Ճռաքաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ճռաքաղ», բանասիրական, կրոնական երկշաբաթաթերթ, ապա 4 ամսագիր (1860)։ Լույս է տեսել 1853-1962 թվականներին, Մոսկվայում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Մ․ Մսերյան և Զ․ Մսերյան։

Հակադրվել է «Հյուսիսափայլ»-ին լեզվի, կրոնի ու եկեղեցու, լուսավորության հարցերում։

Զետեղելով կրոնական ճառեր ու քարոզներ, ծանոթացնելով հայ եկեղեցու ծեսերին ու ավանդություններին՝ փորձել է հոգևոր դաստիարակություն տալ ընթերցողներին։ Տպագրել է հատվածներ հայ մատենագիրների ու պատմիչների գործերից, պատմական ակնարկներ, զրույցներ, տեղեկություններ գիտական հայտնագործությունների մասին, նյութեր Ռուսաստանի պատմության վերաբերյալ[1][2]։

Գրական բաժինը ներկայացրել է Մսերյանների, Սեյադի (Պ․ Մադաթյան), Ե․ Սահակյանի, Լազարյան ճեմարանի սաների բանաստեղծությունները։ Ամսագրի լեզուն հիմնականում գրաբար էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՃՌԱՔԱՂ». Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 106