Հեռադիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեռադիտակ (այլ կիրառումներ)
Հեռադիտակ

Հեռադիտակ, օպտիկական սարք, որը խոշորացնում է հեռվում գտնվող առարկաների պատկերը։ 1608 թ․ հայտնագործել է հոլանդացի Հանս Լիպերշեյը՝ Միդելբուրխում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հեռադիտակները մեծ մասամբ երկու զուգահեռ դիտակներից բաղկացած օպտիկական սարք է՝ հեռու առարկաները զույգ աչքով դիտելու համար։ Յուրաքանչյուր դիտակ ունի երկու ոսպնյակ՝ օբյեկտիվ և օկուլյար, ինչպես նաև՝ պրիզմաներ՝ պատկերն ուղղելու համար (առանց պրիզմաների դիտակները պատկերը ցույց են տալիս գլխիվայր)։ Պրիզմաների շնորհիվ դիտակը նաև համեմատաբար կարճ է։ Վերջինիս օբյեկտիվի կիզակետային հարթության մեջ հնարավոր է տեղադրել ցանց՝ առարկաների գծային և անկյունային հեռավորությունները որոշելու համար։ Հեռադիտակը, ինչպես և դիտակը, բնութագրվում է խոշորացումով, տեսադաշտի անկյունով, մուտքի բիբի տրամագծով (օբյեկտիվի տրամագծով), ինչպես նաև պլաստիկությամբ։ Ըստ խոշորացման աստիճանի տարբերում են՝ փոքր (2–4 անգամ), միջին (5–8 անգամ) և մեծ (10–22 անգամ) խոշորացման հեռադիտակներ։ Պրիզմայավոր հեռադիտակի տարատեսակներից է թատերական հեռադիտակը, որի խոշորացումը հավասար է 3-ի։

Աստղագիտական հեռադիտակը երկնային լուսատուները դիտելու համար նախատեսված սարք է։ Ըստ օպտիկական առանձնահատկությունների տարբերում են՝ հայելային (ռեֆլեկտոր), ոսպնյակային (ռեֆրակտոր) և հայելա–ոսպնյակային հեռադիտակներ։ Ըստ նշանակության հեռադիտակները լինում են՝ աստղա-ֆիզիկական, արեգակնային, աստղաչափական, արբանյակային ֆոտոխցիկներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռադիտակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 357