Հարմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարմոն
Որակավորումձեռքի հարմոն և button accordion?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ412.132

Հարմոն կամ հարմոնիկա, մետաղյա լեզվակներով օդհունչ երաժշտական գործիք։ Ձեռքի առաջին հարմոնը ստեղծել է գերմանացի վարպետ Կ. Ֆ. Լ. Բուշմանը, 1822 թվականին։ Ռուսաստանում արտադրվել է սկսած XIX դարի 30-40-ական թվականներից (Տուլա

Հարմոնահարը նվագելիս

Ռուս վարպետները ստեղծել են երկու հիմնական տիպի հարմոնների տարատեսակներ։ Առաջին տիպը՝ փուքսը սեղմելիս և ընդարձակելիս յուրաքանչյուր կոճակ առաջացնում է տարբեր հնչյուններ։ Դրանցից են՝ Տուլայի, Սարատովի, Պետերբուրգի (բայանի նախօրինակը), մարիական հարմոնները։ Երկրորդ տիպում փուքսի ընդարձակումը և սեղմումը չի փոխում հնչյունի բարձրությունը։ Դրանցից են՝ «ռուսյանկա», «լիվենկա», Ելեցի դաշնամուրային (ակորդեոնի նախօրինակը), սիբիրյան, ազգայիններից՝ թաթարական, կուբոս, փշինե, կոմուզ հարմոնները։

Ռուսաստանում միաժամանակ օգտագործում էին գերմանական և վիեննական հարմոնները, միաշարք և երկշարք հարմոնները։

Հարմոնը Ռուսաստանում առավել տարածված ժողովրդական գործիքներից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 309