Հին Արիզոնայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին Արիզոնայում
անգլ.՝ In Old Arizona
ԵրկիրԱՄՆ
Ժանրվեստեռն[1]
Թվական1928
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌաուլ Ուոլշ և Իրվինգ Քամինգս[1]
ՊրոդյուսերՇիհան Ուինֆիլդ
Սցենարի հեղինակԹոմ Բարրի և Փոլ Ջիրարդ Սմիթ
ԴերակատարներՈւորներ Բաքսթեր[2], Էդմունդ Լոու[2], Դորոթի Բերջես[2], Ջոզեֆ ՄակԴոնալդ Ֆարել[2], Ջորջ Արլիս, Ֆրենկ Կամպիո[2], Հենրի Արմետտա[2], Ջեյմս Մարկուս, Թոմ Սանչի[2], Ռոյ Ստյուարտ, Ֆրենկ Նելսոն և Սոլեդադ Խիմենես
ՕպերատորԱրթուր Էդիսոն և Ալֆրեդ Գ. Հանսեն
ՄոնտաժԼուիս Ռ. Լոֆլեր
Պատմվածքի վայրԱրիզոնա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն95 րոպե
 In Old Arizona Վիքիպահեստում

«Հին Արիզոնայում» (անգլ.՝ In Old Arizona), 1928 թվականի սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, դրամատիկ վեսթեռն, որում համատեղ աշխատել են ռեժիսորներ Իրվինգ Քամինգսը և Ռաուլ Ուոլշը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ուորներ Բաքսթերը, Էդմունդ Լոուն և Դորոթի Բյորջեսը։

Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Իրվինգ Քամինգս), «Լավագույն դերասան» (Ուորներ Բաքսթեր, միակ հաղթած անվանակարգը), «Լավագույն օպերատորական աշխատանք» (Արթուր Էդիսոն), «Լավագույն ադապտացված սցենար» (Թոմ Բարրի)։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժանտ Միկի Դաննը (Էդմունդ Լոու) արդեն մի քանի ամիս փորձում է ճաղերի հետևը նստեցնել հայտնի հանցագործ Սիսկո Քիդին (Ուորներ Բաքսթեր)։ Քիդը գողացած փողերի մեծ մասը ծախսում է սիրած կնոջ՝ Տոնյայի համար (Դորոթի Բյորջես), որը դավաճանում է նրան նրա բացակայության ժամանակ։ Տոնյան ծանոթանում է Դաննի հետ և իմանում, որ իր սիրեկան Քիդի գլխի համար նշանակված է մեծ փոխհատուցում։ Նա որոշում է օգտվել դրանից և միավորվում է սերժանտի հետ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ուորներ Բաքստեր Սիսկո Քիդ Սիսկո Քիդ
Էդմունդ Լոու Միկի Դանն սերժանտ Միկի Դանն
Դորոթի Բյորջես Տոնյա Մարիա Տոնյա Մարիա
Ջոզեֆ Ֆարել Մաքդոնալդ ուղևոր

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Բրայս կիրճի և Զայոնի ազգային պարկերում, ինչպես նաև Մոխավե անապատում։ Որպես ռեժիսոր դիտարկվել է Ռաուլ Ուոլշը, որը ցանկացել է նաև Սիսկո Քիդի դերում նկարահանվել։ Ուոլշի պլանները չեն իրականացել. ավտովթարի պատճառով դերասանը կորցրել է աջ աչքը և վերականգնման համար անհրաժեշտ են եղել ամիսներ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0020018/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.imdb.com/title/tt0020018/fullcredits
  3. Marilyn Moss Raoul Walsh: The True Adventures of Hollywood's Legendary Director. — University Press of Kentucky, 2011. — С. 111. — 528 с. — (Screen Classics). — ISBN 9780813133942
  4. Peter B. Flint (1981 թ․ հունվարի 3). «Raoul Walsh, 93, dead; Early director of movies» (անգլերեն). New York Times. {{cite web}}: Unknown parameter |accesstime= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Արիզոնայում» հոդվածին։