Հվարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հվարան (կորեերեն՝ 화랑, բառացիորեն՝ ծաղիկ երիտասարդներ), երիտասարդական սոցիալական համակարգ՝ Սիլլայի հին կորեական թագավորությունում, որը գոյություն է ունեցել մինչև 10-րդ դարը։ Հվարանում հավաքագրում էին 14-15 տարեկան պատանիների, ինչպես արիստոկրատների ընտանիքներից, այնպես էլ հասարակ ընտանիքներից, որոնք հետո հատուկ կրթություն էին ստանում։

Խաղաղ ժամանակ նրանք սովորում էին կանոնիկ կոնֆուցիոսական և բուդդիստական տեքստեր,ճանապարհորդում էին լեռներուվ և դաշտերով, այցելում սրբավայրեր, աշխարհի ներդաշնակությունը ամրապնդող արարողություններ կատարում, սովորում էին երկիր կառավարել։ Պատերազմի ժամանակ նրանք կռվում էին առաջին շարքում և շատ լավ պատրաստված մարտական ջոկատներ էին, որոնց քաջագործությունների մասին շատ տեղեկություններ էին պահպանվել կորեական մատյաններում՝ ինչպիսիք էին Սամգուկ սագին և Սամգուկ յուսան են։

Հվարանների հոգեբանական պատրաստվածությունը հիմնված էր հինգ կանոնների վրա, որը ձևակերպվել էր հվարանների առաջին հոգևոր ուսուցչի կողմից՝ բուդդիստ վանական Վոնգվանի կողմից, ով ապրել է Չինփհյոն-վան արքայի ղեկավարման տարիներին (579-631)։

  1. Եղիր հավատարիմ պետությանդ ( կոր.՝ 사군이충, 事君以忠)
  2. Հարգիր ծնողներիդ (կոր.՝ 사친이효, 事親以孝)
  3. Անկեղծ եղիր ընկերներիդ հետ(կոր.՝ 교우이신, 交友以信)
  4. Մարտում եղիր խիզախ (կոր.՝ 임전무퇴, 臨戰無退)
  5. Եղիր դժվարահաճ (կոր.՝ 살생유택, 殺生有擇)

Հիերարխիա

  1. Վոնխվա (կորեերեն՝ 원화 «ծաղիկների աղբյուր») - ազնվական տիկին - հովանավորություն
  2. Կուկսոն (կորեերեն՝ 국선 «պետական սրբեր») - մեծ վարպետ
  3. Վոն Սոնխվա (կորեերեն՝ 원상화) - ավագ սպա, վերապատրաստման համար պատասխանատու
  4. Պխունվոլչժու(կորեերեն՝ 풍월주 «քամու և լուսնի տերեր») - գլխավոր սպա
  5. Նանդո(կորեերեն՝ 낭도 «ուղեկցող մարտիկներին») - հվարանների կրտսեր ենթակաները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]