Հրանետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանետ տանկը Վիետնամյան պատերազմի ժամանակ (1968)

Հրանետ, զենք, որը նախատեսված է թշնամուն այրվող հրախառնուրդով խոցելու համար։ Հրանետը լինում է ձեռքի, ինքնագնաց և տանկային։ Կազմված է հրախառնուրդի ամբարից, սեղմած գազի (օդ, ազոտ) բալոնից, ճկուն փողրակից, փողրակի մետաղե ծայրակալից՝ հանդերձված ապահովիչ հարմարանքով, որը բացառում է պատահական հրանետումը, և մեխանիկական բռնկիչ հարմարանքից։ ժամանակակից ամերիկյան ABC-M9-7 տիպի ձեռքի հրանետիի կշիռն է 22, 7 կգ (լցված վիճակում), հեռահարությունը՝ 20—55 մ, անընդհատ կրակելու տևողությունը՝ 5-7 վրկ։ Ինքնագնաց և տանկային հրանետներն անհամեմատ ավելի հզոր են։ Ml32 տիպի ինքնագնաց հրանետի հեռահարությունը՝ մինչև 180 մ, անընդհատ կրակելու տևողությունը՝ 30—40 վրկ։ Ամերիկյան ժամանակակից տանկային հրանետներից 67-ի հրախառնուրդի պաշարի ծավալը 1400 լ է, հեռահարությունը՝ 230 մ, անընդհատ կրակելու տևողությունը՝ 1 ր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620