Հելեն Միրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Միրեն
անգլ.՝ Helen Mirren
Ծնվել էհուլիսի 26, 1945(1945-07-26)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄիդլսեքսի համալսարան և St Bernard's High School and Arts College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[4]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
ԸնտրանիThe Queen?, Prime Suspect?, The Passion of Ayn Rand?, Elizabeth I?, Cal? և The Madness of King George?
Ծնողներհայր՝ Basil Mirren?[5], մայր՝ Kitty Rogers?[5]
Ամուսին(ներ)Թեյլոր Հեքֆորդ
Պարգևներ և մրցանակներ
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան
Օսկար լավագույն դերասանուհու համար

Թատերական համաշխարհային մրցանակ

[6]

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն

[7]

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար

[8]

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

British Academy Television Award for Best Actress?

Britannia Awards?

Լավագույն դերասանուհի

Լավագույն դերասանուհի

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար

Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?

Evening Standard Theatre Award for Best Actress?

և

Hasty Pudding Woman of the Year?

helenmirren.com

Հելեն Միրեն[9] (անգլ. Dame Helen Mirren, անունը ծննդյան ժամանակ Հելեն Լիդիա Միրոնոֆ (ռուս․ Еле́на Ли́дия Васи́льевна Миро́нова))[10] (անգլ. Helen Lydia Mironoff)[11][12]) հուլիսի 26, 1945(1945-07-26)[1][2][3][…], Համմերսմիթ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի դերասանուհի։ 2006 թ. դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Թագուհին» («The Queen») ֆիլմում գլխավոր դերի համար։ Հայտնի է «Կալիգուլա» («Caligula») ֆիլմում Ցեզոնայի դերակատարմամբ և թագակիր անձերի դերակատարումներով (անգլիական թագուհիներ Շառլոտա (1994 թվական), Ելիզավետա I (2005 թվական), Ելիզավետա II (2006 թվական))։

2003 թվականին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշան (DBE) և դարձել Բրիտանական կայսրության Դամա-Կոմանդոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանուհին ծնվել է 1945 թվականի հուլիսի 26-ին Լոնդոնի արվարձանում։ Հայրը՝ Վասիլի Պյոտրի Միրոնով (1913-1980 թվականներ), ռուս է։ Պապը՝ Պյոտր Վասիլիի Միրոնով, ռազմական ինժեներ էր և ծառայում էր Լոնդոնում Ռուսական կառավարական հանձնաժողովում, որտեղ զբաղվում էր ռուսական բանակի համար զենքի և զինվորական սարքավորումների գնումով։ Լինելով համոզված միապետական, Պյոտր Վասիևիչը չընդունեց հեղափոխությունը և մնաց Մեծ Բրիտանիայում (այլ տվյալներով փախել է Մեծ Բրիտանիա)։ Հայրական կողմից նախատատը՝ Լիդիա Անդրեյի Կամենսկայա, ֆելդմարշալ, կոմս Միխայիլ Ֆեդոտի Կամենսկու ծոռնուհին էր։ Միրենի մայրը անգլուհի էր աշխատավորի ընտանիքից, լրիվ անունը՝ Քեթլին Ալեքսանդրինա Եվա Մաթիլդա Ռոջերս (անգլ. Kathleen Alexandrina Eva Matilda Rogers, 1909-1996 թվականներ)։ Մայրական կողմից պապը մսագործ էր ծառայում թագուհի Վիկտորիայի արքունիքում։ Պյոտր Վասիլիի մահվանից հետո, 1950 թվականին, Միրենի հայրը, որը ձգտում էր Մեծ Բրիտանիային ձուլմանը, իր անունը փոխում է Բեզիլ Միրեն (անգլ. Basil Mirren), իսկ դստերը՝ Հելեն Միրեն։ 2010 թվականին Միրենը Մոսկվայում հանդիպում է իր ռուսական ազգականների հետ։ 2011 թվականի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, որտեղ Միրենը ստանում է պատվավոր մրցանակ, նա կատակում է իր ռուսական ծագման վերաբերյալ․ «Ես կիսով չափ ռուս եմ, միշտ ասում եմ, որ ստորին կեսս ռուս է»[13][14][15][16][17][18][19]։

