Մայրիկ մամոնտիկի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրիկ մամոնտիկի համար
Տեսակնկարված անիմացիոն ֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ և դրամա
Թեմաորբ
ՌեժիսորՕլեգ Չուրկին
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Զինովի Գերդտ, Ռինա Զելյոնայա, Զինաիդա Նարիշկինա և Գրիգորի Տոլչինսկի
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Նազարուկ
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
Տևողություն8 րոպե
Թվական1981

«Մայրիկ մամոնտիկի համար» (ռուս.՝ «Мама для мамонтёнка»), 1981 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված «Էկրան» ստուդիայում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ մամոնտի ճակատագրի մասին, որը պատահականության բերումով խուսափել է ոչնչացումից (սառել է հավերժական սառցույթում, ապա կենդանացել) և հիմա փնտրում է մորը։ Փոքրիկ մամոնտը ծանոթանում է սպիտակ արջի ու ծովափղի հետ։ Ծեր իմաստուն ծովափիղը մամոնտին պատմում է, որ հեռու հարավում կա հսկայական մայրցամաք, որտեղ ապրում են նրան նման կենդանիներ, միայն դրանք բուրդ չունեն։ Մամոնտը սառցակտորի վրա մեկնում է հեռավոր ճամփորդության՝ անցնելով հսկա օվկիանոսը, որպեսզի գտնի մորը։ Նա հասնում է Աֆրիկա, որտեղ հանդիպում է կապկին ու մայր գետաձիուն և գտնում մորը՝ մայր փղին։ Այժմ նա արդեն միայնակ չէ և ունի իսկական համերաշխ ընտանիք։ Չէ՞ որ այդպես չի լինում աշխարհում, որ լինեն կորած երեխաներ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Դինա Նեպոմնյաշչայա
  • Ռեժիսոր՝ Օլեգ Չուրկին
  • Բեմադրող նկարիչ՝ Վյաչեսլավ Նազարուկ
  • Նկարիչներ՝ Անատոլի Ցիբին, Ալեքսանդր Սիչկար, Ալեքսանդր Բրեժնև
  • Անիմատորներ՝ Միխայիլ Պերշին, Սվետլանա Սիչկար, Նատալյա Բազելցևա, Իգոր Սամոխին
  • Օպերատոր՝ Իգոր Շկամարդա
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շաինսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
  • Մոնտաժող՝ Մ․ Տրուսովա
  • Խմբագիր՝ Ե․ Խոդինա
  • Տնօրեն՝ Լ․ Վարենցովա
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Կլարա Ռումյանովա — Մամոնտ
    • Զինովի ԳերդտԾովափիղ
    • Ռինա Զելյոնայա — մայր փիղ, մայր գետաձի
    • Զինաիդա Նարիշկինա — Կապիկ
    • Գրիգորի Տոլչինսկի — հեղինակի խոսք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Непомнящая Д. Мама для мамонтёнка. — М.: Проф-Пресс, 2008. — («Книжки с DVD»). К книге прилагается DVD-диск с записью мультфильма. — ISBN 978-5-378-00645-8.
  • Непомнящая Д. Мама для мамонтёнка / Худ. Назарук В. М. — М.: Яблоко, 2007. — («Мультсказка»). — ISBN 978-5-94707-072-9.
  • Непомнящая Д. Мама для мамонтёнка / Худ. Назарук В. М. — СПб.: Амфора, 2010. — («Школьная библиотека»). — ISBN 978-5-367-01414-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]