Մահվան իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահվան իրավունք, բարոյական սկզբունք, որի համաձայն մարդն իրավունք ունի ինքնասպանություն գործել կամ ենթարկվել կամավոր էֆտանազիայի։ Այս իրավունքի տակ սովորաբար հասկանում են, որ հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդին պետք է թույլատրել ինքնասպանություն գործել կամ օգնել ինքնասպանություն գործել և կամ էլ մերժել ամբողջ կյանքի ընթացքում բուժում տրամադրելը, այն դեպքում, երբ հիվանդությունը ամեն դեպքում տանջելու է հիվանդին։ Մահվան իրավունքը շատ հաճախ քննարկումների ու վեճերի առարկա է դառնում։

Այս իրավունքի կողմնակիցները մահվան իրավունքը սովորաբար կապում են այն գաղափարի հետ, որ մարդու մարմինն ու կյանքը իր սեփականությունն են։ Այնուամենայնիվ, անտրամաբանական ինքնասպանությունները կանխելու իշխանության օրինական հետաքրքրությունը հաճախ կասկածի տակ է առնվում։ Պիլպելը և Ամսելը գրում են՝ «Գիտակցական ինքնասպանության կամ մահվան իրավունքի ներկայիս կողմնակիցները, գտնում են, որ մեկին սպանելու որոշումը պետք է լինի միաժամանակ և այդ մարդու ինքնակամ որոշումը, և ստոիկների ու ուտիլիտարիստների կողմից պահանջած՝ տվյալ պայմաններում ամենաճիշտ որոշումը»[1]։

Հինդուիզմում ընդունվում է մարդու մահվան իրավունքը, այն դեպքում, երբ հիվանդությունն իր վերջնական փուլում է կամ երբ անձը չունի ապրելու ցանկություն, նպատակ կամ պատասխանատվություններ։ Հնդուիզմը թույլ է տալիս ոչ բռնի մահը՝ սովամահության ճանապարհով (պրայոպավեստա)[2]։ Ջայնիզմն ունի նմանատիպ պրակտիկա, որն անվանվում է սանթարա։ Մյուս կրոններում հայացքները տարբերվում են ըստ կրոնի տոլերանտության։ Ժամանակակից քրիստոնեական հավատքում ինքնասպանություն գործելը համարվում է մահացու մեղք[3]։

Էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբարոյականության մեջ վիճում են՝ արդյո՞ք մահվան իրավունքն ունիվերսալ է, այն գոյություն ունի՞, թե՞ կիրառելի է միայն հատուկ պայմաններում, ինչպես օրինակ հիվանդության վերջին շրջանն է։ Ինքնասպանության կողմնակից Լյուդվիգ Մինելին, էվտանազիայի մասնագետ Սին Աշերը և կենսաբարոյականության պրոֆեսոր Ջեյկոբ Էպելը գտնում են, որ մահվան իրավունք ունեն բոլոր իրավազոր մարդիկ։ Էպելը գտնում է, որ մահվան իրունքը կարող է բնութագրել հասարակության ազատականությունը[4]։

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի դրությամբ, կամավոր էվտանազիայի որոշ ձևեր օրինական են Կանադայում[5], Բելգիայում[6], Լյուքսեմբուրգում[7], Հոլանդիայում[6] և Շվեյցարիայում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A Pilpel; L Amsel. «What is Wrong with Rational Suicide» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Hinduism — Euthanasia and Suicide». BBC. 2009 թ․ օգոստոսի 25.
  3. «Catholic Digest - The Magazine for Catholic Living - Do people who commit suicide go to hell?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Next: Assisted Suicide for Healthy People». The Huffington Post. 2009 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. MacCharles, Tonda (2016 թ․ հունիսի 17). «Assisted dying to become law after Senate backs Liberals' bill». thestar.com. Toronto Star. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 Smartt, Ursula (2002 թ․ դեկտեմբերի 23). «Euthanasia and the law». BBC News.
  7. «Luxembourg says 'yes' to euthanasia». Daily Mail. London. 2008 թ․ փետրվարի 20.