Ձողաձուկազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձողաձուկազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Gadiformes
Ընտանիք Ձողաձուկազգիներ
Լատիներեն անվանում
Gadidae
Rafinesque, 1810
Ցեղեր
  • Brosme
  • Gaidropsarus
  • Lota
  • Molva
  • Merlangius
  • Pollachius
  • Melanogrammus
  • Gadus
  • Eleginus
  • Arctogadus
  • Boreogadus
  • Theragra


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 164701
NCBI 8045
EOL 5503

Ձողաձուկազգիներ (լատին․՝ Gadidae), ձկների ընտանիք։ Մանր, միջին և խոշոր չափերի ձկներ են։ Մեջքի լողակները 2-3-ն են, պոչայինը՝ 1-2: Հայտնի է 21 սեռ, 53 տեսակ։ Մեծ մասը (39 տեսակ) տարածված են Ատլանտյան օվկիանոսի բարեխառն ջրերում։ Հիմնականում վտառային, մերձհատակային, համեմատաբար ծանծաղուտային ձկներ են։ Սնվում են պլանկտոնով, բենթոսով և նեկտոնով։ խոշոր տեսակները (ձողաձուկ) գիշատիչ են և ամենակեր։ Որոշ ձողաձկներ սնման և ձվադրման համար միգրացիա են կատարում (մինչև մի քանի հզ. կմ), առանձին տեսակներ կուտակումներ են առաջացնում։ Ձվադրում են հիմնականում ձմռանը և գարնան սկզբին, դնում մի քանի հզ-ից մինչև 60 միլիոն ձկնկիթ։ Ունեն արդյունագործական խոշոր նշանակություն, միսը ճարպոտ չէ (մինչև 1% ճարպ)։ ճարպը կուտակվում է լյարդում և հարուստ է A ու Վիտամին Dերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձողաձուկազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձողաձուկազգիներ» հոդվածին։