Մակընթացություն (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակընթացություն
թուրքերեն՝ Medcezir
Изображение логотипа
Ժանրերիտասարդական, կոմեդիա, մելոդրամա
ՍտեղծողԷջե Յորենչ
Երկիր Թուրքիա
ՀիմքThe O.C.
Լեզութուրքերեն
Գլխավոր
դերերում
Չաղաթայ Ուլուսոյ
Սերենա Սարըքայա
Բարըշ Ֆալայ
Մինե Տուգայ
Շեբնեմ Դյոնմեզ
Հազար Էրգյուչլու
Թաներ Յոլմեզ
Ալի Աքսյոզ
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Նկարահանման վայրՍտամբուլ և Թուրքիա
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ77
Էկրաններին էսեպտեմբերի 13, 2013-ից հունիսի 12, 2015
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունAy Yapım
ԴիստրիբյուտորWarner Bros. International Television?, Warner Bros., Ay Yapım?, Warner Bros. International Television Production? և Warner Bros. Television
Պաշտոնական կայքէջ

Մակընթացություն (թուրքերեն՝ Medcezir), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Չաղաթայ Ուլուսոյ, Սերենա Սարըքայան, Բարըշ Ֆալայը, Մինե Տուգայը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2015 թվականի հունիսի 12-ը։ Հեռուստասերիալը պատմում է դեռահասների խմբի մասին, ովքեր բնակվում են Ստամբուլի Ալթընքյոյ թաղամասում։ Հեռուստասերիալը ցուցադրվել է արտասահմանյան մի շարք երկրներում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամանը (Չաղաթայ Ուլուսոյ), ով բնակվում է Ստամբուլի Թոզլուդերե թաղամասում, աշխատասեր է, ով տքնաջանորեն աշխատելով փորձում է լավ վաստակել։ Իր եղբոր՝ Քենանի ծննդյան տոնին նրանք ձերբակալվում են և բանտարկվում, քանի որ Քենանը ավտոմեքենա էր գողացել գազալցակայանից։ Պատահաբար Յամանին ոստիկանատանը տեսնում է հայտնի իրավաբան Սելիմ Սերեզը, ով օգնում է նրան դուրս գալու բանտից։ Երբ Յամանի մայրը դուրս է հանում նրան տնից, Յամանը ստիպված զանգահարում է Սելիմին և խնդրում նրա օգնությունը։ Նա տեղափոխվում է Ստամբուլի մեծահարուստների Ալթընքյոյ թաղամաս, որտեղ մեկ շաբաթ ժամկետով դառնում է Սերեզների տան այգեպանը՝ բնակվելով նրանց տան դիմաց գտնվող փոքրիկ տնակում։ Ալթընքյոյում նա ընկերանում է Սելիմի որդու Մերթի հետ։ Նա սիրահարվում է հարևան տանը ապրող Միրայի (Սերենա Սարըքայա)։ Նրանց սերը անցնում է բազմաթիվ փորձություններով։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Եթերաշրջան
1 2
Չաղաթայ Ուլուսոյ Յաման Քոփեր
Սերենա Սարըքայա Միրա Բեյլիջե
Բարըշ Ֆալայ Սելիմ Սերեզ
Մինե Տուգայ Էնդեր Սերեզ
Թաներ Յոլմեզ Մերթ Սերեզ
Հազար Էրգյուչլու Էյլուլ Բուլուտեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Кварталът на богатите/Medcezir». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  2. «'Medcezir website in Mega». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակընթացություն (սերիալ)» հոդվածին։