Հրացան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վինչեստեր Մ1887» մոդել ժամանակակից գերարտադրություն

Հրացան կամ որսոդական հրացան, ձեռքի հրազեն։ Առաջին, հարթ փողերով հրացանները ստեղծվել են XIV—XV դդ.։ XVI դ. պատրույգային փակաղակի գյուտից հետո երևան եկան ավելի կատարելագործված հրացաններ՝ մուշկետներ։ XVII դ. վերջերից տարածում գտան հարթ, այնուհետև՝ ակոսավոր փողերով կայծքարային հրացանները, որոնց հեռահարությունը 140—800 էր, արագաձգությունը՝ 1 կրակոց 1 ր-ում (հարթ փողով հրացան) և 1 կրակոց 5 ր-ում (ակոսավոր փողով հրացան)։ XIX դ. ակոսավոր հրացանները դուրս մղեցին հարթափող հրացաններին։ Վերջիններս այժմ օգտագործվում են միայն որպես որսորդական հրացան։ Ակոսավոր փողով անցնելիս գնդակին հաղորդվում է պտտական շարժում, որն ապահովում է նրա կայուն թռիչքը, հրացանի հեռահարությունն (մինչև 2000 մ) ու դիպուկությունը։ Առաջին ակոսավոր հրացանները երևան են եկել XVI դ. սկգբներին, սակայն լայն կիրառություն չեն գտել, որովհետև փողից (դիմացից) լիցքավորելը հարմար չէր և 5—7 անգամ երկար էր տևում, քան հարթափող հրացաններինը։ XIX դ. հարվածային բաղադրության, պատիճի, այնուհետև ամբողջական մետաղական փամփուշտի գյուտից և լիցքավորման կատարելագործումից հետո ակոսավոր հրացանի արագաձգությունը կտրուկ մեծացավ, և այն սկսեցին լայնորեն կիրառել բոլոր առաջավոր բանակները։ Պահեստատուփի, անծուխ վառոդի և պարուրակավոր գնդակների գյուտերից հետո հրացանը ավելի կատարելագործվեց։ XX դ. սկզբում մշակվեց ավտոմատ հրացան, որի արագաձգությունը հատ-հատ կրակոցի ժամանակ 25—30 կրակոց էր 1 ր-ում։ Ուսումնական ու սպորտային նպատակների համար ստեղծվել են սպորտային հրացաններ (սովորաբար 5, 6մմ տրամաչափի

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրացան» հոդվածին։
Ընթերցե՛ք «հրացան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 624