Հաշվարկման ութական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշվարկման ութական համակարգ, 8 հիմքով հաշվարկման դիրքային համակարգ է, որտեղ թվերի ներկայացման համար օգտագործում են 0֊ից 7 արաբական թվերը։

Ութական համակարգերը հիմնականում օգտագործում են թվային սարքերում։ Նախկինում լայնորեն կիրառվել է ծրագրավորման մեջ, սակայն այժմ գրեթե լիովին փոխարինվելէ տասնվեցական համակարգով։

Ութական համակարգը կիրառվում է Լինուքս համակարգերում, օգտագործողների համար ֆայլերի թույլտվության և կատարողական իրավունքները սահմանելիս[1]։

Կիրառում բնական լեզուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկի[2] և պամե[3] լեզուներում կիրառվում է հաշվարկման ութական համակարգ։

Ութական համակարգից երկուական համակարգի անցման աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

08  = 0002
18  = 0012
28  = 0102
38  = 0112
48  = 1002
58  = 1012
68  = 1102
78  = 1112

Ութական համակարգից երկուական համակարգի անցման համար հարկավոր է յութաքանչյուր թվանշան փոխարինել երկուական թվի եռյակների։

Օրինակ․ 25418 = [ 28 | 58 | 48 | 18 ] = [ 0102 | 1012 | 1002 | 0012 ] = 0101011000012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Getting to Know Linux File Permissions
  2. Marcia Ascher. «Ethnomathematics: A Multicultural View of Mathematical Ideas». The College Mathematics Journal. Վերցված է 2007 թ․ ապրիլի 13-ին.
  3. Avelino, Heriberto (2006). «The typology of Pame number systems and the limits of Mesoamerica as a linguistic area» (PDF). Linguistic Typology. 10 (1): 41–60. doi:10.1515/LINGTY.2006.002.