Ղուլալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ղուլալիս
վրաց.՝ ყულალისი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
ԲԾՄ1250 մ
Բնակչություն151[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Ղուլալիս (Վրաստան)##
Ղուլալիս (Վրաստան)
Ղուլալիս (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ղուլալիս (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Ղուլալիս (վրացերեն՝ ყულალისი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 6 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1250 մ բարձրությամբ թեք լեռնալանջի վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 167 բնակիչ, հիմնականում հայեր, որից 86 տղամարդ և 81 կին, իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում է 151 մարդ, որից 73 տղամարդ և 78 կին։ Բնակիչները կաթոլիկադավան են։ Գյուղն ուներ տարրական դպրոց (բացվել է 1935 թվականին), գրադարան և ակումբ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիները գաղթել են Էրզրումի նահանգից Հինձք գյուղից 1830 թվականին։ Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 28 հոգի, որից զոհվել է 11-ը։ Գյուղը երկար տարիներ եկեղեցի չի ունեցել։ 1995 թվականին Էմմանուել վարդապետ Տապպաղյանի նախաձեռնությամբ կառուցվել է Ս. Խաչ եկեղեցին, որը սրբատաշ քարով ու զանգակատնով կառույց է։ Գյուղի առաքելադավան հայերը ևս ունեն մատուռ-աղոթարան, որը կառուցվել է 2000 թվականին։ Գյուղի շրջակայքում Բոլբոլա բլրի վրա կան ամրոցի ավերակներ (Արղիսցիխե), որի քարերը 1950-ական թվականներին հարևան գյուղերի բնակիչներն օգտագործել են որպես շինաքար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Ս. Կարապետյան, Ախալցխա,. Երևան, 2008, էջ 233-236։.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։