Մայքլ Քեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Քեյն
անգլ.՝ Michael Caine
Հասակը188 սմ
Ծնվել էմարտի 14, 1933(1933-03-14)[1][2][3][…] (91 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունHackney Downs School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգություն{{{2}}} Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունկինոդերասան
Ակտիվ շրջան1956-ից սկսած
ԺանրերԴրամա,
Թրիլեր,
Կատակերգություն
Ամուսին(ներ)Պատրիսիա Նեյնս (1955–1962)
(1 երեխա),
Շակիրա Քեյն (1973–)
(1 երեխա)
Երեխա(ներ)Դոմինիկ Քեյն (ծն. 1956),
Նատաշա Քեյն (ծն. 1973)
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Ասպետ-բակալավր Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[4]

Դոնոսիտա պարգև

BAFTA Academy Fellowship Award

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[4] Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[4]

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Britannia Awards?

[5]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանին

[6]

European Film Academy Honorary Award?

[6]
և

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

IMDbID 0000323
ԿինոՊոիսկID 3711
Պաշտոնական կայք

Սըր Մայքլ Քեյն (անգլ.՝ Michael Caine, ի ծնե անունը՝ Մորիս Ժոզեֆ Միքլուայթ (անգլ.՝ Maurice Joseph Micklewhite, մարտի 14, 1933(1933-03-14)[1][2][3][…], Rotherhithe, Սաութուրք), բրիտանացի դերասան, խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում։ Արժանացել է երկու «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Ժոզեֆ Միքլուայթը ծնվել է 1933 թվականի մարտի 14-ին Լոնդոնի արվարձանում[7][8][9], հավաքարարի ու բեռնակրի ընտանքում։ Դպրոցում վատ է սովորել, 16 տարեկանում թողել է ուսումն ու մի քանի մասնագիտություն փոխելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող Կորեայում տեղակայված բրիտանական էքսպեդիցիոն կորպուսում։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որպես ադմինիստրատորի օգնական աշխատել է Սուսսեքս կոմսության թատերախմբերից մեկում։

1955 թվականին՝ դերասանական երեկոյան դասընթացներն ավարտելուց հետո, սկսել է հանդես գալ գավառական թատրոնների բեմերում, 1957 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, որոնցում մինչև 1960-ական թվականների վերջը խաղացել է ավելի քան 100 դեր։

Դերասանական կարիերայի սկզբում օգտագործել է Մայքլ Սկոտ բեմական կեղծանունը, սակայն ավելի ուշ վերցրել է Մայքլ Քեյն կեղծանունը։ Իր գրքերից մեկում Քեյնը գրում է, որ այդ կեղծանունն ինքն ընտրել է բոլորովին պատահականորեն։ Գործակալի հետ հեռախոսով զրուցելիս հարցրել են կեղծանունը, ինքը շրջվել է ու տեսել «Խռովություն «Քեյնի» վրա» ֆիլմի ազդագիրը և առանց երկմտելու ասել այդ անունը[10]։ Նկարահանման հրապարակից դուրս դերասանը շարունակել է օգտագործել իր իսկական անունը։

1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

30 տարեկան հասակում Մայքլ Քեյնն արժանացել է միջազգային ճանաչման՝ 1964 թվականին «Զուլու» ֆիլմում կատարելով լեյտենանտ Գոնվիլ Բրոմհիդի դերը։ Շոն Քոններիի երաշխավորությամբ նա նկարահանվել է «Իպկրեսի դոսյեն» ֆիլմի գլխավոր դերում՝ մարմնավորելով էքսցենտրիկ ու կնամոլ լրտես Հարի Պալմերին, ով ակնոց էր կրում։ Հետագայում Հարի Պալմերը դարձել է Օսթին Պաուերսի նախատիպը։ 1966 թվականին նկարահանված «Էլֆի» ֆիլմում Քեյնը կատարում է կապուտաչյա շիկահերի դեր, որի համար նա առաջին անգամ ներկայացվել է «Օսկարի»։ Առաջին ամերիկյան ֆիլմը, որում նկարահանվել է Քեյնը, եղել է «Գամբիտ» կինոնկարը, որում նա նկարահանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Շիրլի ՄաքԼեյնի հետ միասին։

1970-ական թվականների սահմանագծին Մայքլ Քեյնը նկարահանվել է հաջողության արժանացած երկու ֆիլմերում՝ «Պանդորայի արկղը» և «Իտալական աշխատանք» (1969)։ 1971 թվականին նա Թեդ Լյուիսի վեպի հիման վրան նկարահանված «Վերացնել Քարթերին» ֆիլմում կատարել է դաժան գանգստերի դեր (Քեյնը ոչ մեծ դեր է կատարել այդ ֆիլմի ռեմեյքում, որ նկարահանվել է 2000 թվականին

1970-1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Մայքլ Քեյնը Լոուրենս Օլիվիեի հետ միասին խաղացել է «Խուզարկու» ֆիլմում, որ նկարահանվել է Էնթոնի Շաֆերի պիեսի հիման վրա։ Այդ դերի համար նա նորից առաջադրվել է «Օսկարի»։ 35 տարի անց՝ 2007 թվականին, Մայքլ Քեյնը Ջուդ Լոուի հետ նկարահանվել է «Խուզարկու» ֆիլմի ռեմեյքում՝ այս անգամ կատարելով ծեր գրող Էնդրյու Ուայկի դերը։

1970-ական թվականների երկրորդ կեսից Մայքլ Քեյնին քննադատել են դերերի ոչ հետևողական ընտրության համար։ Նրա մասնակցությամբ նկարահանված շատ ֆիլմեր անհաջողություն են ունեցել, սակայն եղել են նաև ստեղծագործական առանձին հաջողություններ. «Ռիտայի դաստիարակությունը» (1983) ֆիլմում կատարած հարբեցող պրոֆեսորի և «Անաուղղելի խարդախները» (1988) ֆիլմում կատարած արկածախնդրի դերերի համար Մայքլ Քեյնն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակների, իսկ Վուդի Ալլենի «Հաննան ու նրա քույրերը» ֆիլմում կատարած ֆինանսիսիտի դերի համար ստացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերակատարում անվանակարգում։ 1988 թվականին նկարահանված «Առանց ապացույցի» ֆիլմում Մայքլ Քեյնը մարմնավորել է խուզարկու Շերլոկ Հոլմսին (ավելի ստույգ՝ նա մարմնավորում է հարբեցող անտաղանդ դերասանի, ով կատարում է Հոլմսի դերը)։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Մայքլ Քեյնը «Մապետների սուրբծննդյան երգը» ֆիլմում կատարել է Էբենեզեր Սկրուջի դերը։ Քեյնի խոստովանությամբ՝ դա իր ամենասիրելի դերն է կինոյում։ 1990-ական թվականներին նա սկսեց արժանանալ ավելի շատ մրցանակների։ «Փոքր ձայն» (1998) ֆիլմում իր դերակատարման համար Քեյնն ստացավ երրորդ «Ոսկե գլոբուսը», իսկ «Գինեգործների կանոնները» (1999) ֆիլմում կատարած դերի կամար՝ երկրորդ «Օսկարը»

