Մարիա Էլենա Կիրիակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Էլենա Կիրիակու
Ի ծնե անունհուն․՝ Μαρία Έλενα Κυριάκου
Ծնվել էհունվարի 11, 1984(1984-01-11)[1] (40 տարեկան)
Լարնակա, Կիպրոս
Երկիր Կիպրոս և  Հունաստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԿրթությունԿիպրոսի համալսարան
 Maria Elena Kyriakou Վիքիպահեստում

Մարիա Էլենա Կիրիակու (հունվարի 11, 1984(1984-01-11)[1], Լարնակա, Կիպրոսհույն կիպրացի երգչուհի է։ Նա հայտնիություն ձեռք բերեց հունական The Voice նախագծում հաղթանակ տոնելուց հետո։ Նա ներկայացրել է Հունաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "One Last Breath" (Վերջին շունչ) երգով։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Էլենա Կիրիակուն ծնվել է 1984 թվականի հունվարի 11-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում, ուր ապրում է մինչ օրս։ Մարիան 13 տարեկանում ընդունվեց երաժշտական դպրոց։ Տարիներ անց ընդունվեց Իոանիննա համալսարան՝ փիլիսոփայություն սովորելու[2]։ Սովորելու առաջին տարիներին նա համագործակցելու առաջարկ ստացավ Յանիս Պլուտարխոսից, սակայն մերժեց, քանի որ ցանկանում էր շարունակել ուսումը։ 2 տարի անց նա որոշեց տեղափոխվել հայրենիք և կրթությունը շարունակեց Կիպրոսի համալսարանում։ Ավարտելուց հետո նա բացեց իր ուսումնական կենտրոնը։ 2011 թվականին Մարիայի մայրը նրան գրանցեց՝ մասնակցելու հունական «Սուպերսթար» երաժշտական ծրագրին, սակայն երգչուհին չմասնակցեց[3]։

2013 թվականին քսանինը տարեկան հասակում նա մասնակցեց հունական The Voice նախագծի առաջին եթերաշրջանին[4]։ Լսումների ընթացքում հանդես եկավ Քելլի Քլարկսոնի "Because of You" երգով և ստիպեց 4 մարզիչներին պտտվել, որից հետո նա որպես մարզիչ ընտրեց Դեսպինա Վանդիին։ Մի քանի հաջող ելույթներից հետո Էլենա Կիրիակուն հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հանդես եկավ իր սեփական երգով, որը կոչվում է "Dio Egoismoi" և դուետով իր մարզչի հետ։ Եզրափակչում նա ճանաչվեց որպես հաղթող և պայմանագիր ստորագրեց Universal Music Group-ի հետ[5]։

2015 թվականին Մարիան մասնակցեց Եվրատեսիլ 2015 թ.-ի հունական նախընտրական փուլին իր "One Last Breath" (Վերջին շունչ) երգով։ Երգչուհին այն հաղթեց և իրավունք ձեռք բերեց ներկայացնել Հունաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[6]։ Հաղթահարելով առաջին կիսաեզրափակիչը՝ երգչուհին գրավեց 19-րդ հորիզոնականը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիակուն իր ընտանիքի չորս երեխաներից է, որոնցից հայտնի է կիպրացի ֆուտբոլիստ Կիրիակոս Պավլուն[7]։ 2006 թվականին նա ամուսնացել է կիպրացի սպորտային մեկնաբան Գրեգորիս Գրեգորիուի հետ, ումից ունի երեք երեխա։ 2011 թվականին զույգը բաժանվել է։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dio Ageloi Sti Gi

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Dio Egoismoi" (2014)
  • "One Last Breath" (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  3. http://www.newsorama.gr/to-profil-tis-nikitrias-tou-the-voice-marias-elenas-kyriakou/
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  6. http://escxtra.com/2015/03/04/one-last-breath-to-eurovision/
  7. http://showbizcy.com/index.php?id=45&hid=15161&cid=%CE%9A%CF%8D%CF%80%CF%81%CE%BF%CF%82&tag=%CE%B1%CE%B5%CE%BA%20the%20voice
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Էլենա Կիրիակու» հոդվածին։