Մաուրո Ալդրովանդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաուրո Ալդրովանդինի
Ծնվել է1649[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել է1680
Մասնագիտություննկարիչ
Ոճբարոկկո
Թեմաներգեղանկարչություն

Մաուրո Ալդրովանդինի (իտալ.՝ Mauro Aldrovandini, 1649[1], Բոլոնիա, Պապական մարզ - 1680), Բարոկկոյի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։ Չնայած, որ նա շատ ակտիվ գործունեություն է ծավալել Բոլոնյայում և ոմանք պնդում են, որ նա հենց այդ քաղաքից է[2], ըստ այլ կարծիքների` նա ծնվել է Ռովիգոյում[3]։

Հիմնականում նկարել է պատկերային տեսարաններ և ճարտարապետական առարկաներ (կվադրատուրա)` մասնավոր տներում և թատրոնների համար։ Պատկերային նկարիչ Դոմերիկո Բարոննիի հետ նա կվադրատուրա է նկարել Սան Ջովանիի աղոթատեղիի որմնանկարներում։ Այս ոճով նա ուսուցանել է իր առավել հայտնի զարմիկին` Թոմմասո Ալդրովանդիին։ Նա նաև նկարազարդել է տասնհինգ եկեղեցիներից երկրորդը, որոնցից յուրանքանչյուրը նվիրված է եղել Վարդարանի տասնհինգ առեղծվածներից մեկին և շրջապատել են դեպի Բոլոնյայի Մադոննա դի Սան Լուկա եկեղեցի տանող սյունասրահը։

Մաուրոյի որդին` Պոմպեո Ագոստինոն (1677` Հռոմ-1735), նույնպես կվադրատուրայի և բնապատկերների նկարիչ էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.degruyter.com/view/AKL/_10011533T3
  2. Օրինակ, Ֆ. Բոնին պնդում է, որ Մաուրոն բոլոնյացի է
  3. Bartoli, Francesco (1793). Le pitture, sculture ed architetture della città di Rovigo: con indici ed illustrazioni. Googlebooks. Pietro Savoni, Venice. էջ 318.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]