Ձայնի բարձրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձայնի բարձրություն, ձայնի ուժի, ինտենսիվության օբյեկտիվ ընկալում (ձայնային զգացողության բացարձակ մեծություն)։ Ձայնի բարձրությունը իր գործառույթով հիմնականում կախված է ձայնի ճնշումից (ձայնի ինտենսիվություն) և ձայնային տատանումների հաճախությունից։ Ձայնի բարձրության վրա ազդում է նաև սպեկտրալ բաղադրությունը, տեղակայումը, տեմբրը, ազդեցության տևողությունը և այլ գործոններ[1][2]։

Ձայնի բացարձակ սանդղակի միավոր է համարվում սոնը։ 1 սոն համարվում է 1 Հց հաճախությամբ անընդհատ սինուսոիդային տոնը, որը ստեղծում է 2 ՄՊա ճնշում։

Ձայնի բարձրության մակարդակը հարաբերական մեծություն է, արտահայտվում է ֆոներով և թվապես հավասար է 1 կՀց հաճախությամբ սինուսոիդային ձայնի ստեղծած 1 դԲ ճնշման մակարդակին։ Աջից պատկերված է նույն ընտանիքին պատկանող, հավասար բարձրություն ունեցող ձայներին համապատասխանող կորեր, որոնք կոչվում են իզոֆոններ։

Ձայնի բարձրության մակարդակի կախվածությունը ձայնի ճնշումից և հաճախությունից։

Օրինակ՝ եթե 100 Հց հաճախությամբ ձայնն ստեղծում է 60 դԲ ճնշում, ապա դրանցով տարված ուղիղները կհատվեն 50 ֆոն բարձրության ձայնի իզոֆոնի վրա։

Ձայնային հսկողության միջոց

0 ֆոնին համապատասխանող գրաֆիկը բնութագրում է տարբեր հաճախության ձայների համար նորմալ լսողության շեմը։ Գործնականում, հետաքրքրություն է ներկայացնում ոչ թե ձայնի բարձրությունը ֆոներով, այլ այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե մի ձայնը մյուսից քանի անգամ է բարձր։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև ձայների գումարման երևույթը։ Եթե կան 2 անկախ ձայներ, ամեն մեկը 70 ֆոն, ապա դա չի նշանակում, որ դրանք գումարվելով՝ կստացվի 140 ֆոն ձայն

ՌԴ մշակված է աղյուսակ՝ հավասար բարձրության ստանդարտ ձայների համար[3]։

Ձայն Բարձրությունը, սոներ Բարձրության մակարդակները,ֆոներ(դԲ)
Լսողության շեմ 0 0
Տերևների խշշոց ~ 0,02 10
Շշուկ ~ 0,15 20
Ժամացույցի տկտկոց ~ 0,4 30
Անձայն սենյակ ~ 1 40
Անձայն փողոց ~ 2 50
Զրույց ~ 4 60
Աղմկոտ փողոց ~ 8 70
Վտանգավոր առողջության համար ~ 11,31 75
Օդային ճնշման մուրճ ~ 32 90
Մետրոյի գնացք ~ 64 100
Բարձր երաժշտություն ~ 128 110
Ցավային շեմ ~ 256 120
Ձայնանշան ~ 512 130
Հրթիռի թռիջք ~ 2048 150
Մահացու մակարդակ ~ 16384 180
Ձայնային զենք ~ 65536 200

Չափից բարձր ձայն է արձակում կենդանական աշխարհում կապույտ կետը 189 դԲ և կաշալոտը 236 դԲ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Алдошина И. Основы психоакустики. Громкость // «Звукорежиссер», 2000, № 8». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. «Алдошина И. Основы психоакустики. Громкость сложных звуков // «Звукорежиссер», 2000, № 9». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. ГОСТ Р ИСО 226-2009 (ISO 226:2003) Акустика. Стандартные кривые равной громкости. — Москва: ФГУП Стандартинформ, 2009. — 20 с. — 109 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 692