Հելենը ավարտել է Սաութենդ օն Սի քաղաքի աղջիկների համար նախատեսված դպրոցը, որից հետո ընդունվել է Լոնդոնի դրամատիկական քոլեջը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Միրենի ստեղծագործական ճանապարհը սկսվել է Օլդ Վիկիում, սակայն իրական ճանաչում նրան բերում են 1960-ական թվականների վերջերին Արքայական Շեքսպիրյան թատերախմբի բեմադրությունների դերերը։

Հելեն Միրենի կինոկարիերան նշանավորվում է առաջատար դերերով «Կալիգուլա» («Caligula», 1979 թվական, ռեժիսոր Տինտո Բրաս), «Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը» («The Cook, The Thief, His Wife, And Her Lover», 1989 թվական, ռեժիսր Պիտեր Գրինուեյ) ֆիլմերում։ Գլխավոր դերը «Գրոհային օրագիրը» («Cal», 1984 թվական) դրամայում նրան բերում է Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ «Լավագույն կանացի դերակատարում» անվանակարգում։ Քանզի Հելենը դասական անգլիական դպրոցի մյուս դերասանուհիներից հաճախ էր էկրանին հայտնվում մերկ[20][21], կինոքննադատները նրան անվանում են «սեքս խորհրդանիշ մտավորականների համար»։ Արթուր Կլարկի «Տիեզերական ոդիսական 2010» (1984 թվական) գիտա-ֆանտաստիկ վեպի էկրանավորումում Միրենը խաղում է խորհրդային «Լեոնով» տիեզերանավի հրամանատարի դերը։

1972 թվականից Հելենը աշխատում է ռեժիսոր Պիտեր Բրուքի հետ։ Մեկ տարվա ընթացքում նրանք շրջում են երրորդ աշխարհի երկրներով՝ բնիկների և մրգահավաքների առջև ելույթ ունենալով։

Բրիտանական հեռուստատեսությունում Հելեն Միրենը երկար տարիների ընթացքում խաղում էր ոստիկանության տեսուչ Ջեյն Թենիսոնին՝ «Գլխավոր կասկածյալը» («Prime Suspect») սերիալում (երեք BAFTA մրցանակ, 1992-1994 թվականներ)։ 2005 թվականին նկարահանվում է թագուհի Ելիզավետա I-ի դերում համանուն անգլիական հեռուստաֆիլմում («Էմմի» մրցանակ)։ 2006 թվականին Հելեն Միրենը կատարում է Ելիզավետա II թագուհու դերը «Թագուհին» («The Queen») ֆիլմում, որը ցույց է տալիս արքայական ընտանիքի արձագանքը արքայադուստր Դիանայի մահվան առնչությամբ։ Այդ վարպետական աշխատանքը արժանանում է Օսկար մրցանակի՝ «Լավագույն կանացի դերակատարման համար», ինչպես նաև, Վենետիկյան կինոփառատոնի մրցանակին։

Հելեն Միրենը Աստղ է Հոլիվուդյան փառքի ծառուղում, 2013 թվական

2012 թվականին Հելեն Միրենը արժանանում է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ «Միջազգային կինոյում մեծ ավանդի» պատվավոր անվանակարգում։ Մրցանակաբաշխության հանձնաժողովը «օսկարակիր» դերասանուհու ավանդը անվանում է «ականավոր»[22]։

2013 թվականի հունվարին, կինոյի զարգացման ավանդի համար, արժանանում է Աստղի Փառքի ծառուղում[23]։

2013 թվականի ապրիլին Հելեն Միրենը արժանանում է Մեծ Բրիտանիայի ամենապատվավոր թատերական մրցանակին՝ Լոուրենս Օլիվիեի մրցանակին[24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրենը ապրել է դերասան Լիամ Նիսոնի հետ, որի հետ հանդիպել են 1981 թվականին, «Էկսկալիբոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

1997 թվականի դեկտեմբերի 31-ին ամուսնանում է ամերիկյան ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի հետ («Սատանայի դատապաշտպանը», «Կյանքի ապացույց», «Ռեյ»), որի հետ հանդիպում էին 1980-ական թվականներից։ Նրանց հարսանեկան արարողությունը կայացել է Շոտլանդիայում։ Սա Հեքֆորդի երրորդ ամուսնությունն էր (նախկին ամուսնություններից նա ուներ երկու զավակ)։