1992 թվականին Մայքլ Քեյնը հրատարակել է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ինչի՞ մասին է այս ամենը» (անգլ.՝ What's It All About?)[11]:

1995 թվականին Քեյնը նկարահանվել է «Ճեպընթաց մինչև Պեկին» կանադական մարտաֆիլմում, որի նկարահանումները նա անվանել է «մասնագիտական ամենավատ փորձը կարիերայի ընթացքում»[11]։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ելիզավետա II թագուհու կողմից ստացել է ասպետի տիտղոս։

«Խաղաղ ամերիկացին» (2002) դրամայում կատարած գլխավոր դերի համար կրկին առաջադրվել է «Օսկարի»։

Բեթմենին նվիրված ֆիլմերում՝ «Բեթմեն։ Սկիզբը» (2005), «Մռայլ ասպետը» (2008) և «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (2012), Մայքլ Քեյնը մարմնավորել է ծառայապետ Ալֆրեդին։

2007 թվականին էկրան է բարձրացել «Խուզարկուն» ֆիլմը, որում Քեյնը մարմնավորել է դետեկտիվների հեղինակ Էնդրյու Ուայկին։ 2010 թվականին Քեյնը գրել է իր երկրորդ ինքնակենսագրությունը՝ «Փիղը Հոլիվուդում» (անգլ.՝ The Elephant to Hollywood)[11]:

2013 թվականի մարտին իր 80-ամյակը տոնելուց հետո Մայքլ Քեյնը հայտարարել է, որ դերասանական կարիերան կավարտի 90 տարեկանում։ Այդ տասնամյակի ընթացքում, ըստ դերասանի, ինքը կհասցնի ստանալ «Օսկարի» երրորդ արձանիկը[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Քեյնն ամուսնացած է եղել երկու անգամ.

  • Առաջին կինը՝ Պատրիսիա Հեյնս (անգլ.՝ Patricia Haines), դերասանուհի (1955-1962, նրանք ունեցել են մեկ դուստր՝ Դոմինիկը),
  • Շակիրա Բեկշ (անգլ.՝ Shakira Caine), մոդել (1973 թվականից, նրանք ունեն մեկ դուստր՝ Նատաշան)։

2016 թվականի հուլիսին պաշտոնապես փոխել է անունը՝ անձնագրում դրաձնելով «Մայքլ Քեյն», որպեսզի հեշտ լինի օդանավակայաններում մաքսակետերն անցնելը[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով ստացել է 31 մրցանակ, ներկայացված է եղել ևս 43-ի, որոնց թվում 6 Օսկարի, ստացել է 2-ը երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, 11 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը, 9 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 2-ը, 3 անգամ ներկայացվել է Էմմիի։ Նաև 2 անգամ ներկայացվել է Ոսկե Ազնվամորի հակամրցանակին։

«Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Ջեք Նիկոլսոնին ու Մայքլ Քեյնին է հաջողվել 5 տասնամյակում անընդմեջ ներկայացվել Օսկարի (1960-2000-ական թթ.)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1950 – 1959 BBC կիրակի։ Գիշերային թատրոն BBC Sunday-Night Theatre Սերիալ,
Դրամա
Ռուդոլֆ Կարտե
Հարոլդ Կլեյտոն
Ստեֆեն Հարիսոն
Բրայան Ռիքս,
Վիկտոր Պլատ,
Փիթեր Կաշինգ,
Մայքլ Բրեննան,
Ջեյն Բարետ
1955 – 1976 Դիկսոնը Դոկ Գրինից Dixon of Dock Green Բրուկլհերստ Սերիալ,
Դրամա,
Քրեական
Դուգլաս Մուդի
Vere Lorrimer
Դևիդ Ասկի
Ջեք Ուորներ,
Փիթեր Բիրն,
Ջեֆրի Ադամս,
Արթուր Ռիգբի,
Ժանետ Հատչինսոն
1955 – 1974 ITV-ի շաբաթվա խաղը ITV Play of the Week Ջորջ Գրանտ Սերիալ,
Դրամա,
Կատակերգություն
Ջոն Լևելին Մոքսի
Սիրիլ Կոուկ
Տատյանա Լիվեն
Փիթեր Ուինգարդ,
Չարլզ Լլոյդ Պեկ,
Դերեկ Ֆրենսիս,
Ալֆրեդ Բյորկ,
Ջիլ Բեննեթ
1956 Զգուշացիր, ծովային է Sailor Beware Կատակերգություն Գոռդոն Պարի Պեգի Մաունտ,
Սիրիլ Սմիթ,
Շիրլի Իտոն,
Ռոնալդ Լյուիս
1956 – 1957 Սըր Լանսելոտի արկածները The Adventures of Sir Lancelot Երրորդ թագավոր (տիտրերում` Միշել Սքոթ) Սերիալ,
Արկածային,
Ընտանեկան
Բերնարդ Նոուլզ
Լոուրենս Հանտինգտոն
Տերի Բիշոպ
Ուիլյամ Ռասել,
Սիրիլ Սմիթ,
Ռոնալդ Լի-Հանտ,
Ռոբերտ Սկրոջինս,
Դևիդ Մորել
1956 Սար Կորեայում A Hill in Korea Դրամա,
Ռազմական
Ջուլիան Էմիս Ջորջ Բեյկեր,
Գարի Էնդրյուս,
Ստենլի Բեյկեր,
Մայքլ Մեդուին
1956 – 1957 Դարի հանցագործություն The Crime of the Century Սերիալ,
Թրիլեր
Էնդրյու Օսբորն Էդվարդ Չեպման,
Ուիլյամ Լուկաս,
Ջին Անդերսոն,
Բելարդ Բերկլի,
Վուլֆ Մորիս
1956 – 1974 Թատրոնը բազկաթոռում Armchair Theatre ղեկակալ Սերիալ,
Երաժշտական,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆիլիպ Սավիլ
Չարլզ Ջերոտ
Գայ Վերնի
Գարի Խ. Կորբետ,
Բիլի Ուայտլոու,
Նիլ ՄակԿալում,
Պոլ Ուիտսան-Ջոնս,
Ռոնալդ Լյուիս
1957 Արյունոտ փողեր Blood Money կռվող Մարտական,
Դրամա
Ռալֆ Նելսոն Շոն Քոնների,
Ժակլին Հիլ,
Ջորջ Մարգո,
Ուորեն Միտչել
1957 Ինչպես սպանել հարուստ քեռիին How to Murder a Rich Uncle Գիլրոնի Կատակերգություն,
Քրեական
Նայջել Պատրիկ
Մաքս Վարնել
Նայջել Պատրիկ,
Չարլզ Կոբերն,
Ուենդի Հիլեր,
Կետի Ջոնսոն,
Էնտոնի Նյուլի
1957 Պողպատե սվին The Steel Bayonet Դրամա,
Ռազմական
Մայքլ Կարերաս Լեո Գեն,
Կիրոն Մուր,
Մայքլ Մեդուին,
Ռոբերտ Բրաուն
1958 Եվ հպարտությամբ գրեք նրա անունը Carve Her Name with Pride Դրամա,
Ռազմական
Լյուիս Գիլբերտ Վիրջինիա ՄակՔեննա,
Պոլ Սկոֆիլդ,
Ջեք Ուորներ,
Դենիզ Գրեյ
1958 Երկգլխանի լրտես The Two-Headed Spy Թրիլեր,
Դրամա,
Ռազմական
Անդրե դե Տոտ Ջեք Հոուկինս,
Գիա Սկալա,
Էրիկ Շուման,
Ալեքսանդր Նոքս
1958 Խորհրդավոր կինը A Woman of Mystery Քրեական Էրնեսթ Մորիս Դերմոտ Ուոլշ,
Ջենիֆեր Ջեյն,
Ֆերդի Մեյն
1958 Թուլ տեղ Blind Spot Դրամա Փիթեր Մաքսվել Ռոբերտ ՄակՔենզի,
Դելֆի Լոուրենս,
Գոռդոն Ջեքսոն,
Էնն Շարպ
1959 Վտանգի մեջ Danger Within Դրամա,
Ռազմական
Դոն Չեֆի Ռիչարդ Թոդ,
Բերնարդ Լի,
Մայքլ Ուայլդինգ,
Ռիչարդ Աթենբորո
1959 – 1961 Knight Errant Limited լրագրող Սերիալ,
Դրամա,
Քրեական
Էնդրյու Օսբորն
Գրեխեմ Էվանս
Էրիկ Ֆոուսետ
Վենդի Ուիլյամս,
Հյու Դևիդ,
Ջոն Թերներ,
Կեյ Կալարդ,
Ռիչարդ Կարպենտեր
1960 – 1961 Վերնաժամկետը կեսգիշերն է Deadline Midnight Թեդ Դրեյք Սերիալ,
Դրամա
Ջեֆրի Նեզերկոտ
Ուիլֆրեդ Իդս
Ֆիլ Բրաուն
Արմին Սենդֆորդ,
Գլին Խյուսթոն,
Ջերեմի Յանգ,
Բրյուս Բիբի,
Բրայան Բեդկոու
1960 Ապաստարան Կահիրեում Foxhole in Cairo Դրամա,
Ռազմական
Ջոն Լևելին Մոքսի Ջեյմս Ռոբերտսոն Ջաստիս,
Ադրիան Հովեն,
Նիալ ՄակԳիննիս,
Փեթեր Վան Էյկ
1960 – 1963 BBC Sunday-Night Play Paul Latimer Սերիալ,
Դրամա
Ռուդոլֆ Կարտե
Նաոմի Կեյպոն
Ստյուարտ Բյորջ
Բրայան Ռիքս,
Բրայան Պեկ,
Ալբերտ Լիվեն,
Ջոբի Բլանշարդ,
Ուիլյամ Ռասել
1961 «Այրիչ» գործողությունը Operation Fantail գլխավոր Շիման Հիլ Դրամա Ջերալդ Ուիլտշիր Լեսլի Բեյթս,
Դուգլաս Բլեկուել,
Պոլ Բոգդան,
Էդվարդ Բյորնեմ
1961 – 1967 Դրամա 61-67 Drama 61-67 Արթուր Գրին Սերիալ,
Դրամա
Քրիստոֆեր Մորախեն
Ջոն Նելսոն-Բերտոն
Հերբերտ Ուայզ,
Բրայան Հայնս,
Մայքլ Էլդրիջ,
Tamara Hinchco,
Դադլի Ֆոսթեր,
Գարֆիլդ Մորգան
1961 Բաժանմունք The Compartment երիտասարդ մարդ Դրամա Ջոն ՄակԳրատ Ֆրենկ Ֆինլեյ
1962 Սոլո ճնճղուկի համար Solo for Sparrow Պադի Մունի Դրամա Գորդոն Ֆլեմինգ Իվոն Բակինխեմ,
Մայքլ Կոուլզ,
Ալան Կատբերտսոն,
Էրիկ Դոդսոն
1963 – 1964 Առաջին գիշեր First Night Ջոնի Սերիալ,
Դրամա
Ալան Բրիջես
Ջոն Ջեյկոբս
Գիլկրիստ Կալդեր
Ջեյմս Մաքսվել,
Մեջ Ռայան,
Էնթոնի Բեյթ,
Մայքլ Ռիփեր,
Ռոդնի Բյուեզ
1964 Զուլու Zulu լեյտենանտ Գոնվիլ Բրոմհիդ Մարտական,
Դրամա,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Սայ Էնդֆիլդ Ստենլի Բեյկեր,
