` Մարիամ Արշակի Ասլամազյանն արժանացել է «Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսի»՝ Մարիամի 90-ամյակի և Գյումրու մշակութային կյանքի մեջ իր ստեղծագործական ժառանգության համար։
  • 1998-Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջ 8. ISBN 978-9939-826-44-8.
  6. Փիլոսյան, Սյուզաննա (2007). Մարիամ Ասլամազյան։ Գիրք-ալբոմ. Երևան: ԱՄՐՈՑ ԳՐՈՒՊ. էջ 7. ISBN 978-99941-31-49-5.
  7. Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջ 15. ISBN 978-9939-826-44-8.
  8. Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջեր 15–17. ISBN 978-9939-826-44-8.
  9. Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջ 19. ISBN 978-9939-826-44-8.
  10. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  11. Արվեստ և ժամանակ, Հայացք Գյումրուց, Գիտամշակութային եռամսյա հանդես, գլխ. խմբ.՝ Կ. Ավդալյան,2.2006 թ., էջ 100-101.
  12. . Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր պատկերասրահի պաշտոնական էջից. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 563