1990 թվականին, հարցազրույցի ժամանակ, Միրենը հայտնում է, որ ինքը աթեիստ է։ 2011 թվականի օգոստոսին, «Esquire» ամսագրին տված հարցազրույցում, Միրենը նշում է․

Ես հավատում էի փերիներին։ Հավատում էի փերիներին, երբ երեխա էի։ Ես մինչ այժմ, կարծես թե, հավատում եմ փերիներին։ Եվ թզուկներին նույնպես։ Բայց ես չեմ հավատում Աստծուն։

2008 թվականին, «GQ» ամսագրին տված հարցազրույցում, Միրենը հայտարարել է, որ ուսանողական տարիներին նրան բռնաբարել են և երեկույթների ժամանակ նա հաճախ կոկաին է օգտագործել, որը շարունակվել է մինչև 1980-ական թվականները։

2010 թվականի մայիսի 11-ին նա մասնակցություն է ունենում Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում իր մոմե արձանիկի բացման արարողությանը։

2013 թվականի մարտին Միրենը հիշատակվում է 50 տարեկանից բարձր լավ հագնված կանանց 50-յակի ցուցակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1967 Հարոստրատ Herostratus աղջիկ Դրամա Դոն Լևի Մայքլ Հոթարդ,
Պետր Սթիվենս,
Մոնա Չին
1968 Ամառային գիշերվա քունը A Midsummer Night's Dream Հերմիա Դրամա Պիտեր Հոլլ Դերեք Գոդֆրի,
Իեն Հոլմ,
Բարբարա Ջեֆորդ
1969 Չափահասություն Age of Consent Կորա Ռայան Կինոկատակերգություն Մայքլ Պաուել Ջեյմս Մեյսոն,
Ջեք Մակհորան
1972 Վայրենի մեսիա Savage Messiah Գոշ Բոյլ Կենսագրական Կեն Ռասսել Դորոթի Տուտին,
Սքոթ Էնտոնի
1973 Օ, երջանիկ O Lucky Man! Պատրիցիա Կինոկատակերգություն Լինդսեյ Անդերսոն Մաքհոլմ Մաքդաուել
1978 Ինչպես է ձեզ դուր գալիս As You Like It Ռոզալինդա Կինոկատակերգություն Բասիլ Կոլեման
1979 Կալիգուլա Caligula Ցեզոնիա Պատմական դրամա,
Էրոտիկա
Տինտո Բրաս Պիտեր Օ’Թուլ,
Մաքհոլմ Մաքդաուել
1980 Երկար, կրքոտ ուրբաթ The Long Good Friday Հարոլդի կին Վիկտորիան Դետեկտիվ Ջոն Մաքենզի Բոբ Հոսկինս,
Դերեք Թոմփսոն,
Դեյվ Քինգ
1981 Էկսկալիբուր Excalibur Մորգանա ֆանտաստիկ,
արկածային
Ջոն Բարնեմ Նեյջլ Թերրի,
Լիամ Նիսոն,
Նիկոլ Ուիլյամսոն
1984 Գրոհայինի օրագիրը Cal Մարսելա Դրամա Պետ Օ’Կոննոր Ջոն Լինչ
1984 Տիեզերական ոդիսական 2010 2010: The Year We Make Contact Տանյա Կիրբուկ Ֆանտաստիկ Պիտեր Հայամս Ռոյ Շնայդեր,
Ջոն Լիթգոու,
Բոբ Բալաբան
1985 Սպիտակ գիշերներ White Nights Գալինա Իվանովա Դրամա Թեյլոր Հեքֆորդ Միխայիլ Բարիշնիկով,
Գրեգորի Հայնս,
Ջոն Գլովեր
1986 Մոծակների ափ The Mosquito Coast Ֆոքսի մայրը Դրամա Պիտեր Ուիր Ռիվեր Ֆենիքս,
Հարիսոն Ֆորդ
