Մանազկերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղաքաղաք
Մանազկերտ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄանազկերտի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն51 323 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունՄանազկերտցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ49400
Մանազկերտ (Թուրքիա)##
Մանազկերտ (Թուրքիա)
Պատկեր:Milazgir bihar.jpg
Malazgirt

Մանազկերտ, գյուղաքաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում, Արածանիի միջին հոսանքում, ձախ ափին։

Եղել է Ապահունիք գավառի կենտրոնը, Մանավազյան նախարարների աթոռանիստը։

Մանազկերտի դաշտը պատված է հարթ, մի քանի շերտից բաղկացած սև քարերով։ Մատենագրության մեջ Մանազկերտը հիշատակված է որպես գյուղ, գյուղաքաղաք կամ բերդաքաղաք։

Հայկական հնագույն ավանդության համաձայն, մ.թ.ա. 2020 թվականին՝ Հայկ Նահապետի որդի Մանավազը հիմնադրել է Մանազկերտը և անվանել Մանավազակերտ, որը հետագայում կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ։ Ենթադրվում է նաև, որ Մանազկերտը Վանի առաջին թագավոր Արամեի նույն Արզաշկուն մայրաքաղաքն է՝ հիմնադրված մթա 9-րդ դարի առաջին կեսին։ Ենթադրվում է, որ Մանազկերտը հիմնադրել է Մենուա Հայկազունի թագավորը (մ.թ.ա. մոտ 810-778)։

Այստեղ պահպանվել են Մենուայի սեպագիր մի քանի արձանագրություններ, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում։ Մինչև IV դ Մանազկերտին տիրել են Մանավազյանները։ Այս տոհմի բնաջնջումից հետո Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակը Մանազկերտը գավառով հանդերձ, պարգևել է Աղբիանոսյան տոհմին, որը Մանազկերտը դարձել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Բյուզանդական Հովհաննես Սկիլիցես պատմագիր (XI դ) հաղորդում է, որ Մանազկերտը եղել է ամենաամուր և անառիկ քաղաք ամբողջ Հայաստանում և ունեցել է սև քարից կառուցած եռաշար, աշտարակավոր ամրակուռ պարիսպներ՝ 5 դարպասներով։

XI-XIII դդ Մանազկերտը Շահ ի-Արմենների ամիրայության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ զիջում էր միայն աթոռանիստ Խլաթ քաղաքին։ Մանազկերտում զարգացած են եղել արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը։ Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով անցող ճանապարհով այն կապված էր Հայաստանի մի շարք քաղաքների հետ։

968 թվականին բյուզանդական զորքը գրավել է Մանազկերտը։ 1000 թվականին Վասիլ կայսրը այն նվիրել է Արծրունի իշխաններին։ 1054 թվականին Մանազկերտի վրա են հարձակվել սելջուկները՝ սուլթան Տուղրիլի գլխավորությամբ։ Մանազկերտի կայազորն ու բնակիչները, Վասակ իշխանի ղեկավարությամբ, սելջուկյան զորքին հարկադրել են նահանջել։ Հյուսիսային Հայաստանը ամբողջապես գրավելով՝ սելջուկյան զորքերը 1071 թվականի օգոստոսի 10-ին Մանազկերտում ընդհարվել են բյուզանդական, հայկական և այլ զորքերի հետ, սելջուկներն ավերել, կողոպտել եմ Մանազկերտը, սրի մատնել բնակչությանը, որից հետո քաղաքը շարունակ անկում է ապրել՝ աստիճանաբար վերածվել սովորական գյուղաքաղաքի։

1915 թվականին ունեցել է 5000 բնակիչ, մեծ մասամբ՝ հայեր, որոնք զբաղվել են հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առևտրով և արհեստագործությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել է անշուք գյուղի։ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո Մանազկերտի հայ բնակչությունը ևս ենթարկվեց կոտորածների ու տեղահանման, և այնտեղ դադարեց հայկական կյանքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 210