Հիպոֆիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոֆիզ
Տեսակgland type? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասներզատիչ գեղձ, բլթային օրգան[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
ԶարկերակSuperior hypophysial artery? և inferior hypophysial artery?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
pituitary gland development?
MeSHA06.300.747, A06.688.357.750, A08.186.211.180.497.352.435.500, A08.186.211.200.317.357.352.435.500 և A08.713.357.750
Foundational Model of Anatomy13889
Terminologia Anatomica 98A11.1.00.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Լարուս հանրագիտարան օնլայն և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6
 Pituitary gland Վիքիպահեստում
Հիպոֆիզի հիստոլոգիա

Հիպոֆիզ, ստորին մակուղեղ (hypophysis cerebri, glandula pituitaria), մարդու և ողնաշարավոր կենդանիների ներզատական գեղձ, որը կարևոր դեր է խաղում հորմոնային կարգավորման գործընթացներում։ Գտնվում է գանգի խոռոչում՝ թրքական թամբի փոսիկում և ոտիկով միացած է գլխուղեղի հետ։ Հիպոֆիզի ձևը, չափերը և կշիռը առանձին տեսակների մոտ տարբեր են և կախված են տարիքից ու օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից։ Մարդու հիպոֆիզի կշիռը 0,5—0,6 գրամ է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոֆիզը բաղկացած է երեք բլթից. առաջային՝ գեղձային (ադենոհիպոֆիզ), միջին (միջանկյալ) և հետին՝ նյարդային (նեյրոհիպոֆիզ)։ Առավել բարդ և բազմազան է հիպոֆիզի առաջային բլթի ֆիզիոլոգիական դերը, նրա բնականոն ֆունկցիայով են պայմանավորված օրգանիզմի աճն ու բազմացումը, հիմնական, ածխաջրային, հանքային, ճարպային և սպիտակուցային փոխանակությունը։ Առաջային բլթի մզվածքից անջատել են 6 հորմոն՝ աճի կամ սոմատոտրոպ հորմոն, թիրեոտրոպ հորմոն, ֆոլիկուլխթանիչ հորմոն, լյուտեինացնող հորմոն, պրոլակտին (լյուտեոտրոպ հորմոն), և ադրենոկորտիկոտրոպ (ԱԿՏՀ)։ Միջանկյալ բիլթն արտադրում է մելանոխթանիչ (ինտերմեդին) հորմոնը, որը մասնակցում է մաշկի և աչքի ցանցաթաղանթի գունավորման (պիգմենտացիայի) կարգավորմանը։ Հետին բլթի հիմնական զանգվածը բաղկացած է նեյրոգլիայից, որի մեջ պարփակված են նյարդաթելերի խրձեր։ Մասնակցում է արյան ճնշման, միզարտադրության (վազոպրեսին) և արգանդի մկանունքի գործունեության (օքսիտոցին) կարգավորմանը։

Հիպոֆիզի արյունամատակարարումը հարուստ է և բազմաթիվ նյարդային հաղորդչական ուղիներով կապված է գլխուղեղի, մասնավորապես՝ հիպոթալամուսի հետ։ Նեյրոգլիայի և նյարդային թելերի միջև կուտակվում է արտազատուկ, որը մշակվում է հիպոթալամուսի կորիզների բջիջներում և անցնում արյան հոսքի մեջ։ Հիպոֆիզի բնականոն գործունեության խանգարումները կարող են արտահայտվել նրա առանձին ֆունկցիաների ուժեղացմամբ (հիպերպիտուիտարիզմ) կամ թուլացմամբ (հիպոպիտուիտարիզմ), հազվադեպ՝ լրիվ անհետացմամբ։ Հիպոֆիզի գերֆունկցիան արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում գիգանտիզմի, մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացմամբ։ Ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է գաճաճահասակություն, հոգեկան թերզարգացում, ինֆանտիլիզմ, ածխաջրային և ճարպային փոխանակության խոր փոփոխություններ, օքսիդացման պրոցեսների նվազում, մեծահասակների մոտ՝ ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։ Որոշ հիպոֆիզային հիվանդությունների (Իցենկո-Կուշինգի, անշաքար դիաբետ, վաղաժամ սեռական հասունացում) զարգացման մեխանիզմում կարևոր դեր ունեն հիպոթալամուսի գործունեության առաջնային խանգարումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 422