1989 Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը The Cook, The Thief, His Wife, And Her Lover Ջորջինա Դրամա Պիտեր Գրինուեյ Ռիշար Բորենժե
Մայքլ Գեմբոն
Ալան Հովարդ
1990 Անծանոթների սփոփանքը The Comfort Of Strangers Քերոլայն Դրամա,
Թրիլեր
Պոլ Շրյոդեր Ռուպերտ Էվերետ,
Նատաշա Ռիչարդսոն,
Քրիստոֆեր Ուոկեն
1990 Բժիշկ Բեթյուն Bethune: The Making of a Hero դրամա Ֆիլիպ Բորսոս Դոնալդ Սազերլենդ,
Հելեն Շեյվեր
1991-2006 Գլխավոր կասկածյալը Prime Suspect Ջեյն Թեննիսոն դետեկտիվ Լինդա Լա Պլանտե
1991 Այնտեղ, որտեղ հրեշտակներն էլ են վախենում հայտնվել Where Angels Fear To Tread Լիլիա Հերիտոն դրամա Չարլզ Սթարիջ Հելենա Բոնեմ Քարտեր,
Ջուդի Դևիս
1994 Յուտլանդիայի արքայազնը Prince Of Jutland Հերուդ դրամա,
արկածային
Գաբրիել Աքսել Գաբրիել Բիրն,
Քրիստիան Բեյլ
1994 Գևորգ արքայի խելագարությունը The Madness of King George Շառլոտա թագուհի Դրամա Նիկոլաս Հիթներ Նայջլ Հոթորն,
Իեն Հոլմ,
Ռուպերտ Էվերետ
1996 Որդիներ Some Mother's Son Քեթլին Կուիգլի Դրամա Թերրի Ջորջ Ֆիոնոլա Ֆլանահան,
Դևիդ Օ’Հարա,
Ջոն Լինչ
1996 Կորցնելով Չեյզին Losing Chase Չեյզ Դրամա Քևին Բեյկոն Կիրա Սեջվիկ,
Բո Բրիջես
1999 Դաս տալով տիկին Թինգլին Teaching Mrs. Tingle միսսիս Իվ Թինգլ Կինոկատակերգություն,
Թրիլեր
Քևին Ուիլյամսոն Բերրի Ուոթսոն
1999 Էյն Ռենդի գաղտնի կիրքը The passion of Ayn Rand Էյն Ռենդ Դրամա Քրիստոֆեր Մենաուլ Էրիկ Շտոլց,
Ժյուլի Դելփի,
Պիտեր Ֆոնդա
2000 Այգեպանը Greenfingers Գեորգինա Վուդհաուս Կինոկատակերգություն Ջոել Հերշման Կլայվ Օուեն,
Դևիդ Քեյլի
2001 Վերջին ցանկությունները Last Orders Էմի Դոդս Դրամա Ֆրեդ Սկեպիսի Մայքլ Քեյն,
Թոմ Կորտնի,
Դևիդ Հեմինգս
2001 Հոսֆորդ պարկ Gosford Park Տիկին Ուիլսոն Դրամա Ռոբերտ Ուոլթմեն Կելլի Մակդոնալդ,
Էմիլի Ուոթսոն
2003 Օրացույցի աղջիկները Calendar Girls Կինոկատակերգություն Նայջլ Քոուլ Ջուլի Ուոլթերս,
Սելիա Իմրի
2003 Տիին Սթունի հռոմյան գարունը The Roman Spring of Mrs. Stone Կարեն Սթոուն Դրամա Ռոբերտ Ակերման Օլիվիե Մարտինես,
Էնն Բենկրոֆտ,
Ռոդրիգո Սանտորո
2004 Պրայդ The Pride Մաչիբա Դրամա,
Կինոկատակերգություն
Ջոն Դաուներ Քեյթ Ուինսլեթ,
Շոն Բին,
Ռուպերտ Գրեյվս
2004 Նորաձև մայրիկ Raising Helen Դոմինիկ Կինոկատակերգություն,
Մելոդրամա
Հերրի Մարշալ Քեյթ Հադսոն,
Ջոան Կյուսակ,
Ջոն Կորբետ
2004 Հաշվարկ The Clearing Էյլին Հեյես Դրամա
Թրիլեր
Պետեր Յան Բրյուգե Ռոբերտ Ռեդֆորդ,
Ուիլեմ Դեֆո
2005 Ավտոստոպով տիեզերքով The Hitchhiker’s Guide to the Galaxy Deep Thought Արկածային,

