Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում
անգլ.՝ "A Problem from Hell": America and the Age of Genocide
ՀեղինակՍամանտա Փաուեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավերլուծական
Թեմա20-րդ դարի ցեղասպանությունների ուսումնասիրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2002
Նկարագրում էԱՄՆ
Էջեր640
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՀրատարակիչBasic Books?
Հրատարակման տարեթիվ2002
ԳՄՍՀ0-06-054164-4
OCLC300937113

Հիմնախնդիր դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարաշրջանում (անգլ.՝ A Problem from Hell": America and the Age of Genocide), ամերիկացի քաղաքագետ Սամանտա Փաուերի գիրքը, որը պատմում է 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց վերաբերյալ ամերիկյան կառավարության ունեցած դիրքորոշման վերաբերյալ։ Գրքի հրատարակման ժամանակ Փաուերը եղել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու կառավարման դպրոցի մարդու իրավունքների ծրագրի պրոֆեսոր։ Հեղինակը գիրքը սկսում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց ցեղասպանությունից մինչև Կոսովոյում տեղի ունեցած էթնիկ զտումները։ 2003 թվականին Փաուերը արժանացել է «Ջ. Էնթոնի Լուկաս անվան գրական» և «Պուլիցերյան մրցանակների»։

Իր գրքում Փաուերը նշում է, որ ամերիկացի քաղաքական գործիչները հետևողականորեն չեն ցանկանում դատապարտել զանգվածային զտումները՝ որպես ցեղասպանություններ կամ կրել պատասխանատվություն միջազգային ռազմական միջամտությունների համար։ Նա կարծում է, որ առանց ամերիկյան հասարակության ուժեղ ճնշման, քաղաքական գործիչները չեն ընդունի «ցեղասպանություն» տերմինը որպես այդպիսին։ Փոխարենը, նրանք նախապատվությունը տալիս են ազգային շահերին կամ պնդում են (Փաուերը նշում է այս քայլը ոչ արժանապատիվ), որը ԱՄՆ արձագանքը կլինի անօգուտ։ Վերջինս, ըստ Փաուերի, արագացնում է բռնությունների ընդլայնումը և խորացումը[1]։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, կարդալով Փաուերի գիրքը, հրավիրել է նրան իր աշխատակազմ՝ զբաղեցնելու ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը[2]։

Համառոտ շարադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաուերը իր գրքի առաջին գլուխը նվիրել է Հայոց ցեղասպանությանը և միջազգային հանրության արձագանքին (Գլուխ 1)։ Այնուհետ նա ներկայացնում է Ռաֆայել Լեմկինի ջանքերը՝ ամերիկյան կառավարության ուշադրությունը կենտրոնացնելու Եվրոպայում նացիստական ուժերի գործողություններին (Գլուխ 2)։ 3-րդ գլխում Փաուերը անդրադառնում է առանձին անձանց ջանքերին, ովքեր փորձում էին ամերիկյան և դաշնակից ուժերի կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնել Հոլոքոստի ճանաչման միջազգային գործընթացի վրա։ Վերջինս նա բնորոշում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի և հակասեմական անտարբերության ծնունդ։ 4-րդ գլխում է նա շարունակում է ներկայացնել Լեմկինի գործունեությունը, թե ինչպես է վերջինս կարողացել միջազգային օրակարգ մտցնել ցեղասպանության թեման, որի արդյունքում 1948 թվականին ընդունվել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Հինգերորդ գլխում նա ներկայացնում է Լեմկինի հիասթափությունները և հակառակորդների ձեռքբերման գործընթացը, ընդհուպ մինչև նրա մահը՝ 1959 թվական։ Գլխում նա անդրադառնում է նաև սենատոր Ուիլյամ Փրոքսմիրի և մյուսների գործունեությանը, ովքեր շարունակեցին Լեմկինի սկսած գործը։ Յոթերորդ գլխում Սամանտան պատմում է սենատոր Փրոքսմիրի և նախագահ Ռեյգանի միացյալ ջանքերի մասին՝ ընդունելու Ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիան։ Գրքի մյուս գլուխներում Փաուերը անդրադառնում է լոկալ ցեղասպանություններին, ինչպես նաև ամերիկյան կառավարության արձագանքը Կամբոջիայում, Իրաքում, Բոսնիայում, Ռուանդայում և Կոսովոյում տեղի ունեցած իրադարձություններին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պուլիցերյան մրցանակ
  • Ռոբերտ Ֆ. Քենեդու արդարադատության և մարդու իրավունքների կենտրոնի «Տարվա գիրք» մրցանակ
  • Ազգային գրքի քննադատների շրջանի «Ընդհանուր գիտական ուղղվածության մրցանակ»
  • Ռաֆայել Լեմկինի մրցանակ (Ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Power, Samantha. A Problem from Hell: America and the Age of Genocide. pp. xvii-xviii. Basic Books, 2002. 0-465-06150-8
  2. «Люди Билла Клинтона идут на новый срок». Комерсант. 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.[1](չաշխատող հղում)