Մարաբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարաբու (Leptoptilus), արագիլների ընտանիքի թռչունների սեռ։ Հայտնի է մարաբուի 3 տեսակ՝ աֆրիկական մարաբու, հնդկական մարաբու և ճավայական մարաբու։ Փետրազուրկ գլխով և հսկայական կտուցով խոշոր, ծանրամարմին թռչուններ են (բարձրությունը՝ 110-150 սմ, թևերի բացվածքը՝ մինչև 3 մ, կտուցը՝ 30 սմ, քաշը՝ 5-6 կգ)։ Պարանոցի առջևի մասում ունեն փետրազուրկ մսալի ելուստ (ճավայական մարաբուն չունի), որի վրա հենում են իրենց կտուցը։ Բնադրում են ծառերի, ժայռերի վրա, աֆրիկականը և հնդկականը՝ գաղութներով, ճավայականը՝ զույգերով։ Դնում են 2-4 ձու, թխսում են և՝ էգը, և՝ արուն (մոտ 1 ամիս)։ Սնվում են գլխավորապես լեշով, ինչպես նաև գորտերով, կրծողներով և միջատներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295