Կինոկատակերգություն, Ֆանտաստիկա

Հարթ Ջենինգս Մարտին Ֆրիմեն,
Մոս Դեֆ,
Ջոն Մալկովիչ
2005 Ելիզավետա I Elizabeth I Թագուհի Ելիզավետա I Պատմական Թոմ Հուպեր Ջերեմի Այրոնս,
Հյու Դենսի,
Թոբի Ջոնս
2005 Ստվերների պատերազմ Shadowboxer Ռոզա Դետեկտիվ Լի Դենիելս Վանեսա Ֆերլիտո,
Քյուբա Գուդինգ,
Մեյսի Գրեյ
2006 Թագուհի The Queen Թագուհի Ելիզավետա II Պատմական Սթիվեն Ֆրիրզ Մայքլ Շին
2007 Ազգի գանձերը․ Գաղտնիքների գիրք National Treasure: Book of Secrets Էմիլի Էփլթոն Գեյթս Արկածային,
Մարտաֆիլմ
Ջոն Թյորթելտաուբ Նիկոլաս Քեյջ,
Ջաստին Բարտա,
Դայան Քրյուգեր
2008 Թանաքե սիրտ Inkheart Էլինոր Արկածային Իեն Սոֆթլի Բրենդան Ֆրեյզեր,
Էլիզա Բեննետ,
Փոլ Բեթանի
2009 Մեծ խաղ State of Play Քեմերոն Լինն Դետեկտիվ,
Թրիլեր
Քևին Մակդոնալդ Բեն Աֆլեք,
Ռասսել Քրոու,
Ռոբին Ռայթ
2009 Վերջին հարությունը The Last Station Սոֆյա Անդրեևնա Տոլստայա Պատմական,
Մելոդրամա
Մայքլ Հոֆֆման Քրիստոֆեր Պլամեր,
Աննա Մարի Դաֆո
2010 Ռեդ RED Վիկտորիա Մարտաֆիլմ,
Թրիլեր
Ռոբերտ Շվենտկե Բրյուս Ուիլիս,
Մորգան Ֆրիմեն,
Ջոն Մալկովիչ
2010 Գիշերային պահակների առասպելները Legend of the Guardians: The Owls of Ga'Hoole Նայրա Ֆանտաստիկա Զաք Սնայդեր Էմիլի Բարկլայ,
Ջեֆրի Ռաշ
2010 Բրայտոնյան սառնաշաքար Brighton Rock Իդա Դետեկտիվ Ռոուեն Ջոֆֆ Սեմ Ռայլի,
Էնդի Սերքիս,
Ջոն Հերտ,
Շոն Հարրիս
2010 Հատուցում The Debt Ռեյչել Սինգեր Դրամա,
Թրիլեր
Ջոն Մեդեն Ջեսիկա Չեսթեյն
Կիարան Հայնդս,
Թոմ Ուիլկինսոն
2010 Փոթորիկ The Tempest Պրոսպերա Կինոկատակերգություն,
Ֆենտեզի
Ջուլի Թեյմոր Ֆելիսիթի Ջոնս,
Բեն Ուիշոու
2010 Սիրո ագարակը Love Ranch Գրեյս Բոնտեպո Դրամա,
Կինոկատակերգություն
Թեյլոր Հեքֆորդ Ջո Պեշի,
Թերին Մենինգ,
Ջինա Գերշոն
2011 Արթուր․ Իդեալական միլլիոներ Arthur Լիլիան Հոբսոն Կինոկատակերգություն,
Մելոդրամա
Ջեյսոն Ուայներ Ռասել Բրենդ,
Ջենիֆեր Գարներ
Գրետա Գերվիգ
2013 Հիչքոք Hitchcock Ալմա Ռևիլ Կենսագրական Սաշա Ջերվասի Էնթոնի Հոփքինս
2013 Հրեշների համալսարան Monsters University դեկան Թերզալես Կինոկատակերգություն Դեն Սկանլոն Ջոն Գուդմեն,
Բիլլի Կրիստալ
2013 Ֆիլ Սպեկտոր Phil Spector Լինդա Քեննի Բադեն Կենսագրական Դևիդ Մամետ Ալ Պաչինո,
Ջեֆրի Թեմբոր
2013 Ռեդ 2 RED 2 Վիկտորիա Կինոկատակերգություն,
Մարտաֆիլմ
Դին Պարիզո Բրյուս Ուիլիս,
Ջոն Մալկովիչ,
Քեթրին Զետա-Ջոնս,
Էնթոնի Հոփքինս
2014 Համեմունք և կիրք The Hundred-Foot Journey Տիկին Մելորի Մելոդրամա Լասսե Հալսթրյոմ Օմ Պուրի,
Մանիշ Դայալ,
Շառլոտա Լեբոն
2015 Կինը ոսկում Woman in Gold Մարիա Ալթման Դրամա Սայմոն Կերտիս Ռայան Ռեյնոլդս,
Դանիել Բրյուլ,
Քեյթի Հոլմս
2015 Տրամբո Trumbo Հեդդա Հոփպեր Դրամա Ջեյ Ռոչ Բրայան Քրենսթոն

