Մատթեոս առաքյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս առաքյալ
Ծնունդ1-ին դար
ԾննդավայրԻսրայել, Իսրայել
Վախճան74
Վախճան վայրԵթովպիա
Վախճան պատճառգլխատում[1]
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՍեպտեմբերի 21[2] և Նոյեմբերի 16
Աշխատանքtax collector, քրիստոնյա քահանա և publican
Պաշտոնառաքյալ
ԲնակավայրԿապարնաում
ՈւսուցիչՀիսուս
ՀայրԱլֆեուս
Մատթեոս ավետարանիչ (պատկեր 17-րդ դարի հայերեն ձեռագրից)
Մատթեոս առաքյալը Ավետարանը գրելիս, նկարը՝ Ռեմբրանդտի

Մատթեոս առաքյալ (հուն. «Աստծո պարգև») նաև՝ Մատթեոս ավետարանիչ, եբրայերեն՝ מתי‎, հուն․՝ Ματθαίος, Ղևի (եբր. «միացած»), 1-ին դար, Իսրայել, Իսրայել - 74, Եթովպիա), ըստ Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը, համաձայն եկեղեցական ավանդության՝ իր անունով հասած Ավետարանի հեղինակ։

Մատթեոս առաքյալը Նոր Կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատթեոս առաքյալը հիշատակվում է բոլոր համատեսների՝ Մատթևսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում (վերջին երկուսում՝ որպես Ղևի, Ալփեոսի որդի (Մարկոս, 2։14. Ղուկաս, 5։27,29)։ Նրանցից միայն ինքը Մատթեոսն է իրեն այդ անվամբ կոչում Հիսուսի կողմից կանչվելու դրվագում. §Եվ Հիսուս այնտեղով անցնելով՝ տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. §Իմ հետևի՛ց արի¦։ Եվ նա վեր կենալով՝ գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիí մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ¦ (Մատթ. 9։9-10 հմմտ. Մարկ. 2։14, Ղուկ. 5։27-29)։ Մարկոս ավետարանիչը նրան հիշատակում է որպես Ալփեոսի որդի (Մարկ. 2։14)։ Որպես Մատթեոս՝ հիշատակվում է 12 առաքյալների ընտրության ժամանակ (Մատթ. 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։15)։ Հարկահավաք Ղևի-Մատթեոսը հավանաբար բնակությամբ Կափառնաումից էր, քանի որ մաքսատունն էլ սահմանամերձ Կափառնաումում էր գտնվում։ Որպես մաքսավոր՝ նա պետք է ատելի լիներ հրեա ժողովրդի կողմից, քանի որ մաքսավորները աշխատում և հաճախ էլ հարստահարում էին հրեաներին հօգուտ Հռոմեական կայսրության, ուստի և Մատթեոսի ընտրությունը որպես առաքյալ, չափազանց լուրջ քայլ էր։ Վերջին հիշատակությունը Մատթեոս առաքյալի մասին արվում է Գործք առաքելոցում (1։13)։

Մատթեոսը որպես Ավետարանի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հիերոպոլսի եպիսկոպոս Պապիասի (60-130 թթ) առաջին Ավետարանի հեղինակը Մատթեոսն է։ Տիրապետող է կարծիքը, թե Մատթեոսը սկզբում գրի է առել Հիսուսի խոսքերը, որոնք հավելել է Մարկոսի Ավետարանի եղածին։ Այդ պատճառով էլ 2-րդ դարից սկսած Ավետարանը կոչվել է նրա անունով։ Պապիասը հայտնում է, որ Մատթեոսը քարոզել է հրեաների միջավայրում, ինչի համար էլ Ավետարանը եղել է եբրայերենով գրված, չնայած որ այն մեզ չի հասել և եղածը հունարեն թարգմանություն է։

Մատթեոս առաքյալը ավանդության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Մատթեոս առաքյալը 15 տարի ավետարանել է հրեաներին՝ Հրեաստանում, այնուհետև ճանապարհորդել է Եթովպիա, Մակեդոնիա, Պարսկաստան և Պարթևաստան։ Հակասական է ավանդվում նրա մահվան հանգամանքների մասին։ Ըստ մի ավանդության մահացել է բնական մահով Եթովպիայում կամ Մակեդոնիայում, սակայն ըստ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիներում ընդունված վարկածի նա մահացել է որպես մարտիրոս։

Հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մատթեոս առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Խաչի 6-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ մյուս 3 ավետարանիչների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է նոյեմբերի 16-ին, Լատին Եկեղեցին՝ փետրվարի 24-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.whatchristianswanttoknow.com/how-did-the-12-apostles-die-a-bible-study/
  2. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 30.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
  • Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
  • Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
  • Новый библейский словарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.