Մալակկայի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրամուտը սինգապուրյան հատվածում

Մալակայի նեղուց, Մալակկա թերակղզու և Սումատրա կղզու միջև։ Միացնում է Անդամանյան և Հարավ-չինական ծովերը։ Երկարությունը մոտ 1000 կմ է, նվազագույն լայնությունը՝ 40 կմ է, խորությունը նավարկուղում՝ 25 մ։ Հարավային մուտքի մոտ է Սինգապուր նավահանգիստը (Սինգապուր պետության մայրաքաղաքը)։

Ռազմավարական և տնտեսական առումներով, Մալլակայի նեղուցը, Սուեզի և Պանամայի ջրանցքների հետ միասին, ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է։ Այն Հնդկական օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ կապող հիմնական ուղին է, որի երկայնքով իրականացվում է աշխարհի առավել խիտ բնակեցված պետությունների` Հնդկաստանի (2-րդ տեղ), Ինդոնեզիայի (4-րդ) և Չինաստանի (1-ին) կապը։ Նեղուցով տարեկան անցնում է շուրջ 50 հազար նավ՝ ծառայելով, ըստ տարբեր գնահատականների, ծովային ամբողջ առևտրի մեկ հինգերորդից մինչև մեկ չորրորդը։ 2003 թվականին այս եղանակով իրականացվել է ծովային նավթի փոխադրման մեկ չորրորդ մասը, որը կազմում է օրական մոտավորապես 11 միլիոն բարել։ Չինաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից նավթի անընդհատ աճող պահանջարկի հետ, այդ ցուցանիշը անընդհատ աճում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 146