Հիմեձի ամրոց
Հիմեձի ամրոց | |
姫路城* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Հիմեձի ամրոցի տեսքը | |
Երկիր | Ճապոնիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա և Ավստրալիա |
Կոորդինատներ | 34°50′00″ հս․ լ. 134°50′00″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1993 (17-րդ նստաշրջան) |
Համար | 661 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Սպիտակ ձկնկուլի ամրոցը (ճապ.՝ 姫路城 — Հիմեձի-ձյո) Ճապոնիայի հնադարյան ամենալավ պահպանված ամրոցներից է և ամենաճանաչվածը զբոսաշրջիկների շրջանում։ Ամրոցը կառուցվել է ֆեոդալական ժամանակաշրջանում, բաղկացած է 83 շինություններից[1]։ Օսկա քաղաքից (Ճապոնիա) արևմուտք գտնվող Հիմեձի քաղաքն աճել է Հիմեձի ամրոցի շուրջը։ Պաշտպանության անգերազանցելի համակարգով ապահովված նրբագեղ ամրոց է։ Համարվում է, որ նրա շինարարությունը 1346 թվականին սկսել է Սանդորիի Ակամացու անունով ֆեոդալը։ 1601թ․ սյուգուն Իկեդա Տերմուսան մասնակիորեն վերափոխել է ամրոցը։ Իր վերջնական տեսքին հասել է հազարավոր մարդկանց 9 տարվա աշխատանքի արդյունքում։ Շինության վրա հատուկ տեղեր կան, որտեղ հնարավոր է կրակել կամ նետ արձակել։ Խանդակներն ու սրածայր բարձր պատերը նույնպես թշնամու համար անառիկ պետք է պահեին ամրոցը։ Այն այնքան հաջող է նախագծված, որ պատերազմներում երբեք չի հանձնվել, չի վնասվել և համարվում է ճապոնական միջնադարյան ամրոցի լավագույն նմուշը։
1993 թվականին ամրոցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի կառուցումը Հիմե լեռան ստորոտում սկսվել է 14-րդ դարի կեսերին։ Այդ անունը նա ստացել է իր կառուցվածքների մեծ հղկվածության և էլեգանտության համար, որը հիշեցնում էր աննման սպիտակ թռչունի։ Հիմեձի ամրոցը օրինակ է ծառայել վերջին ժամանակների ամրոցների համար։ Նրա բարձր քարե հիմքը, սպիտակեցված պատերը մտել են ճապոնական ճարտարապետության հնարքների մեջ։
Սկզբում ամրոցը բազմիցս անցել է մեկ սամուրայական կլանից մյուսին, հատկապես 1467-77 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 16-րդ դարի վերջին, երբ ամրոցը գտնվում էր զորավար Տոյոտոմի Խիդեյոսիի ձեռքում, մի քանի անգամ ավերվել էր և ենթակա էր հիմնանորոգման։ Եվ 1601-1609 թվականներին հայտնվեցին ներկայիս համարյա բոլոր կառույցները, որոնց վերևում 45 մ բարձրության վրա վեր բարձրացավ յոթհարկանի գլխավոր աշտարակը։
Տոյոտոմի ընտանիքի նախաձեռնությամբ ամրոցի վերականգնումը ավարտվել է 1618 թվականին։ Ավելացան մի խումբ օգնող աշտարակներ և վերահատակագծման տարածքներ։ Ամրոցի շուրջը կառուցվեց ընդարձակ այգի` պարույրաձև լաբիրինթոսներով և փակուղիներով, այնպես որ հարձակվող թշնամին ժամերով պետք է մոլորվեր լաբիրինթոսում, փոխանակ պատրաստվեր կրակ բացելու։
Այդ հնարամիտ հնարքը ոչ մի անգամ չի փորձվել կռվի ժամանակ, որովհետև ամրոցի շինարարության ավարտից հետո Ճապոնիայի այդ մասում սկսվել են խաղաղ ժամանակներ։ Վերջին 2 հարյուրամյակներում ամրոցի կողքին առաջ եկավ Հիմեջի քաղաքը։ 1871 թվականին Սպիտակ ձկնկուլի ամրոցը խլեցին նրա տերերից և մուրճի հարվածով վաճառվեց 23 իենով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ամրոցի շրջակայքը վնասվել էր ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններից, սակայն ամրոցը մնացել էր անվնաս։
Հիմեձի ամրոցը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի շրջակայքում կատարվել են մի շարք ֆիլմերի նկարահանումներ։ Առաջին ֆիլմերից մեկում` «Ապրում ես երկակի», ամրոցը ներկայացվում է որպես նինջաների գաղտնի դպրոց, որտեղ տարվում են հրթիռային զենքի փորձարկումներ։ Ակիրա Կուրոսավան նկարահանում է այստեղ այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Ռազմիկի ստվերը» և «Ռանը»։ 2003 թվականին ամրոցում նկարահանել է «Վերջին սամուրայը» պատմական ֆիլմը, գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Քրուզը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմեձի ամրոց» հոդվածին։ |
|