Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոցիկլոիդ
Էպիցիկլոիդ

Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդներ (հիպո... ὑπό — այստեղ՝ վրա, մոտ, կից, κύκλος —շրջան, շրջանագիծ բառերից), կորեր, որոնք գծվում են շրջանագծի որևէ կետով, երբ այդ շրջանագիծը առանց սահքի գլորվում է մեկ այլ՝ անշարժ շրջանագծով։ Շրջանագծերի ներքին շոշափման դեպքում կորերը կոչվում են հիպոցիկլոիդներ, իսկ արտաքին շոշափման դեպքում՝ էպիցիկլոիդներ։ Կորերի տեսքը կախված է անշարժ շրջանագծի շառավղի և շարժական շրջանագծի շառավղի հարաբերությունից։ Եթե -ն 4 անգամ փոքր է -ից, ապա հիպոցիկլոիդը կոչվում է աստղարդ։ Եթե -ն հավասար է -ին, ապա էպիցիկլոիդը կոչվում է սրտարդ։ Երբ անշարժ շրջանագիծը վերածվում է ուղղի, շարժական շրջանագծի կետը գծում է ցիկլոիդ։ Իսկ եթե շարժական շրջանագիծն է վերածվում ուղղի, ապա ստացվում է շրջանագծի էվոլվենտ։ Հիպոցիկլոիդի պարամետրական հավասարումն է.

Էպիցիկլոիդի հավասարումը ստացվում է սրանից -ով փոխարինելով։ Հիպոցիկլոիդներ և Էպիցիկլոիդները օգտագործվում են մեխանիզմների տեսության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 422