Դայան Լեյն

2015 Ամենատես աչքը Eye in the Sky Գնդապետ Քեթրին Փաուել Դրամա,

Թրիլեր

Ռազմական ֆիլմ

Գևին Հուդ Ահարոն Պողլ

Ալան Ռիքման

2016 Թափանցիկ գեղեցկություն Collateral Beauty Բրիջիթ/«Մահ» Հումորային դրամա,

Ֆենթեզի

Դեյվիդ Ֆրենկել Ուիլ Սմիթ

Էդվարդ Նորթոն

Կիրա Նայթլի

Նաոմի Հարիս

2017 Ֆորսաժ 8 The Fate Of The Furious Մագդալինա Շոու Մարտաֆիլմ

Քրեական

Ֆելիքս Հերի Գրեյի Վին Դիզել

Միշել Ռոդրիգես

Ջեյսոն Սթեթհեմ

2018 Վինչեսթեր Winchester Սառա Վինչեսթեր Սարսափ ֆիլմ

Միստիկա

Մայքլ և Փիթեր Սպիրիգներ Ջեյսոն Քլարկ
2018 Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները The Nutcracker and the Four Realms Մայր Կոճապղպեղ, Չորրորդ թագավորության կառավարի Ֆենթեզի

Դրամա,

Լասե Հալսթրյոմ Մաքենզի Ֆոյ

Մորգան Ֆրիման

2018 Աննա Anna Օլգա Մարտաֆիլմ

Թրիլեր

Լուկ Բեսոն Կիլիան Մերֆի
2019 Լավ ստախոս The Good Liar Բեթի Մաքլիշ Դրամա Բիլ Կոնդոն Իեն Մակկելեն
2019 Ֆորսաժ. Հոբս և Շոու Hobbs & Shaw Մագդալինա Շոու Մարտաֆիլմ

