Հետաքննությունների դաշնային բյուրո, ՀԴԲ (անգլ.՝ Federal Bureau of Investigation, FBI), ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գերատեսչություն, որը կոչված է հետաքննելու դաշնային օրենսդրության խախտումներն ու ապահովելու երկրի պետական անվտանգությունը։ Հիմնվել է 1908 թվականին։
ՀԴԲ արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 միլիոն մարդու մատնահետքեր։ Ունի 20000 մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրատու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում։ Բյուրոյի ղեկավարին նշանակում է երկրի նախագահը և հաստատում սենատը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 372)։