Հորդանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորդանան (այլ կիրառումներ)
اَلمَمْلَكَة اَلأُرْدُنِيَّة اَلهَاشِمِيَّة
Ալ-Մամլակահ Ալ-Ուրդանիյահ Ալ-Հաշիմիյահ
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Հորդանան դրոշ
Դրոշ
Հորդանան զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Արաբերեն։ الله، الوطن، المليك
Ալլահ, Ալ-Վատան, Ալ-Մալեկ
"Աստված, Հայրենիք, Թագավոր"[1]
Ազգային օրհներգ՝ عاش المليك  
Հորդանանի Թագավորական հիմնը
  ("Աս-սալամ ալ-մալակի ալ-ուրդոնի")1
Երկար ապրի թագավորը
Հորդանան դիրքը
Հորդանան դիրքը
ՄայրաքաղաքԱմման
31°57′N, 35°56′E
Պետական լեզու(ներ) Արաբերեն[2]
Շրջանային լեզուներ Անգլերեն, Ֆրանսերեն, Հայերեն, Պարսկերեն
Կառավարում Սահմանադրական միապետություն
 -  Թագավոր Աբդալլահ II
 -  Վարչապետ Բիշր Խասաունե
Անկախություն
 -  Բրիտանական մանդատի ավարտ
մայիսի 25 1946 
Տարածք
 -  Ընդհանուր 89,342 կմ²  (112-րդ)
 -  Ջրային (%) 0.8
Բնակչություն
 -  հուլիս 2010 նախահաշիվը 6,407,085[3]  (106-րդ)
 -  հուլիս 2004 մարդահամարը 5,611,202 
 -  Խտություն 68.4 /կմ² (133-րդ)
138.8 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $34.528 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $5,956 
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $27.527 միլիարդ[4] 
 -  Մեկ շնչի հաշվով $4,499 
Ջինի (2002–03) 38.8[5] (միջին) 
ՄՆԶԻ (2010) 0.681[6] (բարձր) (82-րդ)
Արժույթ Հորդանանյան դինար (JOD)
Ժամային գոտի +2[7] (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) +3 (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .jo, الاردن.
Հեռախոսային կոդ +962

Հորդանան[8][9] (մինչև 1950 թվականը՝ Անդրհորդանան) (ՄՀԱ՝ /ˈdʒɔrdən/; Արաբերեն՝ الأردن անգլ.՝ Jordan) պաշտոնական անվանում Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Արաբերեն لمملكة الأردنية الهاشمية անգլ.՝ Hashemite Kingdom of Jordan‎), արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում՝ Հորդանան գետի ափին։ Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանանի թագավորությունը սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Ամման է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոլիտի դարաշրջանում (մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։ Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Ամռանը ջերմաստիճանը 30 °C (86 °F) և համեմատաբար զով է, ձմռանը՝ 13 °C (55 °F)։ Հյուսիսում նոյեմբերից մարտ ամիսներին անձրևներ են տեղում։ Կարմիր և Մեռյալ ծովերում ջրի ջերմաստճիանը +21 °C ցածր չի լինում։ Միաժամանակ երկրի կենտրոնական հատվածներում գիշերները զով եղանակ է[10]։

Քաղաքականություն և կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանը դուալիստական միապետություն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ, որն ընդունվել է 1952 թվականի հունվարի 8-ին։ Բացառիկ ուժը կենտրոնացած է թագավորի և նրա նախարարների խորհրդի ձեռքում։ Թագավորը ստորագրում է բոլոր օրենքները, նրա վետոյի իրավունքը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի երկու պալատների ձայների երկու երրորդով։ Նա իր հրամանագրերով նշանակում է բոլոր դատավորներին, հաստատում է Սահմանադրության փոփոխությունները, հայտարարում է պատերազմ և հրամայում է զինված ուժերին։

Նախարարների խորհուրդը, որը վարում է վարչապետը, նշանակվում է թագավորի կողմից, որը վարչապետի խնդրանքով կարող է հեռացնել առանձին նախարարներ։

Սահմանադրությունը նախատեսում է երեք տեսակի դատարաններ ՝ քաղաքացիական, կրոնական և հատուկ։ Վարչականորեն Հորդանանը բաժանված է 12 նահանգների, որոնց կառավարիչները նշանակվում են թագավորի կողմից։ Դրանք խորհրդի բոլոր գերատեսչությունների և իրենց կողմից վստահված տարածքներում զարգացման ծրագրերի միակ ղեկավարներն են։

