Հրաչյա Քեշիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Հուսիկի Քեշիշյան
Ծնվել էօգոստոսի 15, 1970(1970-08-15) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ«Armenian Music Awards» (1999, 2007)
Մոկովյան միջազգային փառատոն (2003)
«AMWA» (2005)
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն (2003-2011)
Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2018)
IMDbID 4175092

Հրաչյա Հուսիկի Քեշիշյան (օգոստոսի 15, 1970(1970-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, մի քանի տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2018)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Քեշիշյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 15-ին Երևանում։

1990-1993 թվականներին Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ռեժիսոր։ 1993-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ։ 1996-2000 թվականներին եղել է «Արտ 13» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր, իսկ 1999-2011 թվականներին՝ Հայաստանի hանրային և «Նոր ալիք» հեռուստաընկերությանների գլխավոր պրոդյուսերը։ 1999-2011 թվականներին եղել է Հայաստանի hանրային և «Նոր ալիք» հեռուստաընկերությունների բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրերի ռեժիսորը՝ «Ուշ երեկոյան», «Ռուբիկոն», «Առաջին ալիք․ Սրճարան», «Առաջին ծրագիր», «Ազգային երաժշտական ալիք», «Լուր Ազգային երաժշտական ալիքի եթերում», «Երաժշտական փոստարկղ», «Նորաձևություն», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Պորտֆոլիո», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Բենեֆիս», «Շաբաթ երեկո», «Երգ երգոց»։

1999 թվականին եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունը գլխավոր պրոդյուսերը։

2001 թվականին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը գլխավոր պրոդյուսերը։

2003-2011 թվականներին եղել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, իսկ 2006-2008 թվականներին «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը։

2004 թվականին եղել է Նոր ալիք հեռուստաընկերությունը գլխավոր պրոդյուսերը։

2011 թվականին ղեկավարել է «ATV» հեռուստաընկերությունը։

2010 թվականին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։

2012 թվականին եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։

2015 թվականին եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԼՄ ԹՎԱԿԱՆ
«Երջանկության Մեխանիկան» 2021
«Եղնիկների կածանը» 2017
Նախագիծ «Ոսկե աչքը» 2014
Մեր սրտի տնակը 2014
Thank You, հայրիկ 2014
Գարեգին Նժդեհ 2014
Խաչագողի հիշատակարանը 2010
Երեք ընկեր 2009
Սպանված աղավնի 2009
Տաքսի «Էլի լավ ա» նովել «Ծանոթ և անծանոթ սեր» 2009
Ոչինչ չի մնա 2007
«Մի տխրիր» կարճամետրաժ երաժշտական ֆիլմ 1998
«Էսքիզներ» 10 մասանոց փաստագրական ֆիլմաշար 1996
«Մահապարտները» փաստագրական ֆիլմ 1995
«Բոլոր գետերը հոսում են» փաստագրական ֆիլմ 1994

Պրոդյուսերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԼՄ ԹՎԱԿԱՆ
Նախագիծ «Ոսկե աչքը» 2014
Մեր սրտի տնակը 2014
Գարեգին Նժդեհ 2013
Խաչագողի հիշատակարանը 2010
Երեք ընկեր 2009
Սպանված աղավնի 2009
Ոչինչ չի մնա 2007
Մի վախեցիր 2006

Սցենարական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Քեշիշյանը մի քանի միջազգային ու հայաստանյան մրցանակների դափնեկիր է իր հեղինակած ֆիլմերի, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակների համար։

ՄՐՑԱՆԱԿ ԹՎԱԿԱՆ
Pomegranate Film Festival 2014
Окно в Европу 2014
Armenian Music Awards 1999, 2007
AMWA 2005
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2005, 2007

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Քեշիշյանի աշխատանքները ոչ միանշանակ արձագանքներ են ստացել կինոդիտողների ու կինոքննադատների կողմից[փա՞ստ]։

Վերնագիր Տարեթիվ IMDB ռեյտինգ
Ոչինչ չի մնա 2007 4,8[2]
Սպանված աղավնի 2009 7,1[3]
Խաչագողի հիշատակարանը 2010 8,3[4]
Գարեգին Նժդեհ 2013 6,2[5]
Thank you, հայրիկ 2014 7,3[6]
Մեր սրտի տնակը 2014 5,9[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  2. «Nothing Will Remain (2007)». The Internet Movie Database. 12/30/2018. Վերցված է 12/30/2018-ին.
  3. «The Killed Dove (2009)». The Internet Movie Database. 30/12/2018. Վերցված է 30/12/2018-ին.
  4. «The Diary of the Cross Stealer (2010)». The Internet Movie Database. 12/30/2018. Վերցված է 12/30/2018-ին.
  5. «Garegin Nzhdeh (2013)». The Internet Movie Database. 12/30/2018. Վերցված է 12/30/2018-ին.
  6. «Thank You, Dad (2014)». The Internet Movie Database. 12/30/2018. Վերցված է 12/30/2018-ին.
  7. «Domik v serdtse (2014)». The Internet Movie Database. 12/30/2018. Վերցված է 12/30/2018-ին.
  8. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]