Ջեք Հոուկինս,
Ուլա Յակոբսոն,
Ջեյմս Բուտ
1964 Համլետ Էլսինորում Hamlet at Elsinore Հարատիո Դրամա Ֆիլիպ Սավիլ Քրիստոֆեր Պլամեր,
Ռոբերտ Շոու,
Ալեկ Կլունիզ,
Ջուն Տոբին
1965 Իպկրեսի դոսյեն The Ipcress File Հարի Պլամեր Թրիլեր Սիդնի Ջ. Ֆյուրի Նայջել Գրին,
Գայ Դոուլմեն,
Սյու Լլոյդ,
Գոռդոն Ջեքսոն
1966 Էլֆի Alfie Էլֆի Էլկինս Դրամա,
Կատակերգություն
Լյուիս Գիլբերտ Շելի Ուինտերս,
Միլիսենտ Մարտին,
Ջուլիա Ֆոստեր,
Ջեյն Էշեր
1966 Ուրիշ արկղ The Wrong Box Միշել Ֆինսբերի Կատակերգություն Բրայան Ֆորբս Ջոն Միլզ,
Ռալֆ Ռիչարդսոն,
Պիտեր Կուկ,
Դադլի Մուր
1966 Գամբիտ Gambit Հարի Կատակերգություն,
Քրեական
Ռոնալդ Նիմ Շիրլի ՄակԼեյն,
Հերբերտ Լոմ,
Ռոջեր Ս. Կարմել,
Առնոլդ Մոս
1966 Հուղարկավորություններ Բեռլինում Funeral in Berlin Հարի Պլամեր Թրիլեր,
Դրամա
Գայ Հեմիլտոն Պաուլ Խուբշմիդ,
Օսկար Հոմոլկա,
Եվա Ռենցի,
Գայ Դոուլմեն
1967 Շտապեցրու մայրամուտը Hurry Sundown Հենրի Ուարեն Դրամա Օթո Պրեմինջեր Ջեյն Ֆոնդա,
Ջոն Ֆիլիպ Լո,
Դայենն Կերոլ,
Ռոբերտ Հուքս
1967 Յոթ անգամ կին Woman Times Seven գեղեցիկ օտարական (էպիզոդիկ) Դրամա,
Կատակերգություն
Վիտորիո Դե Սիկա Շիրլի ՄակԼեյն,
Էլսպետ Մարչ,
Փիթեր Սելերս,
Ռոսանո Բրացցի,
Լորանս Բադի
1967 Միլիարդ դոլար արժողությամբ ուղեղը Billion Dollar Brain Հարի Պալմեր Թրիլեր,
Դրամա,
Արկածային
Քեն Ռասել Կարլ Մոլդեն,
Էդ Բեգլի,
Օսկար Հոմոլկա,
Ֆրանսուազա Դորլեակ
1968 Մահացու անկում Deadfall Հենրի Ստյուարտ Կլարկ Դրամա,
Քրեական
Բրայան Ֆորբս Ջովաննա Ռալի,
Էրիկ Պորտման,
Դևիդ Բակ,
Լեոնարդ Ռոսիտեր
1968 Հրաշագործը The Magus Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ
Գայ Գրին Էնթոնի Քուին,
Կենդիս Բերգեն,
Աննա Կարինա,
Պոլ Ստեսինո
1969 Կեղտոտ խաղ Play Dirty կապիտան Դուգլաս Դրամա,
Արկածային,
Ռազմական
Անդրե դե Տոտ Նայջել Դևենպորտ,
Նայջել Գրին,
Գարի Էնդրյուս,
Պատրիկ Ջորդան
1969 Տղամարդկային ցեղ Male of the Species Կոռնելիուս Դրամա Չարլզ Ջերոտ Պոլ Սկոֆիլդ,
Աննա Կալդեր-Մարշալ,
Շոն Քոնների,
Լոուրենս Օլիվիե
1969 Իտալական աշխատանք The Italian Job Չառլի Կրոկեր Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Փիթեր Կոլինսոն Նոել Կոուարդ,
Բեննի Հիլ,
Ռաֆ Վալոնե,
Տոնի Բեկլի
1969 Ճակատամարտ Անգլիայի համար Battle of Britain էսկադրոնի առաջնորդ Կենֆլիդ Մարտական,
Դրամա,
Ռազմական,
Պատմական
Գայ Խեմիլտոն Գարի Էնդրյուս,
Տրևոր Հովարդ,
Կուրդ Յուրգենս,
Յեն ՄակՇեյն
1969 – 1974 Շաբաթ երեկոյան թատրոն ITV-ով ITV Saturday Night Theatre Կոռնելիուս Սերիալ,
Դրամա
Ջոն Ջեյկոբս
Մարկ Միլեր
Վալերի Հենսոն
Մայքլ Բալֆուր,
Մեդոլին Թոմաս,
Սանդրա Բրայանտ,
Դայան Չիլենտո,
Ջիմ Դեյլ
1970 Բավականին ուշ է, հերոս Too Late the Hero Տոշ Հիրն Մարտական,
Դրամա,
Ռազմական
Ռոբերտ Օլդրիչ Կլիֆ Ռոբերտսոն,
Յեն Բեննեն,
Գարի Էնդրյուս,
Ռոնալդ Ֆրայզեր
1971 Վերջին հովիտը The Last Valley կապիտան Դրամա,
Արկածային,
Ռազմական
Ջեյմս Կլավել Օմար Շարիֆ,
Ֆլորինդա Բոլկան,
Նայջել Դևենպորտ,
Պեր Օսկարսոն
1971 Վերացնել Քարթերին Get Carter Ջեք Քարթեր Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Մայկ Հոջիս Յեն Հենդրի,
Բրիթ Էկլանդ,
Ջոն Օսբորն,
Թոնի Բեկլի
1971 Առևանգվածը Kidnapped Ալան Բրեկ Դրամա,
Մելոդրամա,
Արկածային,
Պատմական
Դելբերտ Ման Լոուրենս Դուգլաս,
Վիվեն Հեիլբրոն,
Տրևոր Հովարդ,
Ջեք Հոուկինս
1972 Զին և ընկերությունը Zee and Co. Ռոբերտ Բլեկլի Դրամա Բրայան Ջ. Հաթոն Էլիզաբեթ Թեյլոր,
Սյուզաննա Յորկ,
Մարգարետ Լեյթոն,
Ջոն Ստենդինգ
1972 Խուզարկու Sleuth Միլո Տինդլ Թրիլեր,
Դետեկտիվ
Ջոզեֆ Լեո Մանկևիչ Լոուրենս Օլիվիե,
Ալեկ Կոուտորն,
Ջոն Մետյուզ,
Իվ Չանինգ
1972 Ցելյուլոզա Pulp Միկեյ Քինգ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Մայկ Հոջիս Միքի Ռունի,
Լայոնել Ստենդեր,
Լիզաբետ Սկոթ,
Նադյա Կասինի
1974 Սև հողմաղաց The Black Windmill մայոր Ջոն Տարանտ Թրիլեր Դոն Սիգել Դոնալդ Պլեզենս,
Դելֆին Սեյրիգ,
Կլայվ Ռևիլ,
Ջոն Վերնոն
1974 Մարսելյան պայմանագիր The Marseille Contract Ջոն Դերի Թրիլեր,
Դրամա
Ռոբերտ Պերիշ Էնթոնի Քուին,
Ջեյմս Մեյսոն,
Մորիս Ռոնե,
Ալեքսանդրա Ստյուարտ
1975 Ուիլբիի դավադրությունը The Wilby Conspiracy Ջիմ Կեող Թրիլեր,
Դրամա
Ռալֆ Նելսոն Սիդնի Պուատե,
Նիկոլ Ուիլյամսոն,
Պրունելա Ջի,
Սաիդ Ջաֆրի
1975 Ռոմանտիկ անգլուհին The Romantic Englishwoman Լևիս Ֆիլդինգ Դրամա,
Կատակերգություն
Ջոզեֆ Լոուզի Գլենդա Ջեքսոն,
Հելմուտ Բերգեր,
Միկաել Լոնսդալ,
Բեատրիս Ռոման
1975 Մարդը, որ ուզում էր թագավոր դառնալ The Man Who Would Be King Պիչի Կարնեհան Մարտական,
Արկածային
Ջոն Հյուսթոն Շոն Քոնների,
Քրիստոֆեր Պլամեր,
Սաիդ Ջաֆրի,
Դոգմի Լարբի
1976 Լրտես Peeper Լեսլի Սի. Թաքեր Կատակերգություն,
Դետեկտիվ
Փիթեր Հայամս Նատալի Վուդ,
