Հունգարիայի գրողների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունգարիայի գրողների միություն
Տեսակգրողների միություն, մասնագիտական միություն, գրական միություն և professional society?
Երկիր Հունգարիա
Հիմնադրված1945
Գլխադասային գրասենյակԲուդապեշտ, Հունգարիա
Գլխավոր քարտուղարJános Szentmártoni?
Պարգևներ
Կայքiroszovetseg.hu

Հունգարիայի գրողների միություն (հունգ.՝ Magyar Írószövetség, հայտնի է նաև որպես Հունգարիայի գրողների ազատ միություն), հիմնադրվել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ 1950-ական թվականներին՝ Հունգարիայում կոմունիստական ռեժիմի օրոք, միությունը դարձել է տարաձայնությունների առիթ և իր ուրույն տեղն է ունեցել 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայում կոմունիստական կառավարության վերելքի տարիներին Հունգարիայի գրողների միությունը դարձել էր մի գործիք, որի միջոցով կոմունիստական ռեժիմը պարտադրում էր իր ստալինյան գրական քաղաքականությունն ու քարոզչությունը։ Միության «Գրական թերթ»(Irodalmi Újság) շաբաթաթերթը քարոզում էր կոմունիստական գրական ստեղծագործություններն ու մշակույթը։ 1950-ական թվականների սկզբում միության անդամներն այդքան էլ տարված չէին կոմունիստական գաղափարախոսություններով։ 1955 թվականին միության բարձրաստիճան անդամների մեծ մասը կոմունիստներ չէին, և նրանք որոշեցին «Irodalmi Újság» օգտագործել Հունգարիայի կառավարության բարեփոխումների համար։ Գաղափարախոսական այս փոփոխությունը ոգևորիչ էր նաև Հունգարիայի մի շարք այլ միությունների շրջանակներում։

Հեղափոխության կայծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի հոկտեմբերի 23-ի ցերեկը շուրջ 20.000 ցուցարարներ հավաքվեցին Լեհաստանի և Հունգարիայի ազգային հերոս Յոզեֆ Բեմի արձանի շուրջ[1]։ Գրողների միության նախագահ Պետեր Վերեզն ամբոխի առջև կարդաց մանիֆեստը[2].

Մենք՝ հունգարացի գրողներս, Հունգարիայի ժողովրդի պահանջները ձևակերպել ենք հետևյալ յոթ կետերում՝

  • Մենք ուզում ենք անկախ ազգային քաղաքականություն՝ հիմնված սոցիալիզմի սկզբունքների վրա։ Բոլոր երկրների հետ և ԽՍՀՄ-ի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորվեն հավասարության սկզբունքով։ Մենք ցանկանում ենք, որ միջազգային պայմանագրերն ու տնտեսական համաձայնագրերը վերանայվեն հավասար իրավունքների տեսանկյունից։
  • Մարդկանց հարաբերությունները խանգարող փոքրամասնությունների քաղաքականությունը պետք է վերանա։ Մենք ուզում ենք մեր դաշնակիցների հետ ունենալ ճշմարիտ և անկեղծ բարեկամություն։ Սա կարելի է իրականացնել լենինյան սկզբունքների հիման վրա։
  • Երկրի տնտեսական դիրքորոշումը պետք է հստակ լինի։ Մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը, քանի դեռ բոլոր աշխատողները, գյուղացիներն ու մտավորականները երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կառավարման պատշաճ մասնակիցը չեն։
  • Գործարանները պետք է ղեկավարեն աշխատողներն ու մասնագետները։ Ներկայիս աշխատավարձի, նորմերի և սոցիալական ապահովության պայմանների նվաստացուցիչ համակարգը պետք է բարեփոխվի։ Արհմիությունները պետք է ներկայացնեն Հունգարիայի աշխատողների շահերը։
  • Մեր գյուղացիական քաղաքականությունը պետք է դրվի նոր հիմքի վրա։ Գյուղացիները պետք է իրավունք ունենան որոշելու իրենց ազատ ապագան։ Կոոպերատիվների ազատ անդամակցության համար, վերջապես, պետք է ստեղծվեն քաղաքական և տնտեսական պայմաններ։ Ներկայիս մատակարարումների և հարկման համակարգը պետք է աստիճանաբար փոխարինվի ազատ սոցիալիստական արտադրություն և ապրանքների փոխանակում իրականացնող համակարգով։
  • Եթե հասնենք այս բարեփոխումներին, կփոխվի նաև պետության և կուսակցության ղեկավար կառուցվածքն և անձնակազմը։ Վերականգնման ձգտող «Rákosi clique» պետք է հանվի մեր քաղաքական կյանքից։ Իմրե Նադը, խիզախ և ազնիվ կոմունիստը, ով վայելում է հունգար ժողովրդի վստահությունը, ինչպես նաև վերջին տարիներին սոցիալիստական ժողովրդավարության համար համակարգված պայքարողները պետք է իրենց արժանի պաշտոններն ստանան։
  • Իրավիճակի էվոլյուցիան պահանջում է, որ Ժողովրդական ճակատը պետք է ստանձնի հունգար ժողովրդի politica lrepresentation: Մեր ընտրական համակարգը պետք է համապատասխանի սոցիալիստական ժողովրդավարության պահանջներին։ Ժողովուրդը պետք է կատարի ազատ ընտրություն, գաղտնի քվեարկությամբ ունենալով իր ներկայացուցիչները խորհրդարանում, խորհուրդներում և կառավարման բոլոր ինքնավար մարմիններում[փա՞ստ]:

Ավելի ուշ այդ օրը մի մեծ բազմություն հավաքվել էր Ռադիո Բուդապեշտի շենքի մոտ, որը գտնվում էր պետական իշխանությունների կառավարման ներքո։ Ամբոխն անկառավարելի դարձավ, երբ իրենց պահանջը ներկայացնող պատվիրակներին ձերբակալեցին և լուրեր պտտվեց, որ ցուցարարներ են սպանվել։ Ամբոխի վրա արցունքաբեր գազ նետվեց և Պետական անվտանգության կառավարումը վերևի պատուհաններից կրակեց ամբոխի վրա՝ սպանելով շատերին[3]։ Պետական անվտանգության կառավարումը փորձեց կրկին շտապօգնության մեքենայով զենք ներս տանել, սակայն ամբոխը իմացավ այդ խորամանկության մասին և կանխեց այն[3][4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Video (in Hungarian): The First Hours of the Revolution {{[1] director: György Ordódy, producer: Duna Televízió - Fonds 306, Audiovisual Materials Relating to the 1956 Hungarian Revolution, OSA Archivum, Budapest, Hungary ID number: HU OSA 306-0-1:40}}
  2. Hungarian Revolt, 23 October–4 November 1956 (Richard Lettis and William I. Morris, editors): Appendices Proclamation of the Hungarian Writers' Union (23 October 1956). Retrieved 2006-09-8.
  3. 3,0 3,1 UN General Assembly Special Committee on the Problem of Hungary (1957) Chapter II. C (The First Shots), para 56 (p. 20)
  4. Heller, Andor (1957). No More Comrades. Chicago: Henry Regnery Company. էջեր 9–84. ASIN B0007DOQP0. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.