Մասիս (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Քաղաք
Մասիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Հիմնադրված է1953 թ.
Այլ անվանումներՈւլուխանլու, Զանգիբասար.
Մակերես5,7 կմ²
ԲԾՄ854±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն24 674 մարդ (2021)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմասիսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (236)
Փոստային դասիչ0801 և 0802
Պաշտոնական կայքmasiscity.am
Մասիս (քաղաք) (Հայաստան)##
Մասիս (քաղաք) (Հայաստան)
Մասիս (քաղաք) (Արարատի մարզ)##
Մասիս (քաղաք) (Արարատի մարզ)

Մասիս, քաղաք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ բնակավայրը Մասիս է կոչվել։ Մինչ այդ՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում այն կոչվում էր Ուլուխանլի։ Այդ անունը ստացել էր այնտեղ բնակություն հաստատած մուսուլմանների կողմից։ Ներկայում ադրբեջանցիները շարունակում են Մասիս քաղաքն անվանել թուրքական անվամբ[1]։ Որոշ ժամանակ կոչվել է նաև Հրազդան ավան, Զանգիբասար։

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Հրազդան գետի ստորին հոսանքի ավազանում։ Հյուսիսից սահմանակից է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, արևմուտքից՝ Սայաթ-Նովա, հարավից՝ Նորամարգ, արևելքից՝ Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղերին։

Մայրաքաղաք Երևանից հեռու է 14 կմ դեպի հարավ, իսկ մարզկենտրոն Արտաշատ քաղաքից՝ 20 կմ դեպի արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիս քաղաքը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարվա ընթացքում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ 20-30 տարվա ընթացքում քաղաքը ապրել է բուռն զարգացում, սակայն վերջին տարիների ժողովրդագրական ցնցումները և սոցիալ-տնտեսական անկումները քաղաքին առաջադրել են լուրջ հիմնախնդիրներ։ Այնուհանդերձ՝ Մասիս քաղաքի բարենպաստ ֆիզիկաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքը, ճանապարհային և երկաթուղային լավ զարգացած ցանցի, գյուղատնտեսության համար բարենպաստ բնական պայմանների, արդյունաբերության համար բավարար մարդկային ու արտադրական ենթակառուցվածքային ռեսուրսների և համայնքային իշխանությունների պատրաստակամության ու կենտրոնական իշխանությունների աջակցության շնորհիվ հնարավոր է ապահովել բարգավաճման ռեալ հնարավորություններ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թադեոս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիս քաղաքում է գտնվում Սուրբ Թադեոս եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 1991 թվականին։ Գործարար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2005 թվականին սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները։ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ այն օծվել է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների մի մասի նախնիները գաղթել են Խոյից և Սալմաստից։

2021 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 24734 մարդ։

Մասիսի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1975 1980 2001 2004 2015
Բնակիչ 2800 2098 1195 3138 4961 8142 13248 21376 21400 20500

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասիս քաղաքն ունի վեց դպրոց, վեց մանկապարտեզ, մեկ պետական գյուղատնտեսական քոլեջ, գրադարան, երաժշտական դպրոց, մարզադպրոց, մարզադաշտեր, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, կապի հանգույց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PDF versiyası. // Qərbi Azərbaycanın türk mənşəli toponimləri. Müəllifi: İ. M. Bayramov; խմբագիրներ։ B. Ə. Budaqov, H. İ. Mirzəyev, S. A. Məmmədov. Bakı: "Elm" nəşriyyatı, 2002, 696 səh. ISBN 5-8066-1452-2(ադրբ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 131-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասիս (քաղաք)» հոդվածին։