Կիթի Ուին,
Մայքլ Կոնստանտին,
Տեյեր Դևիդ
1976 Հարին և Ուոլթերը մեկնում են Նյու-Յորք Harry and Walter Go to New York Ադամ Ուորտ Կատակերգություն,
Քրեական
Մարկ Ռայդել Ջեյմս Կաան,
Էլիոթ Գուլդ,
Դայան Կիտոն,
Չարլզ Դյորնինգ
1976 Արծիվը վայրէջք է կատարում The Eagle Has Landed գնդապետ Ստեյներ Թրիլեր,
Դրամա,
Արկածային,
Ռազմական
Ջոն Ստյորջես Դոնալդ Սազերլենդ,
Ռոբերտ Դյուվալ,
Ջեննի Ագաթեր,
Դոնալդ Պլեզենս
1977 Կամուրջը շատ հեռու է A Bridge Too Far լեյտենանտ գնդապետ Ջ. Օ. Ե. Վանդելուր Մարտական,
Դրամա,
Ռազմական,
Պատմական
Ռիչարդ Աթենբորո Դիրկ Բոգարդ,
Ջեյմս Կաան,
Շոն Քոնների,
Էդվարդ Ֆոքս
1978 Արծաթագույն արջեր Silver Bears Դոկ Ֆլեչեր Կատակերգություն,
Քրեական
Իվան Պասեր Սիբիլ Շեպարդ,
Լուի Ժուրդան,
Ստեֆան Օդրան,
Դևիդ Ուորներ
1978 Մեղապարս The Swarm Բրե Կրեյն Սարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր
Իրվին Ալեն Քեթրին Ռոս,
Ռիչարդ Ուիդմարկ,
Ռիչարդ Չեմբերլեն,
Օլիվիա Դե Հևիլենդ
1978 Կալիֆորնյան հոթել California Suite Սիդնի Կոկհրան Մելոդրամա,
Կատակերգություն
Հերբերտ Ռոս Ալան Ալդա,
Բիլ Կոսբի,
Ջեյն Ֆոնդա,
Ուոլտեր Մեթաու
1979 Աշանտի Ashanti դոկտոր Դևիդ Լինդերբի Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Ռիչարդ Ֆլայշեր Փիթեր Ուսթինով,
Կաբիր Բեդի,
Բևերլի Ջոնսոն,
Օմար Շարիֆ
1979 Պոսեյդոնի գերիները Beyond the Poseidon Adventure Կապիտան Մայք Թերներ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Արկածային
Իրվին Ալեն Սալի Ֆիլդ,
Տելի Սավալաս,
Փիթեր Բոյլ,
Ջեք Ուորդեն
1980 Կղզին The Island Blair Maynard Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Արկածային
Մայքլ Ռիտչի Դևիդ Ուորներ,
Անջելա Պանչ ՄակԳրեգոր,
Ֆրենկ Միդլմես,
Դոն Հենդերսոն
1980 Ածելի Dressed to Kill Դոկտոր Ռոբերտ Էլիոթ Թրիլեր,
Դետեկտիվ
Բրայան Դե Պալմա Նենսի Ալեն,
Էնջի Դիկինսոն,
Կիտ Գորդոն,
Դեննիս Ֆրանց
1981 Ձեռք The Hand Ջոնաթան Լանսդեյլ Սարսափ,
Թրիլեր,
Դրամա
Օլիվեր Սթոուն Անդրեա Մարկովիչի,
Էննի ՄակԷնրո,
Բրյուս ՄակԳիլ,
Վիվեկա Լինդֆորս
1981 Հաղթանակ Victory կապիտան Ջոն Կոլբի Դրամա,
Ռազմական,
Սպորտային
Ջոն Հյուսթոն Սիլվեսթր Ստալոնե,
Պելե,
Բոբբի Մուր,
Օսվալդո Արդիլես
1982 Մահացու թակարդ Deathtrap Սիդնի Բրա Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Սիդնի Լյումետ Քրիստոֆեր Ռիվ,
Դայան Կեննոն,
Այրին Ուորտ,
Գենրի Ջոնս
1983 Ռիտայի դաստիարակությունը Educating Rita դոկտոր Ֆրենկ Բրայաթ Դրամա,
Կատակերգություն
Լյուիս Գիլբերտ Ջուլի Ուոլտերս,
Մայքլ Ուիլյամս,
Մորին Լիպմեն,
Ջինենն Կրաուլի
1983 Հարգարժան դեսպան The Honorary Consul Չառլի Ֆորտնում, դեսպան Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Ջոն Մաքենզի Ռիչարդ Գիր,
Բոբ Հոսկինս,
Էլպիդիա Կարիլո,
Ժոակիմ դի Ալմեյդա
1983 Ամեն ինչում Ռիոն է մեղավոր Blame It on Rio Մեթյու Հոլիս Մելոդրամա,
Կատակերգություն
Ստենլի Դոնեն Ջոզեֆ Բոլոնյա,
Վալերի Հարպեր,
Միշել Ջոնսոն,
Դեմի Մուր
1983 Հանելուկ մարդը The Jigsaw Man Ֆիլիպ Կիմբեռլի / Սերգեյ Կուզմինսկի Թրիլեր Տերենս Յանգ Լոուրենս Օլիվե,
Սյուզեն Ջորջ,
Ռոբերտ Պաուել,
Չարլզ Գրեյ
1985 Ջուր Water Բաքստեր Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Դիկ Կլեմենտ Վալերի Պերայն,
Բրենդա Վակարո,
Լեոնարդ Ռոսիտեր,
Բիլի Կոնոլի
1985 Հոլքրոֆտի կտակը The Holcroft Covenant Նոել Հոլկրոֆտ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ջոն Ֆրանկենհայմեր Էնթոնի Էնդրյուս,
Վիկտորիա Տեննանտ,
Լիլի Պալմեր,
Մարիո Ադորֆ
1986 Հաննան և նրա քույրերը Hannah and Her Sisters Էլիոթ Դրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Միա Ֆերոու,
Բարբարա Հերշի,
Դայենն Ուիսթ,
Վուդի Ալեն
1986 Քաղցր ազատություն Sweet Liberty Էլիոթ Ջեյմս Կատակերգություն Ալան Ալդա Ալան Ալդա,
Միշել Պֆայֆեր,
Բոբ Հոսկինս,
Լիզե Հիլբոլդտ
1986 Մոնա Լիզա Mona Lisa Մորտվել Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Նիլ Ջորդան Բոբ Հոսկինս,
Քեթի Տայսոն,
Ռոբբի Կոլտրեյն,
Կլարկ Փիթերս
1986 Կիսալուսնի փողոցը Half Moon Street լորդ Սեմ Բուլբեկ Թրիլեր,
Դրամա
Բոբ Սվեմ Սիգուրնի Ուիվեր,
Պատրիկ Կևենա,
Ֆեյտ Քենտ,
Ռեմ Ջոն Հոլդեր
1986 Դավաճանը The Whistle Blower Ֆրենկ Ջոնս Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Սայմոն Լենգտոն Ջեյմս Ֆոքս,
Նայջել Հևերս,
Ջոն Գիլգուդ,
Ֆելիսիտի Դին
1987 Չորրորդ պրոտոկոլը The Fourth Protocol Ջոն Պրեստոն Թրիլեր Ջոն Մաքենզի Պիրս Բրոսնան,
Նեդ Բիթի,
Ջոաննա Կեսիդի,
Ջուլիան Գլովեր
1987 Ծնոտներ 4։ Վրեժ Jaws: The Revenge Հագի Նյուկոմբ Սարսափ,
Թրիլեր
Ջոզեֆ Սարջենտ Լորեյն Գարի,
Լենս Գեսթ,
Մարիո Վան Պիբլզ,
Կարեն Յանգ
1987 Գնալ փոխզիջումների Surrender Շոն Ստեյն Կատակերգություն Ջերի Բելսոն Սալի Ֆիլդ,
Սթիվ Գութենբերգ,