Թագավորական զինված ուժերը նույնպես թագավորի վերահսկողության տակ են։

Իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի իրավական համակարգը գործում է Շարիաթ օրենքով նաև Օսմանյան-Եգիպտական օրենքներով։ Նաև ազդել ցեղային ավանդույթները[11]։

Հորդանանն ունի Շարիաթի դատարաններ և քաղաքացիական դատարաններ։ Ամենաբարձր դատարանը վճռաբեկ դատարանն է, որին հաջորդում է վերաքննիչ դատարանը[11]։ Քաղաքացիական դատարաններն ունեն իրավասություն քրեական և քաղաքացիական գործերով, իսկ շարիաթի դատարանները գործում են ամուսնության, ամուսնալուծության, և ժառանգության հարցերով[11]։ Շարիաթի դատարաններում, երկու կանանց վկայությունը հավասար է մեկ մարդու վկայության[12]։

Հորդանանում սահմանադրությունը ընդունվել է 1952 թվականի հունվարի 11-ին և արդեն փոփոխվել է բազմաթիվ անգամներ։ Դատարանները բաժանվում են երեք կատեգորիաների քաղաքացիական, կրոնական և հատուկ։ Քաղաքացիական դատարանները զբաղվում են քաղաքացիական և քրեական գործերով, քաղաքացիական դատարանները ներառում դատավոր դատարաններ, առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարաններ, բարձր Վարչական դատարանների և Գերագույն դատարան։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանը բաժանվում է 12 մուհաֆազաների (մարզերի)[13]։ Բոլորը, բացի Բալքայից, ունեն նույնանուն վարչական կենտրոններ[14]։ Մուհաֆազաները գլխավորում են նահանգապետները, որոնք նշանակվում են թագավորի կողմից։ Մարզերն իրենց հերթին բաժանվում են 52 շրջանների[15][16]:

Հորդանանի վարչական բաժանում[17]
Անվանում Կենտրոն Տարած կմ2 Բնակչություն
1 Աջլունի մարզ Աջլուն 420 143 700
2 Ակաբայի մարզ Ակաբա 6 905 136 200
3 Ամմանի մարզ Ամման 7 579 2 419 600
4 Ջարաշի մարզ Ջարաշ 410 187 500
5 Իրբիդի մարզ Իրբիդ 1 572 1 112 300
6 Մաանի մարզ Մաան 32 832 118 800
7 Մադաբայի մարզ Մադաբա 940 156 300
8 Զարքայի մարզ Զարքա 4 761 931 100
9 Բալքայի մարզ Սալտ 1 120 418 600
10 Քարաքի մարզ Ալ-Քարաք 3 495 243 700
11 Ալ-Մաֆրակի մարզ Ալ-Մաֆրակ 26 551 293 700
12 Ալ-Տաֆիլայի մարզ Ալ-Տաֆիլա 2 209 87 500

Մարդու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի Արաբական Ժողովրդավարության ինդեքսի բարեփոխումների նախաձեռնությամբ առաջին տեղում Հորդանան է ժողովրդավարական բարեփոխումների հարցում[18]։

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-Հորդանանիան կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաստատվել են 1991. հուլիսի 18-ին[19]։ Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Հորդանան[20]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանն ունի շատ սահմանափակ բնական ռեսուրսներ (հատկապես ջրի և էներգիայի պակաս՝ նավթ և ածուխ)։

Առավելություններ. Ֆոսֆատի արտահանման մեծ ծավալ։ Աշխատանքի առկայություն։ Աքաբայի նավահանգիստը հատուկ տնտեսական գոտի է։

Թուլություններ. Կախվածություն էներգիայի ներմուծումից։ Ներմուծումը գերազանցում է արտահանումը։ Գործազրկությունը (2004 թ. 15%), որն ավելի է սրվել Պարսից ծոցի պատերազմի ժամանակ Քուվեյթից փախստականների ներհոսքի պատճառով։ Գյուղատնտեսությունը զարգացնելու անկարողությունը։ Տարածաշրջանում քաղաքական անկայունությունը վնասում է զբոսաշրջությանը։

Արտահանման հիմնական ապրանքներ (2017). քիմիական արտադրանք (ներառյալ պարարտանյութեր և դեղամիջոցներ) - 30%, տեքստիլ արտադրանք (ներառյալ հագուստ) - 27%, ֆոսֆատներ - 8.2%, բանջարեղեն, մրգեր, համեմունքներ (ներառյալ լոլիկ, վարունգ)։

