Մարգարտե ականջօղով աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարտե ականջօղով աղջիկը (այլ կիրառումներ)
Մարգարտե ականջօղով աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարիմոտ 1665[2]
բարձրություն44,5 սանտիմետր[3][4]
լայնություն39 սանտիմետր[3][4]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[5] և բարոկկո[5]
ժանրtronietmi0mt0i4gtmo0rko0vk'okr'roo?
նյություղաներկ[6] և կտավ[6]
գտնվում էՄաուրիցհեյս[7]
հավաքածուՄաուրիցհեյս[6]
սեփականատերՄաուրիցհեյս[8]
մակագրությունIVMeer
https://www.wga.hu/html/v/vermeer/03b/22pearl.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03b/22pearl1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03b/22pearl2.html, https://www.mauritshuis.nl/en/explore/the-collection/artworks/girl-with-a-pearl-earring-670/, http://www.essentialvermeer.com/catalogue/girl_with_a_pearl_earring.html կայք
Ծանոթագրություններ
 Girl with a Pearl Earring by Johannes Vermeer Վիքիպահեստում

Մարգարտե ականջօղով աղջիկը (հոլ.՝ Het meisje met de parel), յուղանկար է նկարված հոլանդացի հայտնի նկարիչ Յան Վերմերի կողմից։ Կտավում աղջիկ է, ով կրում է գլխաշոր և բավականին մեծ մարգարտե ականջօղ։ Նկարը ընդգրկված է եղել Մաուրիցհեյսի հավաքածուում սկսած 1902 թվականից։ 2006 թվականին հանրային ընտրությամբ այն համարվել է Նիդերլանդների ամենագեղեցիկ կտավը։ Նկարը հաճախ անվանում են «Հյուսիսային կամ հոլանդական Մոնա Լիզա»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը համարվում է թրոնի։ 17-րդ դարի հոլանդական «գլխի» տարբերակը, որը չպետք է լիներ դիմանկար։ Նկարում պատկերված է եվրոպացի աղջիկ, ով կրում է էքզոտիկ հանդերձանք, գլխաշոր և անհավանական մեծ մարգարտե ականջօղ։ 2014 թվականին հոլանդացի աստղաֆիզիկ Վինսենթը առաջ է բերել վարկած, որ աղջկա ականջօղը, ոչ թե մարգարտե է, այլ անագե , ելնելով նրա չափերից և փայլից։ Ըստ որոշ աղբյուրների կտավը պատկերվել է 1665 թվականին։

1994 թվականին աղջկա հայացքը և գունային գամմաները շտկվել են, որի ընթացքում կտավի վրա աշխատողները նկատել են, որ կտավի ֆոնը ոչ թե պետք լիներ սև, այլ մուգ կանաչ։

Նկարի սեփականատիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր դը Ստյուարի խորհրդով, ով խուսափում էր նկարը Նիդերլանդներից դուրս վաճառելուց, առաջարկում է նկարը հանել աճուրդի Հաագայում 1881 թվականին։ Առնոլդ Անդրե դես Թոմբը նկարը ձեռք է բերում աճուրդում, սակայն հետագայում ընդամենը երկու գիլդերով և երեսուն ցենտով։ Դը Թոմբը ժառանգներ չուներ և կտավը կտակում է Մաուրիցհեյսին 1902 թվականին։ 2012 թվականին մաս կազմելով ցուցադրության կտավը տեղափոխվում է Ճապոնիա, ապա ԱՄՆ՝ Ատլանտա, Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք, ապա ցուցադրվում Բոլոնյայում։ 2014 թվականի հունիսին կտավը վերադառնում է թանգարան և հայտարարվում է, որ մոտ ապագայում այն չի լքի Մաուրիցհեյսը։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Թրեյսի Շեվալիերը գրում է պատմական նովել, որտեղ ներկայացնում է պատմություն Յան Վերմեր և իր սպասուհու Գրետայի կապի մասին։ Յանը վարձում է Գրետային, որպեսզի նա հանդիսանա կտավի բնորդը, իր հագին կրելով Վերմերի կնոջ մարգարտյա ականջօղերը։ Նովելի հիման վրա 2003 թվականին նկարվում է կտավի համանուն ֆիլմը, որտեղ Գրետային մարմնավորում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ստանձնելով Գրետայի դերը Սքարլեթը նոմինացվել է Ոսկե Գլոբուսի և ԲԱՖՏԱ-ի հեղինակավոր մրցանակներին։ Իսկ 2008 թվականին նովելի հիման վրա ներկայացում է ցուցադրվում։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարտե ականջօղով աղջիկը» հոդվածին։