Փիթեր Բոյլ,
Ջեքի Կուպեր
1988 Ջեք Փորթափող Jack the Ripper գլխավոր քննիչ Ֆրեդերիկ Աբերլայն Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Դևիդ Ուիքս Արմանդ Ասանտե,
Ռեյ ՄակԷնելի,
Լյուիս Կոլինզ,
Քեն Բոնս
1988 Առանց մի ապացույցի Without a Clue Շերլոկ Հոլմս Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Թոմ Էբերխարդտ Բեն Կինգսլի,
Ջեֆրի Ջոնս,
Լիզեթ Էնտոնի,
Պոլ Ֆրիմեն
1988 Անաուղղելի խարդախները Dirty Rotten Scoundrels Լուորենս Ջեմիսոն Կատակերգություն,
Քրեական
Ֆրենկ Օզ Սթիվ Մարտին,
Գլեն Հեդլի,
Անտոն Ռոջերս,
Բարբարա Հարիս
1990 Ջեքիլ և Հայդ Jekyll & Hyde դոկտոր Հենրի Ջեքիլ / միստր Էդվարդ Հայդ Սարսափ,
Դրամա
Դևիդ Ուիքս Շերիլ Լեդ,
Ջոս Էկլենդ,
Ռոնալդ Պիկապ,
Դայան Կին
1990 Հարված համակարգին A Shock to the System Գրահամ Մարշալ Թրիլեր,
Քրեական
Յան Էգլսոն Էլիզաբեթ ՄակԳովերն,
Փիթեր Ռիգերտ,
Սվուզի Կյորց,
Ուիլ Պեթոն
1990 Պարոն Ճակատագիրը Mr. Destiny ռառմեն Մայք, Հրեշտակ Ֆենտեզի,
Կատակերգություն
Ջեյմս Օր Ջեյմս Բելուշի,
Լինդա Հեմիլտոն,
Ջոն Լովից,
Հարտ Բոկներ
1990 Դիպուկ հարված Bullseye! Սինդի Լիպտոն / դոկտոր Հիկլար Կատակերգություն,
Քրեական
Մայքլ Ուիններ Ռոջեր Մուր,
Սելի Կյորկլենդ,
Դեբորա Մուր,
Լի Պեթերսոն
1992 Խելահեղ բեմահարթակներ Noises Off... Լլոյդ Ֆելոուս Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր Բոգդանովիչ Քերոլ Բյորնեթ,
Դենհոլմ Էլիոթ,
Ջուլի Հեգերտի,
Մերիլու Հեններ
1992 Կապույտ սառույց Blue Ice Հարի Անդերս Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ
Ռասել Մալկեյ Շոն Յանգ,
Յեն Հոլմ,
Բոբբի Շորտ,
Ալան Արմսթրոնգ
1992 Մապետների սուրբծննդյան հեքիաթըв The Muppet Christmas Carol Ebenezer Scrooge Երաժշտական,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան,
Երաժշտական
Բրայան Հենսոն Դեյվ Գոլց,
Սթիվ Ուիտմիր,
Ջերի Նելսոն,
Ֆրենկ Օզ
1994 Մահացու վտանգի մեջ On Deadly Ground Միշել Ջենինգս Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Սթիվեն Սիգալ Սթիվեն Սիգալ,
Ջոան Չեն,
Ջոն Կ. ՄակԳինլի,
Ռ. Լի Էրմի
1994 Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Երբ առյուծները մռնչում էին World War II: When Lions Roared Յոզեֆ Ստալին Դրամա,
Ռազմական,
Պատմական
Ջոզեֆ Սարջենտ Բոբ Հոսկինս,
Ջոն Լիտգոու,
Էդ Բեգլի կրտ.,
Յան Տրիշկա
1995 Ճեպընթաց մինչև Պեկին Bullet to Beijing Հարի Պալմեր Մարտական,
Թրիլեր
Ջորջ Միխալկա Ջեյսոն Քոների,
Միա Սարա,
Մայքլ Գեմբոն,
Մայքլ Սարազին
1995 Կեսգիշերը Սանկտ Պետերբուրգում Midnight in Saint Petersburg Հարի Պալմեր Թրիլեր Դուգլաս Ջեքսոն Ջեյսոն Քոների,
Միշել Բյորկ,
Մայքլ Գեմբոն,
Մայքլ Սարազին
1996 Արյուն և գինի Blood and Wine Վիկտոր 'Վիկ' Սպանսկի Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բոբ Ռեյֆելսոն Ջեք Նիկոլսոն,
Սթիվեն Դորֆ,
Ջենիֆեր Լոպեզ,
Ջուդի Դևիս
1997 Մանդելան և դը Կլերկը Mandela and de Klerk դը Կլերկ Դրամա Ջոզեֆ Սարջենտ Սիդնի Պուատե,
Տինա Լիֆորդ,
Ջերի Մարիտց,
Յեն Ռոբերտս
1997 20000 լյո ջրի տակ 20,000 Leagues Under the Sea նավապետ Նեմո Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Արկածային
Ռոդ Հարդի Փետրիկ Դեմպսի,
Միա Սարա,
Բրայան Բրաուն,
Ադևալե Ակինոյե-Ագբաժե
1997 Ամանորյա պատմություն Curtain Call Մաքս Գել Ֆենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր Յետս Ջեյմս Սպեյդեր,
Պոլի Ուոկեր,
Մեգի Սմիթ,
Բակ Հենրի
1998 Ստվերի վազք Shadow Run Հասկել Քրեական Ջեֆրի Ռիվ Ջեյմս Ֆոքս,
Մեթյու Պոչին,
Ռեյ Բեյքեր,
Քեննետ Կոլի
1998 Փոքր ձայն Little Voice Ռեյ Սեյ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Մարկ Հերման Ջեյն Հորոքս,
Բրենդա Բլետին,
Ջիմ Բրոդբենտ,
Էվան ՄաքԳրեգոր
1999 Գինեգործների կանոնները The Cider House Rules դոկտոր Ուիլբար Լարչ Դրամա,
Մելոդրամա
Լասե Հալսթրյոմ Թոբի Մագուայեր,
Շարլիզ Թերոն,
Դելրոյ Լինդո,
Պոլ Ռադ
1999 Պարտապանները The Debtors Կատակերգություն Էվի Կուեյդ Ռենդի Կուեյդ,
Կատրին ՄակԿորմակ,
Ուդո Կիր,
Ջեյմի Քեննեդի
2000 Մարկիզ դե Սադի փետուրը Quills դոկտոր Ռոյեր-Կոլարդ Դրամա,
Մելոդրամա,
Պատմական
Ֆիլիպ Կաուֆման Ջեֆրի Ռաշ,
Քեյթ Ուինսլետ,
Հոակին Ֆենիքս,
Բիլի Ուայտլոու
2000 Կապտուկ Բիլլի Shiner Բիլլի 'Կապտուկ' Սիմփսոն Դրամա,
Քրեական
Ջոն Իրվին Մարտին Լանդաու,
Ֆրենսիս Բարբեր,
Ֆրենկ Հարպեր,
Էնդի Սերկիս
2000 Վերացնել Քարթերին Get Carter Կլիֆ Բրամբի Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ստեֆեն Տ. Կեյ Սիլվեսթր Ստալոնե,
Միրանդա Ռիչարդսոն,
Ռեյչել Լի Կուկ,
Ալան Կամինգ,
Միքի Ռուրկ
2000 Միսս գերհանճարեղություն Miss Congeniality Վիկտոր Միլինգ Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Դոնալդ Փիթրի Սանդրա Բուլոկ,
Բենջամին Բրեթ,
Կենդիս Բերգեն,
Ուիլյամ Շետներ
