Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիսուս Քրիստոսի արձան (այլ կիրառումներ)
Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue of Jesus?, տեսարժան վայր, ուխտատեղի, colossal statue?, արձան և հուշարձան
ՔանդակագործՓոլ Լանդովսկի[1] և Carlos Oswald?[2]
ՃարտարապետAlbert Caquot?[3], Heitor da Silva Costa?[3], Փոլ Լանդովսկի և Gheorghe Leonida?
Ստեղծում1920
Բացումհոկտեմբերի 12, 1931
Բարձրություն30,1 մետր և 8 մետր
Երկիր Բրազիլիա[1]
ՔաղաքCorcovado?[1]
ԲնակավայրՌիո դե Ժանեյրո, Alto da Boa Vista? և Corcovado?
ՀասցեParque Nacional da Tijuca - Alto da Boa Vista, Rio de Janeiro - RJ
Նյութերկաթբետոն[1] և soapstone?[1]
Հիմնական թեմաՀիսուս[1]
կայք
 Cristo Redentor (Rio de Janeiro) Վիքիպահեստում

Հիսուս Ամենափրկիչ արձան (պորտ.՝ Cristo Redentor), Հիսուս Քրիստոսի հայտնի արձաններից, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին։ Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։ Ընդգրկվում է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքների» կազմում։ Արձանի բարձրությունը 38 մ է (ներառյալ պատվանդանը՝ 8 մ), ձեռքերի բացվածքը՝ 28 մ, ծանրությունը՝ 1145 տոննա։

Հիսուս Քրիստոսի արձանն աշխարհում ամենահայտնի և ճանաչված տեսարժան վայրերից է[4]։

Արձանի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թ., Բրազիլիայի անկախության (1822 թ.) սպասվելիք հարյուրամյակի առիթով, քաղաքի ղեկավարները որոշում կայացրին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը։ Ռիո դե Ժանեյրոն այդ ժամանակ Բրազիլիայի մայրաքաղաքն էր (մայրաքաղաք է եղել 1763-1960 թթ.): «Կրուզեյրու» ամսագիրը հայտարարեց հուշարձանի կառուցման դրամահավաք։ Հավաքվեց ավելի քան երկուսուկես միլիոն բրազիլական ռեալ։ Դրամահավաքին միացավ նաև եկեղեցին։ Այդ ժամանակ Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսն էր դոն Սեբաստիան Լեմեն, ով մեծ մասնակցություն ունեցավ հուշարձանի ստեղծման գործին։

Հուշարձանի ստեղծումը տևեց մոտ ինը տարի՝ 1922 թվականից մինչև 1931 թվականը։

Արձանի նախնական էսքիզը մշակեց նկարիչ Կառլոս Օսվալդը։ Նրա առաջարկով Հիսուս Քրիստոսը պատկերվեց խաչի նման պարզած ձեռքերով։ Նախնական գծագրում արձանի պատվանդանը գնդաձև էր՝ խորհրդանշելով երկրագունդը։ Հուշարձանի վերջնական տեսքը մշակեց բրազիլացի ճարտարագետ և ճարտարապետ Հեյտոր դա Սիլվա Կոշտան։

Աշխատանքներն ընթացան Ֆրանսիայում, քանի որ Բրազիլիայում այդ ժամանակ տեխնիկապես հնարավոր չէր ստեղծել նման մեծ հուշարձան։ Բոլոր դետալները, ներառյալ նաև հիմնակմախքը, պատրաստվեցին Ֆրանսիայում։ Արձանը կառուցվեց մետաղաբետոնից և բյուրեղային հատուկ բաղադրություն ունեցող հանքաքարից։

1924 թվականին ֆրանսիացի քանդակագործ Պոլ Լանդովսկին ավարտեց գլխի (3,75 մ բարձրությամբ) և ձեռքերի մոդելավորումը, իսկ 1925 թվականից մինչև 1931 թվականը ռումին քանդակագործ Գեորգե Լեոնիդան աշխատեց գլխի ստեղծման վրա։ Հուշարձանի բոլոր պատրաստի հատվածներն առանձին-առանձին տեղափոխվեցին Բրազիլիա և երկաթուղով բարձրացվեցին Կորկովադու լեռան գագաթը (ծովի մակերևույթից բարձրությունը՝ 710 մ)։

1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ արձանի հանդիսավոր բացումն ու օծումը։ Հիսուս Քրիստոսի արձանը դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։

1965 թվականին արձանը վերստին օծվեց Հռոմի Պողոս VI պապի կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]