Քրեական

Դեյվիդ Լեյչ Ջեյսոն Սթեթհեմ

Կիանու Ռիվզ

2019 Հ/Ս Եկատերինա II Catherine the Great Եկատերինա II պատմական դրամա

Մինի սերիալ,

Ֆիլիպ Մարտին
2020 Ֆորսաժ 9 Fast & Furious 9 Մագդալինա Շոու Մարտաֆիլմ

Քրեական

Ջասթին Լին Վին Դիզել

Ջորդանա Բրյուստեր

Միշել Ռոդրիգես

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգև Թվական Անվանակարգ Ֆիլմ/Սերիալ/Բեմադրություն Արդյունք
Օսկար 1995 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Գևորգ արքայի խելագարությունը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Հոսֆորդ պարկ Առաջադրված
2007 Լավագույն կանացի դերակատարում Թագուհի Հաղթանակ
2010 Լավագույն կանացի դերակատարում Վերջին հարություն Առաջադրված
BAFTA 1985 Լավագույն կանացի դերակատարում Գրոհայինի օրագիրը Առաջադրված
1996 Լավագույն կանացի դերակատարում Գևորգ արքայի խելագարությունը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում Հոսֆորդ պարկ Առաջադրված
2007 Լավագույն կանացի դերակատարում Թագուհի Հաղթանակ
2013 Լավագույն կանացի դերակատարում Հիչքոք Առաջադրված
2014 BAFTA Academy Fellowship Award Հաղթանակ
BAFTA TV 1992 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը Հաղթանակ
1993 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 2 Հաղթանակ
1994 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 3 Հաղթանակ
1996 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 4․ Կորած երեխան Առաջադրված
1997 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 5․ Դատական սխալներ Առաջադրված
2004 Լավագույն կանացի դերակատարում Գլխավոր կասկածյալը 6․ Վերջին վկան Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1997 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Կորցնելով Չեյզին Հաղթանակ
2000 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Էյն Ռենդի գաղտնի կիրքը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հոսֆորդ պարկ Առաջադրված
2003 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Դուռ դռան մեջ Առաջադրված
2004 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Տիկին Սթոունի հռոմյան գարունը Առաջադրված
Լավագույն դերասանուհի կինոկատակերգությունում կամ մյուզիքլում Օրացույցի աղջիկները Առաջադրված
2007 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Գլխավոր կասկածյալը 7․ Վերջին գործը Առաջադրված
Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ելիզավետա I Հաղթանակ
Լավագույն դերասանուհի դրամայում Թագուհի Հաղթանակ
2010 Լավագույն դերասանուհի դրամայում Վերջին հարություն Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի դրամայում Հիչքոք Առաջադրված
2014 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ֆիլ Սպեկտոր Առաջադրված
2015 Լավագույն դերասանուհի կինոկատակերգությունում կամ մյուզիքլում Համեմունք և կիրք Առաջադրված
Emmy Awards 1993 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 2 Առաջադրված
1994 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 3 Առաջադրված
1996 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 4․ Մթության բույրը Հաղթանակ
1997 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 5․ Դատական սխալներ Առաջադրված
1999 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Էյն Ռենդի գաղտնի կիրքը Հաղթանակ
2003 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Դուռ դռան մեջ Առաջադրված
Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Տիկին Սթոունի հռոմյան գարունը Առաջադրված
2004 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 6․ Վերջին վկան Առաջադրված
2006 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Ելիզավետա I Հաղթանակ
2007 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Գլխավոր կասկածյալը 7․ Վերջին գործը Հաղթանակ
2013 Լավագույն դերասանուհի սերիալում կամ ֆիլմում Ֆիլ Սպեկտոր Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ 2000 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Էյն Ռենդի գաղտնի կիրքը Առաջադրված
2002 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հոսֆորդ պարկ Հաղթանակ
2003 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Դուռ դռան մեջ Առաջադրված
2004 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Տիկին Սթոունի հռոմյան գարունը Առաջադրված
2007 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ելիզավետա I Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Թագուհի Հաղթանակ
2010 Լավագույն դերասանուհի Վերջին հարություն Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի Հիչքոք Առաջադրված
2014 Լավագույն դերասանուհի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ֆիլ Սպեկտոր Հաղթանակ
Տոնի 1995 Լավագույն կանացի դեր պիեսում Ամիսը գյուղում Առաջադրված
2002 Լավագույն կանացի դեր պիեսում Մահվան պարը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm0000545/
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. https://www.tahoedailytribune.com/news/oscar-winner-tahoe-resident-helen-mirren-casts-1st-american-vote
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. https://web.archive.org/web/20190718190706/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2007.66.0.html
  8. https://web.archive.org/web/20191209170720/https://www.europeanfilmacademy.org/2012.329.0.html
  9. «DBEs and CBEs». Би-би-си. 13 июня 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  10. «Огонек: Хелен, она же Елена Васильевна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  11. Lahr, John (2006 թ․ հոկտեմբերի 2). «COMMAND PERFORMANCE». The New Yorker. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  12. Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916-2005.; at ancestry.com
  13. Helen Mirren «Ich sollte ein Buch über Sex schreiben» - интервью немецкой газете «Zeit», февраль 2010
  14. Актриса Хелен Миррен: «Мой дед бежал из России после революции» - интервью газете «Известия», 9 ноября 2006
  15. Хелен Миррен получила на ММКФ приз за актерское мастерство - РИА Новости, 02/07/2011
  16. Почетный приз ММКФ достанется актрисе Хелен Миррен - Вести.ру, 02.07.2011
  17. Pyotr Vasilievich Mironov Collection: The Russian Government Committee in London (1914-1939) - архив библиотеки Университетского колледжа Лондона
  18. Helen Mirren. Visit to Moscow - пресс-релиз Британского совета, November 29, 2010
  19. Helen Mirren and the epic secret that links her to Russia’s greatest author Leo Tolstoy - Mail Online, 7th March 2010
  20. Helen Mirren naked in Savage Messiah
  21. «ПОЛИТ.РУ \ СТАТЬИ \ Хелен Миррен грязно выругалась при вручении статуэтки «Эмми»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  22. Хелен Миррен получила премию
  23. «Звезду Хелен Миррен открыли на голливудской "Аллее славы"». РИА Новости. 4 января 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  24. Հելեն Միրենը Լոուրենս Օլիվիեի մրցանակ է ստացել

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]