2001 Վերջին ցանկություններ Last Orders Ջեք Դրամա Ֆրեդ Սկեպիսի Թոմ Քորթնի,
Դևիդ Հեմինգս,
Բոբ Հոսկինս,
Հելեն Միրեն
2001 Խաղաղ ամերիկացին The Quiet American Թոմ Ֆոուլեր Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Ֆիլիպ Նոյս Բրենդեն Ֆրեյզեր,
Դո Տխի Հայ Յեն,
Ռադե Շերբեջիա,
Ցի Մա
2002 Օսթին Փաուերս Գոլդմեմբեր Austin Powers in Goldmember Նիգել Փաուերս Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Ջեյ Ռոուչ Մայք Մայերս,
Բիյոնսե,
Սետ Գրին,
Մայքլ Յորկ,
Ռոբերտ Վագներ
2002 Սորուն ավազներ Quicksand Ջեք Մելոու Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոն Մաքենզի Մայքլ Քիթոն,
Ժյուդիտ Գոդրեշ,
Ռադե Շերբեջիա,
Մեթյու Մարշ
2002 Դերասաններ The Actors Anthony O'Malley Կատակերգություն,
Քրեական
Կոնոր ՄակՖերսոն Դիլան Մորան,
Մայքլ Գեմբոն,
Լինա Հիդի,
Միրանդա Ռիչարդսոն
2003 Հնամաշ առյուծներ Secondhand Lions Գարթ Դրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Տիմ ՄակԿենլիս Ռոբերտ Դյուվալ,
Հեյլի Ջոել Օսմենտ,
Քիրա Սեջվիկ,
Նիքի Կեթ
2003 Դատավճիռ The Statement Pier B8wsa8d Թրիլեր,
Դրամա
Նորման Ջուիսոն Թիլդա Սուինթոն,
Ջերեմի Նորտեմ,
Ալան Բեյթս,
Շառլոտա Ռեմփլինգ
2004 Ցնորվածները Around the Bend Հենրի Լիար Դրամա,
Կատակերգություն
Ջորդան Ռոբերտս Ջոշ Լուկաս,
Քրիստոֆեր Ուոկեն,
Ջոնա Բոբո,
Գլենն Հեդլի
2005 Բեթմեն։ Սկիզբը Batman Begins Ալֆրեդ Մարտական,
Դրամա,
Արկածային
Քրիստոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ,
Քեյթի Հոլմս,
Կիլիան Մերֆի,
Թոմ Ուիլկինսոն
2005 Կախարդուհին Bewitched Նիգել Բիգելոու Ֆենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Նորա Էֆրոն Նիկոլ Քիդման,
Ուիլ Ֆերել,
Շիրլի ՄակԼեյն,
Ջեյսոն Շվարցման
2005 Եղանակի մարդը The Weather Man Ռոբերտ Սպրիտզել Դրամա,
Կատակերգություն
Գոռ Վերբինսկի Նիկոլաս Քեյջ,
Հոուպ Դևիս,
Ջեմենն դե լա Պենյա,
Նիկոլաս Հոլտ
2006 Մարդկային երեխա Children of Men Ջասպեր Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Արկածային
Ալֆոնսո Կուարոն Կլայվ Օուեն,
Կլեր-Հոուպ Էշիտի,
Ջուլիան Մուր,
Չարլի Հաննեմ
2006 Հեղինակություն The Prestige Կատեր Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Քրիստոֆեր Նոլան Հյու Ջեքման,
Քրիստիան Բեյլ,
Պայպեր Պերաբո,
Ռեբեքա Հոլ
2007 Առանց թերության Flawless Հոբս Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Մայքլ Ռեդֆորդ Դեմի Մուր,
Լամբեր Վիլսոն,
Նատանիել Փարկեր,
Շոգեն Սեյմուր
2007 Խուզարկուն Sleuth Էնդրյու Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Քեննետ Բրենա Ջուդ Լոու,
Գարոլդ Պինտեր,
Կարմել Օ’Սալիվան,
Դենիս Բեսպալիյ
2008 Խավարի ասպետը The Dark Knight Ալֆրեդ Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Քրիստոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ,
Հիթ Լեդջեր,
Աարոն Էկհարտ,
Մեգի Ջիլենհոլ,
Գարի Օլդման
2009 Կա՞ այստեղ ինչ որ մեկը Is Anybody There? Կլերենս Դրամա Ջոն Կրաուլի Բիլ Միլներ,
Դևիդ Մորիսի,
Էնն-Մերի Դաֆ,
Ռալֆ Ռայչ
2009 Հարրի Բրաուն Harry Brown Հարրի Բրաուն Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դենիել Բարբեր Էմիլի Մորտիմեր,
Չարլի Կրիդ-Մայլզ,
Դևիդ Բրեդլի,
Այեյն Գլեն
2010 Սկիզբ Inception Մայլս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Քրիստոֆեր Նոլան Լեոնարդո ԴիԿապրիո,
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ,
Էլեն Փեյջ,
Քեն Վատանաբե,
Մարիոն Քոտիար
2011 Գնոմեո և Ջուլիետա Gnomeo & Juliet լորդ Ռեդբրիկ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Քելլի Էսբյորի Ջեյմս Մաքէվոյ,
Էմիլի Բլանտ,
Էշլի Ջենսեն,
Մեթ Լուկաս
2011 Մեքենաներ 2 Cars 2 Ֆին ՄակՄիսիլ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջոն Լասետեր
Բրեդ Լյուիս
Օուեն Ուիլսոն,
Լարի Կեյբլ Գայ,
Էմիլի Մորտիմեր,
Էդի Իզարդ
2012 Ճանապարհորդություն 2։ Խորհրդավոր կղզին Journey 2: The Mysterious Island Ալեքսանդր Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրեդ Պեյթոն Դուեյն Ջոնսոն,
Ջոշ Հաթչերսոն,
Վանեսսա Հադջենս,
Լուիս Գուզման
2012 Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը The Dark Knight Rises Ալֆրեդ Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Քրիստոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ,
Թոմ Հարդի,
Էն Հետուեյ,
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ,
Մարիոն Քոտիար
2012 Միսթր Մորգանի վերջին սերը Mr. Morgan's Last Love Մեթյու Մորգան Դրամա,
Կատակերգություն
Սանդրա Նեթելբեկ Ջիլիան Անդերսոն,
Կլեմանս Պոեզի,
Ջասթին Կիրկ,
Ջեյն Ալեքսանդր
2013 Հիմա դու ինձ տեսնում ես Now You See Me Արթուր Տրեսլեր Թրիլեր Լուի Լետերե Ջեսի Այզենբերգ,
Դեյվ Ֆրանկո,
Մորգան Ֆրիման,
Մարկ Ռուֆալո,
Այլա Ֆիշեր

