Հիշամ Կանդիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշամ Կանդիլ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1962(1962-09-17) (61 տարեկան)
ԾննդավայրԲենի Սուեյֆ, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան, Յուտա նահանգի համալսարան և Հարավային Կարոլինա նահանգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններԵգիպտոսի վարչապետ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Անդամությունանկախ քաղաքական գործիչ
 Hesham Qandil Վիքիպահեստում

Հիշամ Կանդիլ (արաբ․՝ هشام قنديل‎‎‎, սեպտեմբերի 17, 1962(1962-09-17), Բենի Սուեյֆ, Եգիպտոս), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետը 2012 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2013 թվականի հուլիսը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիմ Կանդիլը ծնվել է 1962 թվականին։ Սովորել է Կահիրեի համալսարանում, որտեղ 1984 թվականին ստացել է բակալավրի աստիճան ինժեներության ոլորտում։ Ուսումը շարունակել է Ամերիկայում, որտեղ 1988 թվականին Յուտ նահանգի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան ոռոգման և դրենաժի ոլորտում և դոկտորական աստիճան` կենսաբանական և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում Հյուսիսային Կորոլինա նահանգի համալսարանում 1993 թվականին[2][3][4]։

Զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ։ Քամալ ալ-Գանզուրիի ժամանակավոր կառավարությունում զբաղեցրել է ոռոգման և ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնը[2]։

2012 թվականի հուլիսի 24-ին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին Կանդիլին դարձրել է վարչապետ[5]։ Օգոստոսի 2-ին կառավարությունը երդում է տալիս։

Ռազմական հեղափոխման արդյունքում, Եգիպտոսում 2013 թվականի հուլիսի իրադարձություններից հետո, Կանդիլը դադարում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը[1]։

Հիշամ Կանդիլը ամուսնացած է, ունի հինգ դուստր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Действующий премьер-министр Египта ушёл в отставку / РИА-Новости, 8 июля 2013
  2. 2,0 2,1 2,2 Профиль Хишама Кандиля Արխիվացված 2010-11-25 Wayback Machine на сайте Кабинета министров Египта(անգլ.),(արաբ.)
  3. Egypt’s president Mohamed Morsi chooses little-khown Hesham Kandil as prime minister / Washington Post, 27 июля 2012.
  4. NC State Alumnus Named Egyptian Prime Minister — статья на сайте государственного университета Северной Каролины(անգլ.)
  5. Lenta.ru:Президент Египта назначил премьер-министра

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշամ Կանդիլ» հոդվածին։