Մայամի Բիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մայամի Բիչ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էմարտի 26, 1915 թ.
Մակերես39,414777 կմ², 39,297171 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն82 890 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ305 և 786
Փոստային դասիչ33109, 33139, 33140 և 33141
Պաշտոնական կայքmiamibeachfl.gov(անգլ.)
Մայամի Բիչ (ԱՄՆ)##
Մայամի Բիչ (ԱՄՆ)

Մայամի Բիչ (անգլ.՝ Miami Beach), առողջարանային քաղաք ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, Մայամիի արվարձան է[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Բիսքեյնի ծոցի և Ատլանտյան օվկիանոսի միջև ընկած մի կղզում։ Ծոցը բաժանում է Մայամի Բիչը Մայամի քաղաքից։

Քաղաքը հաճախ հիշատակվում է Մայամի քաղաքի հետ՝ «Մայամի» ընդհանրացված հասկացությամբ՝ չնայած որ այն առանձին մունիցիպալիտետ է։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքն ունեցել է 87.933 բնակչություն, որի 55,5%-ն այլ երկրներից արտագաղթածներ էին։ 2005 թվականին բնակչության թիվը նվազել է մինչև 87 925 մարդ։ 1982 թվականին բնակչության մեծամասնությունը (60 հազար կամ 62%) հրեաներ էին, իսկ 2004 թվականին ՝ ընդամենը 19%-ը կամ 16.5 հազարը[3]։

Մայամի Բիչը Միացյալ Նահանգների ամենահայտնի հանգստավայրերից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Մայամի Բիչի պատմական շրջան Art Deco-ն ընդգրկվել է պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ Art Deco շրջանը Ար-դեկո ճարտարապետության ամենամեծ հավաքածուն է աշխարհում և ներառում է հարյուրավոր հյուրանոցներ, տներ և այլ օբյեկտներ, որոնք կառուցվել են 1923-1943 թվականներին[4]։

Մայամի Բիչում է սպանվել Ջաննի Վերսաչեն։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Carson, Ruby Leach (1955). «40 Years of Miami Beach». Tequesta. Historical Association of Southern Florida. XV.
  3. Waves of change disperse Miami Beach’s Jewish community — The New York Times
  4. «Miami Art Deco District – Official Art Deco District Visitors Guide». Miamiandbeaches.com. 2012 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայամի Բիչ» հոդվածին։