Հունաստանի ազգային օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի ազգային օպերա
Տեսակօպերային ընկերություն, կազմակերպություն և բալետի ընկերություն
Երկիր Հունաստան
Գտնվելու վայրըՀունաստան Աթենք
Հիմնադրման ամսաթիվ1939
Կայքwww.nationalopera.gr
 Greek National Opera Վիքիպահեստում

Հունաստանի ազգայի օպերա (հուն․՝ Εθνική Λυρική Σκηνή — Ազգային քնարական բեմ), պետական թատրոն, որը գտնվում է Աթենքի Խարիլաոս Տրիկուպիսի փողոցի վրա։ Թատրոնի ղեկավարումն իրագործում են անմիջականորեն Հունաստանի մշակույթի նախարարությունը, խնամակալների խորհուրդը և գեղարվեստական տնօրենը։

Հասցե։ Ακαδημίας 59-61, 10679 Αθήνα.

Հիմնադրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ականների ավարտին առաջին հունական օպերան ներկայացվեց Աթենքի հին Բուկուրա թատրոնում։ 1888-1890 թվականներին հունական օպերան Մոցարտի, Դոնիցետիի օպերաներով հյուրախաղերով հանդես էր գալիս աշխարհի այն շրջաններում, որտեղ ապրում էին բազմաթիվ հունական խմբեր, մասնավորապես Եգիպտոսում, Թուրքիայիում և Ռումինիայում։

1924 թվականին ԱՄՆ-ում գաստրոլներից և Հունաստանում ու արտերկրում վերջնականապես որպես նշանավոր մշակութային կազմակերպություն հաստատվելուց հետո, Հունաստանի կառավարությունը սկսեց սատարել թատրոնին։ Արդեն 1939 թվականին պաշտոնապես հիմնվեց Հունաստանի ազգային օպերան Կոստիս Բեստիասի ղեկավարությամբ, իսկ 1944 թվականից օպերան գործում էր որպես ինքնավար կազմակերպություն իր այսօրվա տեսքով։

1982-1986 թվականների ընթացքում Ազգային օպերայի տնօրենների խորհրդի անդամ էր նշանավոր նորհունական արձակագիր Մենիս Կումանտարեասը[1]։

Երգչախումբ և բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական ազգային օպերայի երգչախումբը գոյություն ունի 1939 թվականից և կազմված է մասնագիտացված երգիչներից։ Օպերայի հիմնական ռեպերտուարում ընդգրկվում են նաև հույն կոմպոզիտորների օպերետներ, օրատորիաներ և հոգևոր երաժշտական գործեր։

Ի լրացում ստանդարտ դասական և ռոմանտիկ ռեպերտուարին, որպես Հունական ազգային օպերայի այցեքարտ է համարվում ժամանակակից հունական պարը։ Կառավարության հովանու ներքո այսօր բալետային թաթերախումբն ունի իր սեփական փորձերի ստուդիան։ Բալետի զարգացման գործում հատկապես կարևոր ներդրում ունի ԽՍՀՄ պարուսույց, Տատյանա Մամակին։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային օպերան կրում է լայնածավալ միջոցառումների պատասխանատվություն՝ սկսած օպերային, բալետային ներկայացումներից, սիմֆոնիկ համերգներից և հատուկ երեխաների համար օպերային ու բալետային բեմականացումներից։ Թատրոնը կազմակերպում է երաժշտության ազգային արխիվը, երաժշտական գրադարանները և Հունաստանի ազգային օպերայի սեփական թանգարանը, ցուցադրում է կոստյումներ, պարտիտուրաներ և թատրոնի ներկայացումների այլ պարագաներ։ Թատերախումբը գաստրոլներ է տալիս ինչպես Հունաստանում, այնպես էլ արտերկրում։

Հունական ազգային օպերան իր բեմադրությունները ներկայացնում է երեք բեմերում.

  • Օլիմպիա թատրոն, որի կենտրոնական բեմը կրում է Մարիա Կալասի անունը,
  • Ակրոպոլ թատրոն, որն ունի Նոր բեմ և Մանկական բեմ, հիմնականում ներկայացնում են օպերետներ և ներկայացումներ երեխաների համար,
  • Պոեզիայի բեմ - փորձարարական թատերական ստուդիա։

Վերջերս Ստավրոս Նիարխոմոսը հայտարարեց, որ կֆինանսավորի Հունական ազգային օպերայի նոր թատրոնի ինչպես նաև զբոսայգու կառուցումը Ֆալիրոն շրջանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ΤΡΑΙΝΟ (Συγγραφείς - Μέλη)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  2. Niarchos Foundation backs cultural park plan Արխիվացված 2009-02-03 Wayback Machine - «Катемерини»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ազգային օպերա» հոդվածին։