Հաշվապահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպուկամայոկ Գուաման Պոմ դե Այալի «Առաջին նոր տարեգրություն ու բարի կառավարում» գրքից: Կիպուկամայոկի ոտքերի ձախ կողմում գտնվում է յուպանա, որը պարունակում է «Սումակ Նյուստա» երգի համար սուրբ ամսաթվի հաշվարկ:

Հաշվապահ, հաշվապահական հաշվառման մասնագետ, հաշվապահության համակարգի աշխատակից՝ ըստ գործող օրենսդրության։ «Հաշվապահ» տերմինն ի հայտ է եկել միջնադարի վերջում։ Առաջին «հաշվապահը» եղել է Քրիստոֆեր Շտեհերը, որին 1498 թվականին նշանակել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները միանշանակ ապացույցներ չունեն այն մասին, թե երբ է հայտնվել հաշվապահությունը, երբ են մարդիկ սկսել մասնագիտորեն զբաղվել գործունեության այս ոլորտով։ Ըստ միջնադարյան վարկածի՝ հաշվապահությունը Հյուսիսային Իտալիայում հայտնվել է 13-րդ դարի վերջի, 14-րդ դարի սկզբի ժամանակահատվածում։ Մյուսները կարծում են, որ հաշվապահությունը ի հայտ է եկել դեռևս Հին Հռոմի ժամանակ։ Հյուսիսային Իտալիայի առևտրաբանկային ընկերություններում իրականացվել է մուտքի կրկնակի գրանցում։ Ենթադրվում է, որ առաջին հաշվապահները եղել են միջնադարյան առևտրականները, որոնք «պատահաբար» հայտնաբերել են հաշվապահություն։ Ջենովայի առևտրականներն առաջինն էին, որ կատարել են կրկնակի գրանցում։ Մեկ այլ վարկած կա, ըստ որ հաշվապահությունը առաջ է եկել Ջենովայում, Վենետիկում, Ֆլորենցիայում 1250 թվականից 1350 թվականների միջակայքում[2]։

Պրոֆեսիոնալ հաշվապահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ հաշվապահ. այն Հաշվապահների միջազգային ասոցիացիայի պաշտոնական տերմինն է։ Միջազգային կազմակերպության կողմից ընդունված ստանդարտների համաձայն` «պրոֆեսիոնալ հաշվապահներին» են վերաբերում հետևյալ մասնագիտությունները՝ գլխավոր հաշվապահ, աուդիտոր, ֆինանսական տնօրեն և հարկային խորհրդատու։

Հաշվետարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվապահական հաշվառման ավտոմատացման բացակայության ժամանակ ձեռնարկություններում հաշվետարների մեջ զգալի շերտ կար. աշխատակիցներ, որոնք համատեղում էին մեկ կամ խստորեն սահմանափակված մի քանի հաշիվների վերաբերյալ տվյալներ, և բնութագրական էր այն, որ նրանցից յուրաքանչյուրի կողմից առանձին կրկնակի գրանցման մեխանիզմ չէր գործում, հաշիվների համապատասխանություն չէր իրականացվում, ինչը հաճախ գլխավոր հաշվապահի կամ նրա տեղակալի կողմից հետագա հաշվեկշռում հանգեցնում էր սխալների[3]։

Տարբեր մշակույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաուանտինսույուի հաշվետարները՝ կիպուկամայոկները (կեչուա՝ khipu kamayuq՝ «կիպու գրով աշխատող գործավար» կամ «նա, ում հանձնարարված է կիպու), ստեղծել ու վերծանել են հանգույցներ կիպուի մեջ։ Կիպուն առաջին անգամ օգտագործվել է մարդկության պատմության մեջ` հաշվապահական հաշվառման այնպիսի մեթոդ կիրառելու համար, ինչպիսին է կրկնակի գրանցումը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соколов Я.В. Основы теории бухгалтерского учета. — М.: Финансы и статистика, 2005. — С. 42. — 496 с. — ISBN 5-279-01937-2
  2. «Происхождение бухгалтерии: античность и средневековье».
  3. Вера Хомичевская. 1С:Предприятие 8.0. Управление производственным предприятием. Ведение бухгалтерского учёта. Самоучитель. БХВ-Петербург, 2006. Стр 77
  4. Dale Buckmaster The Incan Quipu and the Jacobsen Hypothesis(անգլ.) // Journal of Accounting Research[en] : journal. — 1974. — Т. 12. — № 1. — С. 178—181.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշվապահ» հոդվածին։
Ընթերցե՛ք «հաշվապահ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։