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1971 Վերացնել Քարթերին Get Carter
1972 Ցելյուլոզա Pulp
1987 Չորրորդ պրոտակոլ The Fourth Protocol
1992 Կապույտ սառույց Blue Ice
2001 Վերջին խոսք Forever After
2012 Կրկնօրինակը The Double

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Sir Michael Caine collects top French honour — 1997.
  5. http://www.bafta.org/los-angeles/britannia-awards/archive/britannia-awards-honorees
  6. 6,0 6,1 https://web.archive.org/web/20190513143352/https://www.europeanfilmacademy.org/2015.596.0.html
  7. Michael Caine — AllMovie(չաշխատող հղում)
  8. Rotherhithe did not become part of the London Borough of Southwark until its creation in 1965. In 1933 it was part of the Metropolitan Borough of Bermondsey in the County of London (abolished 1965)
  9. Michael Caine, My Autobiography: The Elephant to Hollywood (Hodder & Stoughton, 2011), p. 16.
  10. Barry Norman (1998 թ․ նոյեմբերի 6). «Michael Caine». Interview (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  11. 11,0 11,1 11,2 Наталья Попова (2013 թ․ մարտի 14). «My Name Is Michael Caine». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  12. «Michael Caine postpones retirement - by a decade». 3news.co.nz (անգլերեն). Newshub. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  13. Howell Davies (2016 թ․ հուլիսի 21). «MY NAME IS... ISIS force Michael Caine to change his name to dodge airport security hassle». The Sun (անգլերեն). News Group Newspapers Limited. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.