Հևի մետալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հևի մետալ
Traditional heavy metal
Ոճային հիմքերՌոք, բլյուզ-ռոք, փսիխոդելիկ ռոք
Մշակութային հիմքեր1960-ականների վերջեր, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ
Ծագման ժամանակ1970
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն

Հևի մետալ (անգլ.՝ heavy metal - ծանր մետալ), ռոք երաժշտության ժանր, մետալի առաջին և սկզբնական ուղղվածությունը։ Հիմնականում այս տերմինով անվանում են «դասական» մետալը, որը ստեղծվել էր 1970-ական թվականների սկզբին Black Sabbath և Judas Priest խմբերի կողմից։

Հևի մետալը վերջնականապես ձևավորվել է 1970-ական թվականների վերջին՝ բրիտանական հևի մետալի նոր ալիքի հայտնվելով։ Ժամանակակից հևի մետալի համար բնորոշ են՝ միջին կամ արագացված տեմպ, զգալի ագրեսսիա, սոլո-կիթառահարի կենտրոնական դերը, երկարատև և ճկուն կիթառային սոլոներ, բարձր վոկալ։ Տեքստերի թեմատիկան բազմիմաստ է, կարող են լինել երգեր պատերազմական, հասարակական, փիլիսոփայական, կրոնական, երբեմն էլ՝ սիրո մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հևի մետալ» հոդվածին։