Հիմնական գնորդները՝ ԱՄՆ (24%), Սաուդյան Արաբիա (10%), Հնդկաստան (10%), Իրաք (6,6%) և Ինդոնեզիա (4,8%)։ Հիմնական մատակարարները՝ Չինաստան (13%), Սաուդյան Արաբիա (13%), ԱՄՆ (7,5%), Արաբական Միացյալ Էմիրություններ (4,7%) և Գերմանիա (4,4%)։

Հորդանանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ գնալով աճում է։

Ժողվրդավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Դերվիշ մզկիթ

Հորդանանում գերակշռող կրոնը սուննի իսլամն է։ Երկրի բնակչության մոտ 92%-ը կազմում են մուսուլմանները[21]։ Կան մի փոքր թվով Ահմադի մուսուլմանների[22]։ Հորդանան ունի քրիստոնեական փոքրամասնություն որ կազմում է երկրի բնակչության 6%[23]։ Քրիստոնյաները հիմնականում Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցու հետևորդներ են կան նաև Ղպտի ուղղափառ և փոքրաթիվ կաթոլիկներ և բողոքականեր[24]։ Իսկ մնացած 2%-ը շիա մուսուլմաններ են։ Իսլամը Հորդանանի պաշտոնական կրոն է[25]։

Հայերն Հորդանանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Հորդանանի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ)։ Սակայն Հորդանանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հորդանանում։ 1948 թ.-ին հայերի թիվը շուրջ 6 հազար էր, 1980 թ.-ին՝ 3 հզ, 1995 թ.-ին՝ 2 հզ։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ակաբա, Զարքա, Իրբիդ, Մադաբա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները, Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկական թաղամասում, որտեղ գործում է Սուրբ Թադևոս եկեղեցին։ Հորդանանում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգային մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգային վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ Գրեթե մարել է հայ կաթոլիկների Սահակ-Մեսրոպ վարժարանը (հաճախում են օտարները)։ 1993 թ.-ից լույս է տեսնում «Անդրադարձ» ամսաթերթը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական տոները Հորդանանում[26][27]
Ամսաթիվ Շաբաթ Տոնի Տեսակ Տոն
Հունվարի 1
Չորեքշաբթի
Ազգային տոն
Նոր Տարի
Հունվարի 30
Երկուշաբթի
Ազգային տոն
Աբդուլլահ I թագավորի ծննդյան օր
Մայիսի 1
Հինշաբթի
Ազգային տոն
Աշխատանքի օր
Մայիս 25
Կիրակի
Ազգային տոն
Անկախության օր
Հուլիս 28 - 31
Երկուշաբթից հինգշբթի
Ազգային տոն
Էիդ-ալ-Ֆիտրի տոն
Հոկտեմբեր 3 - 7
Ուրբաթից երեքշաբթի
Ազգային տոն
Էիդ-ալ-ադահի տոն
Հոկտեմբերի 25
Շաբաթ
Ազգային տոն
Մուհամարյան Նոր տարի
Դեկտեմբերի 25
Հինշաբթի
Ազգային տոն
Սուրբ Ծննդյան օրը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տեմպերմեն, Ջերոն (2010 թվական) «Պետական-Կրոն Հարաբերություններ և մարդկային իրավունքների։ Դեպի իրավունքի Կրոնական Չեզոք կառավարման»: BRILL: էջ 87-. ISBN 90-04-18148-2:
  2. «Էթնոլոգիական հաշվետվություն Հորդանանից»: Ethnologue.com: Վերցված՝ 26 Հուլիս, 2012։
  3. Հորդանան վարչության վիճակագրության, 11/2014
  4. «Հորդանան»: Արժույթի միջազգային հիմնադրամ։ Վերցված՝ 19 Ապրիլ 2012.
  5. «Ջինի ցուցանիշ»: Համաշխարհային բանկ. Վերցված՝ 17 հունվար 2013 թ.:
  6. «2014 Մարդկային զարգացման զեկույց ամփոփագիր»: Միավորված ազգերի զարգացման ծրագիր։ 2014 թ. 21-25: Վերցված է 27 Հուլիս 2014։ Անցնել, մինչև ^
  7. «Հորդանան Ժամային գոտի»: Հորդանան։ Վերցված՝ 18 Դեկտեմբեր 2012։
  8. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  9. «Հորդանան»: Կոնգրեսի գրադարան, Հորդանան. Արխիվացված օրիգինալից։ Վերցված՝ 24 Դեկտեմբերի 2014։
