Հովհաննես Հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Հոլով
Ծնվել է1635[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 24, 1691(1691-11-24)[1]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]
Ազգությունհայ
ԿրոնՀայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունքերական, թարգմանիչ և քահանա

Հովհաննես Հոլով (Հակոբ Կոստանդնուպոլսեցի, 1635[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 24, 1691(1691-11-24)[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]), հայ քերական, թարգմանիչ, հոգևորական գործիչ, վարդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1660-1667 թվականներին սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, զբաղվել գիտական, թարգմանչական, քարոզչական աշխատանքով։ Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը, իր գործունեությամբ պաշտպանել հայ տպագրիչների շահերը։ Ունի շուրջ 15 ինքնուրույն և թարգմանչական գրքեր։ Հովհաննես Հոլովի առաջին տպագիր գիրքը «Պարտէզ հոգևոր» (1670) երկի թարգմանությունն է։ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (լատիներեն և հայերեն[2], 1674) գրքի համար, ըստ ավանդության, նրան անվանել են «Հոլով»։ «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի» (1674)[3] աշխատությամբ Հովհաննես Հոլովը փաստորեն հիմնել է նոր շրջանի ինքնուրույն գիտական ոճագիտությունն ու ճարտասանությունը, «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687) գրքով[4] նոր մակարդակի հասցրել աշխարհաբարի մշակումը և առաջին անգամ հրապարակայնորեն պաշտպանել նրա դատը։ Մահացել է 1691 թ.-ի նոյեմբերի 24-ին, Վենետիկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական, Հռոմ, 1674։
  3. «Համառօտութիւն ճարտասանականի արհեստի, Մարսիլիայ, 1674։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Պարզաբանութիւն Սաղմոսացն Դաւթի, Վենետիկ, 1687։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 563
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։