Հինդենբուրգ (դիրիժաբլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հինդենբուրգը» աղետի պահին։

«Հինդենբուրգը» (լրիվ անունը գերմաներեն՝ LZ 129 Hindenburg, կամ Deutsche Luftschiff Zeppelin #129 Hindenburg) գերմանական մարդատար օդագնացության պարծանքն էր, իր ժամանակաշրջանի համար՝ տեխնոլոգիայի զարգացման ակնառու նմուշներից մեկը։ Այդ կարգին պատկանող դիրիժաբլների շարքում «Հինդենբուրգը» ամենամեծն էր։'[1]

«Հինդենբուրգը» շահագործման էր հանձնվել 1935 թվականի մարտին, և այդպես էր անվանվել Գերմանիայի նախկին նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի պատվին, որը մահացել էր 1934-ին։

Կատարել է մի քանի թռիչք Եվրոպայում, մինչև իր առաջին անդրատլանտյան ուղերթը ձեռնարկելը։ 1937 թ. մայիսի 3-ին «Հինդենբուրգը» դուրս եկավ Ֆրանկֆուրտից և 3 օր անց, մայիսի 6-ն, ինչպես սպասվում էր, մոտեցավ Ամերիկայի ափերին։ Նյու Ջերսիում գտնվող ռազմա-օդային բազաներից մեկում վայրէջք կատարելու պահին դիրիժաբլի ետևի մասում կրակ բռնկվեց և «Հինդենբուրգը», հրդեհված, տապալվեց գետնին։ Դիրիժաբլի մեջ գտնվող 97 հոգուց 35-ը զոհվեցին, մնացածը ստացան ծանր մարմնական վնասվածքներ։ Մինչև այսօր դեռ պարզ չեն աղետի իսկական պատճառները, գոյություն ունեն միայն ենթադրություններ և անհիմն վարկածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Hindenburg Statistics." airships.net, 2009. Retrieved: May 6, 2010.