Հոգեթերապևտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոգեթերապևտ, բժշկական կամ հոգեբանական բարձրագույն կրթություն ունեցող մասնագետ, որը զբաղվում է մարդու հոգեկանի վրա բուժող ազդեցություն թողնելով։ Մարդկանց, որոնք օգտվել են հոգեթերապևտի ծառայություններից, կոչվում են հաճախորդներ։ Խնդիրներ (զգացմունքային, անձնական, սոցիալական և այլն), որոնց հետ հաճախորդները դիմում են հոգեթերապևտի, համապատասխանում են դրսևորման թեթև կամ միջին ծանրությանը։

Հոգեկանի ծանր հիվանդությունների դեպքում հարկավոր է բժիշկ-հոգեբույժ։ Հոգեբույժը աշխատում է հիվանդների հետ։

Հոգեթերապևտիկ ազդեցության հիմնական գործիքը զրույցն է (որը սկզբունքորեն տարբերվում է մարդկանց սովորական զրույցից)։

Հոգեթերապևտիկ գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • անմիջական զրույց,
  • հիպնոս (դասական, էրիկոնովսկի),
  • տարբեր մեթոդներ․ անհատական վերլուծություն, փորձի մոդիֆիկացման մեթոդներ, ՆԼԾ մեթոդներ և այլն,
  • լրացուցիչ գործիքներ․ աշխատանք տարածության հետ (գեշտալտ), նկարչություն, EMDR (Eye Movement Desensitization and Reprocessing)[1] , աշխատանք խաղալիքների հետ և այլն։

Պրոֆեսիոնալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեթերապևտը պետք է որոշակի քանակությամբ ժամերի ընթացքում անցնի սեփական հոգեթերապիան։ Տարբեր հոգեթերապևտների միություններ սահմանում են տարբեր նորմաներ։ Տարածված նորման՝ 200 ժամ։

Պրոֆեսիոնալ աշխատանքի համար հոգեթերապևտը պետք է ոչ միայն ստանա դիպլոմ, այլ նաև կանոնավոր կերպով անցնի որակավորման բարձրացման համար նախատեսված դասընթացներ/սեմինարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Onno Van der Hart «Անցյալի Ghosts»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.