  10. «Եղանակը հորդանանում»: Արխիվացված 2013-01-17 Wayback Machine ԲիԲիՍի Վերցաված 21 Հունվար 2013։
  11. 11,0 11,1 11,2 Հուսեյնի, Ռանա։ «Հորդանան»: Կանանց իրավունքները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ առաջադիմություն պայմաններում դիմադրության։ Ֆրիդոմ Հաուս։ էջ 3. Ստացված 5 Մարտի 2013։
  12. «Գենդերաին հավասարության հարցեր հորդանանում»: Արխիվացված 2017-06-20 Wayback Machine ՅՈՒՆԻՍԵՖ Վերցված՝ 9 Դեկտեմբերի 2014՝
  13. «Հորդանաի քաղաքական համակարգ»: Արխիվացված 2012-01-17 Wayback Machine Վերցված՝ 15 Դեկտեմբերի 2014։
  14. «Հորդանանի վարչական բաժանում»: Վերցված՝ 9 Հոկտեմբերի 2014։
  15. «Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչական բաժանում»: Վերցված՝ 9 Դեկտեմբերի 2014:
  16. Նախապատմություն նոտա (նախորդ հրատարակումներ), 2011 թ. ԱՄՆ պետդեպարտամենտը
  17. «Վարչական Վիճակագրության Արխիվացված 2012-01-17 Wayback Machine» (01.01.2012), Վերցված՝ 6 Դեկտեմբերի 2014։
  18. «Ժողովրդավարական բարեփոխումների արաբական աշխարհում»: Արխիվացված 2010-04-02 Wayback Machine Ամերիկայի Ձայնը՝ (VOANews.com). 29 Մարտ 2010 թ. Վերցված՝ 15 հունիս 2010 թ։
  19. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն երկողմ հարաբերություներ: Արխիվացված 2014-08-22 Wayback Machine Վերցված՝ 19 Դեկտեմբերի 2014։
  20. Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Tert.am Վերցված՝ 19 Դեկտեմբերի 2014։
  21. «Գլուխ 1։ Կրոնական պատկանելիության»: Աշխարհի մուսուլմաններ։ Միասնություն և բազմազանություն։ Եկեղեցու նստարան հետազոտությունների կենտրոն. 9 Օգոստոս 2012 Վերցված՝ 26 Հոկտեմբեր 2014։
  22. Ահմադ, Քուրդիշտ։ «Իսլամի տարածում»: Արխիվացված 2016-05-13 Wayback Machine Ալ Իսլամ. Վերցված՝ 2 Մայիս 2014։
  23. Ֆլեյշման, Ջեֆրի (10 Մայիս 2009). «Հանուն քրիստոնեական անկլավի Հորդանանում, ցեղային հողերը գտնվում են սրբազան»: Los Angeles Times- ը։ Վերցված է 10 Մայիս 2009 թ.
  24. Հորդանան, «Կրոն ու հավատք» Արխիվացված 2009-05-04 Wayback Machine [Պահոց] (հասանելի 14.06.2009)
  25. Մերալ, Զիյա (2008)։ Տեղ կոչվում է տուն։ Միացյալ Թագավորություն։ Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն։
  26. «Պետական տոները Հորդանանում 2014»: Վերցված 9 Դեկտեմբերի 2014
  27. «Կրոնական և ազգային տոները»: Արխիվացված 2014-09-29 Wayback Machine CBJ կայք։ Վերցված՝ 24 Դեկտեմբերի 2014։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • El-Anis, Imad. Jordan and the United States: The Political Economy of Trade and Economic Reform in the Middle East (I.B. Tauris, distributed by Palgrave Macmillan; 2011) 320 pages; case studies of trade in textiles, pharmaceuticals, and financial services.
  • Goichon, Amélie-Marie. Jordanie réelle. Paris։ Desclée de Brouwer (1967-1972). 2 vol., ill.
  • Robins, Philip. A History of Jordan (2004).
  • Ryan, Curt. "Jordan in Transition: From Hussein to Abdullah" (2002).
  • Salibi, Kamal S. The Modern History of Jordan (1998).
  • Teller, Matthew. The Rough Guide to Jordan (4th ed., 2009).
  • Eran, Oded. The End of Jordan as We Know It?, Israel Journal of Foreign Affairs, Vol. 6, No. 3 (2012) Արխիվացված 2014-09-05 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորդանան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 586